Գլխավոր տեղեկություն
Համար
N 574-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
13.07.2012
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հուլիսի 2012 թ.  
ք. Երևան

N 574-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՌՈՒՔՍ» ՍՊԸ-ԻՆ, «ՇՈՒՄԵՐ» ՍՊԸ-ԻՆ, «ԽԱՄՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ԻՆ ԵՎ «ԱՐԲՐԵՆ» ՍՊԸ-ԻՆ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի սույն թվականի հուլիսի 12-ի եզրակացությունը և ներկայացված հայտերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Խամմ Գրուպ» ՍՊԸ-ին և «Արբրեն» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիաներ։

2. «Շումեր» ՍՊԸ-ի և «Առուքս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտերը բավարարել և լիցենզավորել իրականացվող՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեությունը, վերապահումով՝ նշված կազմակերպություններին տալով հնարավորություն 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու պահանջվող ճշգրտված փաստաթղթերը։

3. «Շումեր» ՍՊԸ-ին և «Առուքս» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիաներ՝ պահանջվող ճշգրտված փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել լիցենզիաների՝

1) հանձնումը լիցենզավորված անձանց,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

 

 Տ. Դավթյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հ/հ

Իրավաբա-
նական անձի անվանումը

Գտնվելու (բնակության) վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիա տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործու-
նեության
ժամկետը

Տեղեկատվություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին

Այլ տեղե-
կություններ

1

«Սարգիս Կարոլինա» ՍՊԸ

ՀՀ, ք.Երևան, Արաբկիրի փ.29, տուն 13/1

N ՕՆ 01

09.07.2012թ.

000.390.501

264.020.03643

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա

ք.Երևան, Շարուրի փ. 37

Անժամ-կետ

տրամադրվել է լիցենզիա`
հիմք նախարարի
N 550-Ա հր. 09.07.2012թ.

 

2

«Անդակո» ՍՊԸ

ՀՀ, ք.Երևան, Կիևյան փ.22, բն.43

N ՕՆ 02

09.07.2012թ.

000.29.448

264.020.03107

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա

ք.Երևան, Իսակովի պողոտա, 10/ր

Անժամ-կետ

տրամադրվել է լիցենզիա`
հիմք նախարարի
N 550-Ա հր.09.07.2012թ.

 

3

«Ադամիում» ՍՊԸ

ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց փ. 21/3 բն.19

N ՕՆ 03

09.07.2012թ.

010.03.256

282.110.05012

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա

ք.Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան պող.93/3

Անժամ-կետ

տրամադրվել է լիցենզիա`
հիմք նախարարի
N 550-Ա հր.09.07.2012թ.

 

4

«Սովռանո» ՍՊԸ

ՀՀ, ք. Երևան, Թումանյան փ.20/1

N ՕՆ 04

09.07.2012թ.

02.55.8239

286.110.04295

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա

ք.Երևան, Արշակունյաց պող.9/4

Անժամ-կետ

տրամադրվել է լիցենզիա`
հիմք նախարարի
N 550-Ա հր.09.07.2012թ.

 

5

««Խամմ Գրուպ» ՍՊԸ

ՀՀ, ք. Երևան, Փ. Բուզանդի փ.1/3

N ՕՆ 05

13.07.2012թ.

02.57.9538

286.110.05822

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա

ք.Երևան, Էրեբունի, Արցախի փ.41

Անժամ-կետ

տրամադրվել է լիցենզիա`
հիմք նախարարի
N 557-Ա հր.13.07.2012թ.

 

6

« Արբրեն» ՍՊԸ

ՀՀ, ք. Երևան, Կիևյան փ. 18

N ՕՆ 06

13.07.2012թ.

00.41.742

264.110.03818

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա

Արարատի մարզ, գ.Արգավանդ, Գետափնյա փ.

Անժամ-կետ

տրամադրվել է լիցենզիա`
հիմք նախարարի
N 557-Ա հր.13.07.2012թ.

 

7

«Առուքս» ՍՊԸ

Ք. Երևան, Չերնիշևսկու փ., 33

N ՕՆ 07

13.07.2012թ.

004.49.441

278.110.04219

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա

Արմավիրի մարզ, գ.Փարաքար-Թաիրով, Դեմիրճյան թաղ., փ.5 , տուն 16

Անժամ-կետ

տրամադրվել է լիցենզիա`
հիմք նախարարի
N 557-Ա հր.13.07.2012թ.

 

8

«Շումեր» ՍՊԸ

Ք. Երևան, Ներքին Շենգավիթ,
1 փ. 34 տուն

N ՕՆ 08

13.07.2012թ.

022.46.658

269.110.03710

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա

Ք.Երևան, Բելինսկու փ., 63 տուն

Անժամ-կետ

տրամադրվել է լիցենզիա`
հիմք նախարարի
N 557-Ա հր.13.07.2012թ.