ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
30 մայիսի 2012 թ. ք. Երևան |
N 160-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՄԳՕ ՏՐԱՆՍՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 29.05.12 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը 2011 թ-ի մարտի 12-ից դադարեցված համարել «ԱՄԳՕ Տրանսսերվիս» ՍՊԸ-ին 14.03.02 թ. տրված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության» թիվ 00006 լիցենզիան։
2. ՀՀ մաքսային օրենսգրքի 234 և 235 հոդվածներով նախատեսված ապրանքների իրացման գները որոշելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Ա. Պողոսյանին՝
● Ապահովել «ՀՀ մաքսային օրենսգրքի 234 և 235 հոդվածներով նախատեսված և «ԱՄԳՕ Տրանսսերվիս» ՍՊԸ տարածքում գտնվող ապրանքների տեղափոխումը համապատասխան այլ տարածք։
3. ՆՀՎ պետ Վ. Գուրողլյանին՝
● Ապահովել «ԱՄԳՕ Տրանսսերվիս» ՍՊԸ տարածքում գտնվող մաքսային հսկողության ներքո գտնվող և սույն հրամանի 2-րդ կետում չնշված ապրանքների նկատմամբ անհրաժեշտ մաքսային հսկողությունից բխող միջոցառումների իրականացումը։
Նախագահ` |
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|