Գլխավոր տեղեկություն
Համար
N 973-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.03/29(442) Հոդ.295
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.10.2012
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012399

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հոկտեմբերի 2012 թ.

N 973-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2012թ. մարտի 22-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը /պետ` Վ. Բավեյան/, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Աբրահամյան/. սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

  Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2012 թ. հոկտեմբերի 26-ի

N 973-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության` Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 3-րդ մակարդակի «Թիկնապահ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստեռնատ),

3) հեռավար (դիստանցիոն):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով առանց միջնակարգ կրթություն երրորդ աստիճանի կրթական ծրագրի` 1 տարի,

գ. հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում` 3 տարի.

2) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով.

կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման պայմանների։

 4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով և հիմնական կրթության հիմքով` առանց միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագիրն ուսումնառող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1404 ժամ է, առավելագույն ծավալը` 2268 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։

 

Գ Լ ՈՒ Խ  2


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը.

1) թիկնապահ:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) ըստ իրավիճակների մշակել պաշտպանվող անձի անվտանգության ապահովման գործողությունների և միջոցառումների սխեմաներ,

2) պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու նպատակով մշակել և իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ,

3) պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտ մանրամասները քննարկել պատվիրատուի հետ,

4) պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով ուղեկցել պաշտպանվող անձին,

5) զննել և ուսումնասիրել պաշտպանվող անձի անվտանգության առումով կասկածելի համարվող տրանսպորտամիջոցներ, իրեր, առարկաներ,

6) ոչ ստանդարտ իրավիճակներում գործել օրենքով թույլատրված ազատությունների սահմաններում, ընդունված որոշումների մասին հնարավոր կարճ ժամանակում տեղյակ պահել մասնավոր թիկնապահական գործունեությամբ զբաղվող կազմակերպությանը, իրավապահ մարմիններին, այլ իրավասու մարմինների,

7) ընտրել պաշտպանվող անձի տեղաշարժի առավել անվտանգ երթուղիներ, ժամանակավոր գտնվելու առավել անվտանգ վայրեր,

8) հնարավոր վտանգների և դրանց առաջացման ռիսկերի մասին զգուշացնել պաշտպանվող անձին, ներկայացնել իր քայլերը,

9) մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանելը միջոցներ ձեռնարկել դեպքի վայրի հետքերի պահպանման և կողմնակի անձանց մուտքը թույլ չտալու ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին, արձանագրել նրանց տվյալները,

10) իրավախախտում կատարած անձին իր իրավասությունների շրջանակում սահմանված կարգով մեկուսացնել և հանձնել իրավապահ մարմիններին,

11) անհրաժեշտության դեպքում կատարել քաղաքացիների անձնական խուզարկություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում, սահմանված կարգով առգրավել վտանգավոր իրերը, առարկաները, զենքը,

12) նկատված խախտումների մասին տեղյակ պահել ղեկավարությանը, ոստիկանությանը, իրավասու այլ ծառայությունների,

13) կազմել և լրացնել իր աշխատանքի ընթացքի և արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր, հաշվետվություններ, զեկուցագրեր,

14) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կիրառել զենք, ֆիզիկական ուժ, հատուկ և տեխնիկական միջոցներ,

15) ցուցաբերել առաջին օգնություն,

16) հետևել անվտանգության ընդհանուր կանոնների պահպանությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  3


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1. ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2. ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3. մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները կիրառի համապատասխան գործիքները, սարքավորումները, հարմարանքներն ու նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով,

4. ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

5. ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

6. ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

7. ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

8. ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։

 

Գ Լ ՈՒ Խ  4


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

Գ Լ ՈՒ Խ  5


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։

2) Ուսումնական պրակտիկան վարողը պետք է ունենա մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների,

բ. օտար լեզվի,

գ. անհատական համակարգիչների,

դ. հատուկ և տեխնիկական միջոցների,

ե. օպերատիվ թիկնապահական գործունեության։

2) Ուսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը՝

ա. ուսումնական վարժադաշտ։

3) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ,

գ. հրաձգարան։

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերանզանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման) պրակտիկան,

2) պրակտիկայի ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները,

4) ուսումնական պրակտիկան անց է կացվում ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող տարածքներում, վարժահրապարակներում, ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում։

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումն անց է կացվում ՀՀ կառավարության սահմանած կարգին համապատասխան,

4) պետական ամփոփիչ ատեստավորման առաջադրանքների ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

Գ Լ ՈՒ Խ  6


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի դրա անցկացման ժամկետները,

8) պետք է ՀՀ կառավարության հաստատած ամփոփիչ ատեստավորման կարգին համապատասխան մշակի և հաստատի ամփոփիչ ատեստավորման առաջադրանքները:

 

 

Հավելված 1

Նախնական մասնագիտական

(արհեստագործական) կրթության

0102 «Թիկնապահական գործ»

մասնագիտության «Թիկնապահ»

որակավորման պետական

կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

 Նախնական մասնագիտական կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

 1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-3-12-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը

3.

Մոդուլի տևողությունը

 36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,
2) ճիշտ է մեկնաբանում հաղորդակցման առանձնահատկությունները թիկնապահական գործունեության ընթացքում,
3) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,
4) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,
5) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

6) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

Ուսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,
2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,
3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,
4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է:

10.

Ուսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը
2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,
3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,
4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,
5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,
6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,
7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի,
8) անուղղակի հաղորդակցման ընթացքում պահպանում է մասնագիտական:

12.

Ուսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,
2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,
3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,
6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,
7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

14.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-3-12-001

15.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և առօրյա կյանքում անվտանգության կանոնները պահպանելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ

16.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

17.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

18.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

19.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և առօրյա կյանքում անվտանգության կանոնները

20.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,
2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում սարքավորումների շահագործման ընթացքում անվտանգության կանոնները,
4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,
5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,
6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները,
7) համապատասխան իրավիճակներում պահպանում է անվտանգության կանոնները:

21.

Ուսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

22.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, գեղագիտական, սոցիալ-հոգեբանական),
2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառայգայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն),
3) ներկայացնում է աշխատանքային գործունեության ընթացքում օգտագործվող անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,
4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները:

23.

Ուսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,
2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,
3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,
4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

25.

Ուսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

26.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,
2) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,
3) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,
4) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ
5) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,
6) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

27.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-3-12-001

28.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները իր աշխատանքային գործունեության ընթացքում կիրառելու առաջնային կարողություններ:

29.

Մոդուլի տևողությունը

24 ժամ

30.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

31.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

32.

Ուսումնառության արդյունք 1

Մուտքագրել, խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

33.

Կատարման չափանիշներ

1) ծրագրերը պատրաստ է հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար,
2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,
3) կարողանում է տեղաշարժել տեքստային ցուցիչը տեքստի մեջ կատարելով ուղղումներ, ջնջումներ, լրացումներ,
4) կատարում է մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորում՝ փոխելով տողերի դասավորությունը, միջտողային տարածությունները, տեքստի գունային ֆոնը, պարբերության խորությունները լուսանցքներից:

34.

Ուսումնառության արդյունք 2

Պատրաստել և լրացնել աղյուսակներ

35.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու համապատասխան ծրագրերը և նախապատրաստել դրանք
2) կազմում է աղյուսակ առաջադրված չափերով և մուտքագրում տվյալներ,
3) կատարում է ուղղումներ ու լրացումներ աղյուսակում (տվյալներ, տողեր, սյուներ և այլն),
4) փնտրում և գտնում է տվյալներ աղյուսակում,
5) ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն տվյալների մեջ:

36.

Ուսումնառության արդյունք 3

Աշխատել համացանցում

37.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է « համացանց » հասկացությունը,
2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,
3) ներկայացնում է History, Favorites, Stop, Refresh հրամաների, Back և Forward կոճակների նշանակությունը,
4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),
5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,
6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,
7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա (հաղորդագրություն, նամակ և կցորդ):

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ»

1.

Մոդուլի դասիչը

ԹԿՆՆ-3-12-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին բավարար տեսական ու գործնական գիտելիքներ տալ հանրային աշխատանքի էական կարևորություն ունեցող ծառայություններից մեկի՝ թիկնապահական ծառայությունը կարգավորող օրենքների և իրավական այլ փաստաթղթերի դերի, նշանակության ու հիմնական դրույթների կիրառման մասին

3.

Մոդուլի տևողությունը

42 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել թիկնապահական գործունեության իրավական կարգավորման կարևորությունը և տարրերը

7.

Կատարման չափանիշներ

1) թիկնապահական գործունեության բնագավառները և աշխատանքի ուղղությունները ճիշտ է ներկայացնում,
2) մասնավոր թիկնապահական գործունեության առանձնահատկությունները, խնդիրները և նպատակները ճիշտ է բացատրում,
3) մասնավոր թիկնապահական գործունեության հետ կապված առանցքային կարևորություն ունեցող և ռիսկային հարցերը ճիշտ է բացատրում,
4) մասնավոր թիկնապահական գործունեության իրավական կարգավորման անհրաժեշտությունը և կարևորությունը հիմնավորում է,
5) մասնավոր թիկնապահական գործունեության իրավական կարգավորմանը ուղղված իրավական և նորմատիվ ակտերի խմբերը ճիշտ է ներկայացնում

8.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել թիկնապահական գործունեության գործընթացները կարգավորող օրենքները, դրանց հիմնական դրույթները

9.

Կատարման չափանիշներ

1) թիկնապահական գործունեությանն առնչվող օրենքները ճիշտ է թվարկում,
2) բացատրում է յուրաքանչյուր օրենքի՝ թիկնապահական գործունեության վերաբերյալ դրույթների իմաստը և պահանջները,
3) կարողանում է համապատասխան իրավիճակներում ղեկավարվել օրենքի պահանջներով:

10.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել պահնորդի իրավունքներն ու պարտականությունները

11.

Կատարման չափանիշներ

1) պահնորդի իրավունքները և պարտականությունները սահմանող փաստաթուղթը ներկայացնում է,
2) պահնորդի իրավունքները և դրանց կիրառման մանրամասները ճիշտ ներկայացնում է,
3) պահնորդի պարտականությունները և դրանց մանրամասները ճիշտ ներկայացնում է,
4) պահնորդի պատասխանատվության շրջանակը ճիշտ է ներկայացնում,
5) պահնորդի նյութական պատասխանատվության մանրամասները ներկայացնում է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԶԵՆՔԻ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ»

12.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-002

13.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին բավարար գիտելիքներ և գործնական հմտություններ տալ թիկնապահական գործունեության պրակտիկայում զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման դեպքերի, կարգի և սահմանների վերաբերյալ

14.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

15.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-ԱԱՕ-3-12-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԹԿՆ-3-12-001 «Թիկնապահական գործունեության իրավական կարգավորումը» մոդուլները

16.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

17.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել թիկնապահական աշխատանքի ընթացքում գործադրվող զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների տեսակները, դրանց բնութագրերը, գործադրման դեպքերը

18.

Կատարման չափանիշներ

1) թիկնապահական աշխատանքի ընթացքում զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների հնարավոր գործադրման անհրաժեշտությունը հիմնավորում է,
2) գործադրվող զենքի տեսակները և դրանց բնութագրերը ճիշտ է ներկայացնում,
3) գործադրվող հատուկ միջոցների տեսակները և դրանց բնութագրերը ճիշտ է ներկայացնում,
4) գործադրվող տեխնիկական միջոցների տեսակները և բնութագրերը ճիշտ է ներկայացնում,
5) գործադրման համար չթույլատրվող զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների խմբերը ճիշտ է ներկայացնում:

19.

Ուսումնառության արդյունք 2

Պարզաբանել զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումը թույլատրող պայմանները և սահմանները

20.

Կատարման չափանիշներ

1) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման դեպքերի կանոնակարգման կարևորությունը ճիշտ է ներկայացնում,
2) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումը թույլատրող անհրաժեշտ պաշտպանության պայմանները ճանաչում և հիմնավորում է,
3) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումը թույլատրող ծայրահեղ անհրաժեշտություն համարվող պայմանները ճանաչում և հիմնավորում է,
4) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումն արգելող պայմանները ճանաչում և հիմնավորում է,
5) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման հնարավոր նվազագույն վնաս պատճառող տարբերակները ներկայացնում է,
6) մինչև զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ գործադրելը թիկնապահի գործողությունները ճիշտ է ներկայացնում,
7) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումից հետո թիկնապահի գործողությունները ճիշտ է ներկայացնում:

21.

Ուսումնառության արդյունք 3

Ըստ նշանակության գործադրել զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները

22.

Կատարման չափանիշներ

1) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման ընտրությունը և տարբերակը ճիշտ է,
2) զենքի գործադրման գործողությունը ճիշտ է կատարում,
3) հատուկ միջոցների գործադրման գործողությունը ճիշտ է կատարում,
4) տեխնիկական միջոցների գործադրման գործողությունը ճիշտ է կատարում,
5) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումը ճիշտ է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ»

23.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-003

24.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին անհրաժեշտ գործնական գիտելիքներ տալ թիկնապահական գործունեության ընթացքում լրացվող և կազմվող փաստաթղթերի կազմի և դրանց ձևավորման վերաբերյալ

25.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

26.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

27.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

28.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել թիկնապահի գործունեության վերաբերյալ փաստաթղթերի տեսակները

29.

Կատարման չափանիշներ

1) պահպանվող անձի պահանջով լրացվող փաստաթղթերի տեսակները ճիշտ է ներկայացնում,
2) թիկնապահական կազմակերպության կարգերով պահանջվող փաստաթղթերի տեսակները ճիշտ է ներկայացնում,
3) իրավապահ մարմինների պահանջով ներկայացվող փաստաթղթերի տեսակները ճիշտ է ներկայացնում,
4) լրացվող փաստաթղթերում ներկայացման ոչ ենթակա տեղեկությունների խմբերը տարբերակում է:

30.

Ուսումնառության արդյունք 2

Լրացնել թիկնապահի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր

31.

Կատարման չափանիշներ

1) գրանցամատյանները ճիշտ է լրացնում,
2) զեկուցագրեր ճիշտ է ձևակերպում,
3) հաշվետվություններ ճիշտ է կազմում,
4) դեպքի վայրի նկարագրեր և ականատեսների վերաբերյալ տվյալները ճիշտ է ներկայացնում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ»

32.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-004

33.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել թիկնապահական գործունեության ընթացքում ֆիզիկական ուժի և դրա կիրառմամբ հնարքների կատարման գործնական հմտություններ

34.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

35.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-ԱԱՕ-3-12-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԹԿՆ-3-12-001 «Թիկնապահական գործունեության իրավական կարգավորումը» մոդուլները

36.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

37.

Ուսումնառության արդյունք 1

Կատարել զգուշացման հնարքներ

38.

Կատարման չափանիշներ

1) զգուշացման հնարքները կիրառելու իրավիճակները ճիշտ է գնահատում,
2) զգուշացման հնարքները ճիշտ է կատարում,
3) պահպանում է վարվելաձևի կանոնները:

39.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել ֆիզիկական դիմադրության հնարքներ

40.

Կատարման չափանիշներ

1) ֆիզիկական դիմադրության հնարքներ կատարելու իրավիճակները ճիշտ է գնահատում,
2) ֆիզիկական դիմադրության հնարքները ճիշտ է կատարում,
3) պահպանում է վարվելաձևի կանոնները,
4) ցուցաբերում է առաջին օգնություն:

41.

Ուսումնառության արդյունք 3

Կատարել ֆիզիկական ներգործության հնարքներ

42.

Կատարման չափանիշներ

1) ֆիզիկական ներգործության հնարքներ կատարելու իրավիճակները ճիշտ է գնահատում,
2) ֆիզիկական ներգործության հնարքները ճիշտ է կատարում,
3) պահպանում է վարվելաձևի կանոնները,
4) ցուցաբերում է առաջին օգնություն:

43.

Ուսումնառության արդյունք 4

Կատարել անձնական խուզարկություն

44.

Կատարման չափանիշներ

1) անձնական խուզարկություն կատարելու համար օրենքով սահմանված պայմանները ճիշտ է ներկայացնում,
2) անձնական խուզարկություն կատարելու քայլերը պահպանում է,
3) անձնական խուզարկություն կատարելու արդյունքները ճիշտ ձևակերպում է,
4) սահմանված դեպքերում մեկուսացնում է խուզարկված անձին,
5) անձնական խուզարկության արդյունքների մասին ըստ կարգերի զեկուցում է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

45.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-005

46.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ընդհանուր գիտելիքներ թիկնապահական գործի կառուցվածքի, դերի ու նշանակության մասին

47.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

48.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

49.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

50.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել թիկնապահական ծառայության էությունը և հանրային կարևորությունը

51.

Կատարման չափանիշներ

1) թիկնապահական ծառայության ուղղությունները ճիշտ է ներկայացնում,
2) մասնավոր թիկնապահական ծառայության անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) մասնավոր թիկնապահական ծառայության մանրամասները բացատրում է,
4) մասնավոր թիկնապահական ծառայության հնարավոր հիմնախնդիրները ճիշտ է բացատրում:

52.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել թիկնապահական ծառայության կառուցվածքը

53.

Կատարման չափանիշներ

1) թիկնապահական ծառայության կառուցվածքային աստիճանակարգումը ճիշտ է ներկայացնում,
2) առանձին օղակները ֆունկցիաները և փոխհարաբերությունները հիմնավորում է,
3) մասնավոր թիկնապահական ծառայության և իրավապահ մարմինների հարաբերությունները ներկայացնում է,
4) թիկնապահական ծառայության կազմում չներառվող գործողությունները ներկայացնում է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ»

54.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-006

55.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել թիկնապահական գործունեության համար անհրաժեշտ հատուկ մարտավարության մշակման և կիրառման վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ

56.

Մոդուլի տևողությունը

48 ժամ

57.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-002 «Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում» և ԹԿՆ-3-12-004 «Ֆիզիկական ուժի գործադրում» մոդուլները

58.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

59.

Ուսումնառության արդյունք 1

Իրականացնի ինքնապահովում

60.

Կատարման չափանիշներ

1) մակերեսի փոքրացումն ապահովված է,
2) ճիշտ է ընտրել դիրքը,
3) ճիշտ է դիրքավորվել,
4) զենքը ժամանակին նախապատրաստված է,
5) անհրաժեշտության դեպքում զենքը կիրառել է,
6) նվազագույն վնասը հիմնավորում է,
7) տուժածին ցուցաբերում է առաջին օգնություն,
8) զենքի կիրառումը սահմանված կարգով ձևակերպվել է:

61.

Ուսումնառության արդյունք 2

Ընտրի ուղեկցման մարտավարության ձևեր

62.

Կատարման չափանիշներ

1) իրավիճակի մանրամասները պարզաբանված է,
2) իրավիճակի գնահատումը ճիշտ և հիմնավոր է,
3) իրավիճակին համարժեք ընտրված են ճիշտ քայլեր,
4) անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումները և համաձայնեցումներն ապահովված է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ»

63.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-007

64.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հատուկ պաշտպանական ուղեկցման բնագավառում անհրաժեշտ գործնական ունակություններ

65.

Մոդուլի տևողությունը

48 ժամ

66.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-006 «Հատուկ մարտավարության պատրաստվածություն» մոդուլը

67.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

68.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հատուկ պաշտպանական ուղեկցման տարրերը

69.

Կատարման չափանիշներ

1) ըստ իրավիճակի պաշտպանական ուղեկցման սխեման ճիշտ է,
2) պաշտպանական ուղեկցման սխեմայի մանրամասները համաձայնեցված է,
3) պաշտպանական ուղեկցման սխեմայի տարրերը ներառում են միայն թույլատրված գործողություններ,
4) պաշտպանական ուղեկցման սխեմայի տարրերը ամբողջական են:

70.

Ուսումնառության արդյունք 2

Ապահովել պաշտպանվող անձի անվտանգությունը

71.

Կատարման չափանիշներ

1) պաշտպանվող անձի անվտանգության ապահովման իրավիճակը ճիշտ և ամբողջական գնահատված է,
2) ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ ընդունվել է հիմնավոր որոշումներ,
3) իրականացված գործողությունները հիմնավորված են,
4) գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը ճիշտ է կազմվել:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

72.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-008

73.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ զարգացնել գործնական ունակություններ հատուկ վարորդական հմտությունների բնագավառում

74.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

75.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

76.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

77.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հատուկ վարորդական հմտությունների անհրաժեշտությունը

78.

Կատարման չափանիշներ

1) հատուկ վարորդական հմտությունները որպես պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու համալիր գործողությունների բաղադրիչ ճիշտ է ներկայացնում,
2) հատուկ վարորդական հմտությունների առանձնահատկությունները բացատրում է,
3) հատուկ վարորդական հմտությունները կիրառելու դեպքում երթևեկության կարգից թույլատրվող շեղումների դեպքերը ներկայացնում է,
4) հատուկ վարորդական հմտությունները կիրառելիս թիկնապահի պատասխանատվության ռիսկերը ներկայացնում է:

79.

Ուսումնառության արդյունք 2

Ծայրահեղ իրավիճակներում վարել տրանսպորտամիջոցը

80.

Կատարման չափանիշներ

1) տագնապի դեպքում տրանսպորտամիջոցը վարում է նվազագույն ռիսկով,
2) ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակներում վթարներ թույլ չի տրվել,
3) ըստ կարգի կազմվել են համապատասխան փաստաթղթեր,
4) անհրաժեշտության դեպքում տուժողներին ցուցաբերվել է առաջին օգնություն:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

81.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-009

82.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել թիկնապահական ծառայություն կատարելու ընթացքում կապի միջոցներից ըստ սահմանված առանձնահատկությունների օգտվելու գործնական հմտություն

83.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

84.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

85.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

86.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել օգտագործվող կապի միջոցները

87.

Կատարման չափանիշներ

1) թիկնապահական աշխատանքի ընթացքում կապի միջոցների կիրառման կարևորությունը ներկայացնում է,
2) կապի միջոցների կիրառման առանձնահատկությունները ներկայացնում է,
3) ներկայացնում է ինտերնետ կապի կիրառման յուրահատկությունը,
4) ներկայացնում է բջջային կապի կիրառման յուրահատկությունը,
5) ներկայացնում է ռադիոկապի կիրառման յուրահատկությունը:

88.

Ուսումնառության արդյունք 2

Սահմանված առանձնահատկություններին համապատասխան կիրառել կապի միջոցները

89.

Կատարման չափանիշներ

1) կոնկրետ իրավիճակում կապի միջոցի ընտրությունը ճիշտ է,
2) կապը հաստատված է ըստ նախատեսված կարգի,
3) կապի ժամանակ ապահովված է գաղտնիությունը,
4) կապը գործում է անխափան:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ»

90.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-010

91.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքներ

92.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

93.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-002 «Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում» մոդուլը

94.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

95.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պայթուցիկ սարքերի տեսակները և դրանց գործարկման մեխանիզմները

96.

Կատարման չափանիշներ

1) պայթուցիկ սարքերի բաղադրիչները և կիրառման դեպքերի ընդհանուր պատկերը նկարագրում է,
2) պինդ նյութերի տեսքով պայթուցիկ սարքերի խմբերը ներկայացնում է,
3) հեղուկ նյութերի տեսքով պայթուցիկ սարքերի խմբերը ներկայացնում է,
4) գազային նյութերի տեսքով պայթուցիկ սարքերի խմբերը ներկայացնում է,
5) պայթուցիկ սարքերի գործարկման մեխանիզմները բնութագրում է:

97.

Ուսումնառության արդյունք 2

Հայտնաբերել և ճանաչել պայթուցիկ սարքեր

98.

Կատարման չափանիշներ

1) պայթուցիկ սարքերի տեղադրման հնարավոր տեղը ճիշտ որոշում է,
2) նկատված առարկայի վտանգավոր լինելու նշանները ճանաչում է,
3) առաջին նախազգուշական քայլերը կատարում է,
4) նկատված կասկածելի առարկայի մասին զեկուցում է պատկան մարմիններին,
5) կիրառում է համապատասխան տեխնիկական միջոցներ,
6) իր գործողությունները ներառում է հաշվետվություններում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ»

99.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-011

100.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ զարգացնել պահպանվող անձի գտնվելու տարածքի և նրա սպասարկման համար օգտագործվող տրանսպորտամիջոցների զննման գործնական հմտություններ

101.

Մոդուլի տևողությունը

42 ժամ

102.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-002 «Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում» մոդուլը

103.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

104.

Ուսումնառության արդյունք 1

Կատարել տարածքի զննում

105.

Կատարման չափանիշներ

1) պաշտպանվող անձի գտնվելու տարածքի գնահատման անհրաժեշտությունը հիմնավորում է,
2) տարածքի առավել խոցելի գոտիների բացահայտումը ճիշտ է,
3) տարածքի առավել անվտանգ գոտիների բացահայտումը ճիշտ է,
4) տարածքում կասկածելի առարկաների առկայությունը նկատվել է,
5) ընդհանուր եզրահանգումները և մարտավարության մշակման համար անհրաժեշտ եզրահանգումները ճիշտ են,
6) տրված գնահատականների ապացույցները հիմնավոր են:

106.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել տրանսպորտամիջոցների զննում

107.

Կատարման չափանիշներ

1) տրանսպորտամիջոցի զննման աշխատանքների հաջորդականությունը ճիշտ է,
2) տրանսպորտամիջոցի արտաքին զննումը ճիշտ է կատարել,
3) ըստ հանգույցների տրանսպորտամիջոցի զննումը ճիշտ է կատարել,
4) համապատասխան տեխնիկական միջոցների կիրառումը ճիշտ է,
5) բացահայտված են թերությունները և անսարքությունները,
6) զննման արդյունքում տրվել է հիմնավոր և գրագետ գնահատական:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԱԽՈՒՄՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

108.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-012

109.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բախումնային իրավիճակներում իր գործողությունները և արարքները կառավարելու գործնական ունակություններ

110.

Մոդուլի տևողությունը

48 ժամ

111.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-002 «Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում» մոդուլը

112.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

113.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել թիկնապահական գործունեության ընթացքում սպասվելիք բախումնային իրավիճակները

114.

Կատարման չափանիշներ

1) բախումնային իրավիճակների տեսակները ճիշտ է ներկայացնում,
2) ըստ տեսակների բախումնային իրավիճակների բնութագրերը ճիշտ է,
3) բախումնային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարևորությունը ներկայացնում է:

115.

Ուսումնառության արդյունք 2

Կիրառել ձեռնամարտի հնարքներ

116.

Կատարման չափանիշներ

1) ձեռնամարտի պաշտպանական հնարքները ճիշտ է կատարում,
2) ձեռնամարտի հարձակողական հնարքները ճիշտ է կատարում,
3) կատարում է զինաթափում,
4) ապահովում է նվազագույն վնաս հասցնելու պահանջը:

117.

Ուսումնառության արդյունք 3

Կիրառել զենքի օգտագործմամբ հնարքներ

118.

Կատարման չափանիշներ

1) զենքի կիրառման դեպքերը հիմնավորում է,
2) զինաթափման գործողությունը կատարում է,
3) զենքը կիրառելիս պահպանվել է նվազագույն վնասի պահանջը,
4) փաստաթղթային ձևակերպումները կատարել է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

119.

Մոդուլի դասիչը

ԹԿՆ-3-12-013

120.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի հոգեբանական պատրաստվածության ունակությունները

121.

Մոդուլի տևողությունը

24 ժամ

122.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

123.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

124.

Ուսումնառության արդյունք 1

Կողմնորոշվել ծայրահեղ իրավիճակներում

125.

Կատարման չափանիշներ

1) ծայրահեղ իրավիճակների հատկանիշները ներկայացնում է,
2) ծայրահեղ իրավիճակներ առաջանալու նախապայմանները ներկայացնում է,
3) ըստ իրավիճակի ձեռնարկվելիք քայլերը հիմնավորում է:

126.

Ուսումնառության արդյունք 2

Ցուցաբերի ինքնատիրապետում

127.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդկանց հոգեբանական տիպերը և դրանց հատկանիշները,
2) իրավիճակի առանձնահատկությունները ճիշտ է ներկայացնում,
3) իր արարքներում ցուցաբերում է ինքնատիրապետում:

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

Ուսանողի
առավելագույն
բեռնվածությունը,
ժամ

Պարտադիր
լսարանային
պարապմունքներ,
ժամ

Ուսուցման երաշխավորվող տարին

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

 1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

81

54

1

2.

Իրավունքի հիմունքներ

 

48

32

1

3.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

27

18

1

4.

Պատմություն

 

54

36

1

5.

Օտար լեզու

 

87

58

1

6.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

27

18

1

7.

Ֆիզիկական կուլտուրա

 

72

48

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

396

264

 
 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Հաղորդակցություն

 

54

36

1

2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

1

3.

Համակարգչային օպերատորություն

 

36

24

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

126

96

 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Թիկնապահական գործունեության իրավական կարգավորումը

 

63

42

1

2.

Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում

 

54

36

1

3.

Թիկնապահական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը

 

27

18

1

4.

Ֆիզիկական ուժի գործադրում

 

54

36

1

5.

Թիկնապահական գործի կառուցվածքը, դերն ու նշանակությունը

 

27

18

1

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

225

150

 
 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հատուկ մարտավարության պատրաստվածություն

 

72

48

1

2.

Հատուկ պաշտպանական ուղեկցում

 

72

48

1

3.

Հատուկ վարորդական հմտություններ

 

54

36

1

4.

Կապի միջոցների կիրառման հմտություններ

 

54

36

1

5.

Պայթուցիկ սարքերի հայտնաբերման հմտություն

 

54

36

1

6.

Տարածքի և տրանսպորտամիջոցների զննման հմտություն

 

63

42

1

7.

Բախումնային իրավիճակների կառավարում

 

72

48

1

8.

Մարտական հոգեբանություն

 

36

24

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

477

318

 
 

ԸՆՏՐՈՎԻ

 

42

28

1

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

12

8

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

24

1278

864

 
 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

100

   
 

ՊՐԱԿՏԻԿԱ

15

     
 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2

     
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     
 

ԸՆԴԱՄԵՆԸ

42