«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611173
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
4 ապրիլի 2011 թ. |
N 144-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
9. |
Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակը |
2 նամականիշ |
II եռամսյակ |
350 |
40 000x2 |
2. Հաստատել` Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակը թեմային նվիրված «12/04/1961» և «1905-1993. Անդրանիկ Իոսիֆյան. օդերևութաբանական արբանյակների գլխավոր կոնստրուկտոր. Andranik Iosifian. Chief designer of meteorological satellites» նամականիշերի նմուշները, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել` Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակը թեմային նվիրված «12/04/1961» և «1905-1993. Անդրանիկ Իոսիֆյան. օդերևութաբանական արբանյակների գլխավոր կոնստրուկտոր. Andranik Iosifian. Chief designer of meteorological satellites» նամականիշերը, սահմանելով անվանագինը` 350 և 200 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40200 հատ:
(3-րդ կետը փոփ. 28.11.12 N 670-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի ապրիլի 4-ի թիվ 144-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի ապրիլի 4-ի թիվ 144-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2012, N 670-Ն | 11.02.2013, N 144-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|