ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիսի 2012 թ. |
N 574-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՌՈՒՔՍ» ՍՊԸ-ԻՆ, «ՇՈՒՄԵՐ» ՍՊԸ-ԻՆ, «ԽԱՄՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ԻՆ ԵՎ «ԱՐԲՐԵՆ» ՍՊԸ-ԻՆ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի սույն թվականի հուլիսի 12-ի եզրակացությունը և ներկայացված հայտերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Խամմ Գրուպ» ՍՊԸ-ին և «Արբրեն» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիաներ։
2. «Շումեր» ՍՊԸ-ի և «Առուքս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտերը բավարարել և լիցենզավորել իրականացվող՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեությունը, վերապահումով՝ նշված կազմակերպություններին տալով հնարավորություն 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու պահանջվող ճշգրտված փաստաթղթերը։
3. «Շումեր» ՍՊԸ-ին և «Առուքս» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիաներ՝ պահանջվող ճշգրտված փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել լիցենզիաների՝
1) հանձնումը լիցենզավորված անձանց,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/հ |
Իրավաբա- |
Գտնվելու (բնակության) վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիա տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործու- |
Տեղեկատվություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին |
Այլ տեղե- |
1 |
«Սարգիս Կարոլինա» ՍՊԸ |
ՀՀ, ք.Երևան, Արաբկիրի փ.29, տուն 13/1 |
N ՕՆ 01 |
09.07.2012թ. |
000.390.501 |
264.020.03643 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա |
ք.Երևան, Շարուրի փ. 37 |
Անժամ-կետ |
տրամադրվել է լիցենզիա` |
|
2 |
«Անդակո» ՍՊԸ |
ՀՀ, ք.Երևան, Կիևյան փ.22, բն.43 |
N ՕՆ 02 |
09.07.2012թ. |
000.29.448 |
264.020.03107 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա |
ք.Երևան, Իսակովի պողոտա, 10/ր |
Անժամ-կետ |
տրամադրվել է լիցենզիա` |
|
3 |
«Ադամիում» ՍՊԸ |
ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց փ. 21/3 բն.19 |
N ՕՆ 03 |
09.07.2012թ. |
010.03.256 |
282.110.05012 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա |
ք.Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան պող.93/3 |
Անժամ-կետ |
տրամադրվել է լիցենզիա` |
|
4 |
«Սովռանո» ՍՊԸ |
ՀՀ, ք. Երևան, Թումանյան փ.20/1 |
N ՕՆ 04 |
09.07.2012թ. |
02.55.8239 |
286.110.04295 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա |
ք.Երևան, Արշակունյաց պող.9/4 |
Անժամ-կետ |
տրամադրվել է լիցենզիա` |
|
5 |
««Խամմ Գրուպ» ՍՊԸ |
ՀՀ, ք. Երևան, Փ. Բուզանդի փ.1/3 |
N ՕՆ 05 |
13.07.2012թ. |
02.57.9538 |
286.110.05822 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա |
ք.Երևան, Էրեբունի, Արցախի փ.41 |
Անժամ-կետ |
տրամադրվել է լիցենզիա` |
|
6 |
« Արբրեն» ՍՊԸ |
ՀՀ, ք. Երևան, Կիևյան փ. 18 |
N ՕՆ 06 |
13.07.2012թ. |
00.41.742 |
264.110.03818 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա |
Արարատի մարզ, գ.Արգավանդ, Գետափնյա փ. |
Անժամ-կետ |
տրամադրվել է լիցենզիա` |
|
7 |
«Առուքս» ՍՊԸ |
Ք. Երևան, Չերնիշևսկու փ., 33 |
N ՕՆ 07 |
13.07.2012թ. |
004.49.441 |
278.110.04219 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա |
Արմավիրի մարզ, գ.Փարաքար-Թաիրով, Դեմիրճյան թաղ., փ.5 , տուն 16 |
Անժամ-կետ |
տրամադրվել է լիցենզիա` |
|
8 |
«Շումեր» ՍՊԸ |
Ք. Երևան, Ներքին Շենգավիթ, |
N ՕՆ 08 |
13.07.2012թ. |
022.46.658 |
269.110.03710 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա |
Ք.Երևան, Բելինսկու փ., 63 տուն |
Անժամ-կետ |
տրամադրվել է լիցենզիա` |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|