Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2012-26.02.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.17/18(431).1 Հոդ.200.8
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
06.06.2012
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

6 հունիսի 2012 թ.
ք. Երևան

N 84-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔ, ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԼՐԱՑԱԿԵՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել կենդանիներ, կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կերեր և կենդանական ծագման լրացակերեր Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում ներկայացվող անասնաբուժական-սանիտարական, անասնաբուժական պահանջները՝ համաձայն հավելվածի:

 

Ա. Բախչագուլյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2012 թվականի հունիսի 6-ի

N 84-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔ, ԿԵՐԵՐ ԵՎ ԼՐԱՑԱԿԵՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ

 

I. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱԿԱ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ՈՉԽԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԾԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Սույն հրամանով սահմանվում են կենդանիներ, կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կերեր և կենդանական ծագման լրացակերեր Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում ներկայացվող անասնաբուժական-սանիտարական, անասնաբուժական պահանջները (այսուհետ՝ պահանջներ):

2. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել սպանդի ենթակա առողջ խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխարներ և այծեր, որոնք չեն պատվաստվել բրուցելյոզի, լեպտոսպիրոզի և ոչխարների և այծերի ծաղկի դեմ, դուրս են բերվել այն տարածքներից, որոնք զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝

1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից` համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում նշված հիվանդության աննշան կամ վերահսկվող ռիսկով` Միջազգային համաճարակաբանական բյուրոյի ցամաքային (ջրային) կենդանիների սանիտարական կանոնների (այսուհետ՝ Կանոններ) առաջարկություններին համապատասխան.

2) Վիսնա-մաեդիից, ադենոմատոզից, արտրիտ-էնցեֆալիտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

3) դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

4) խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից, բշտային ստոմատիտից, բլուտանգից, խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում.

5) մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից, մաշկի հանգուցային բորբոքումից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

6) տուբերկուլյոզից, բրուցելյոզից և պարատուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) ոչխարների և այծերի ծաղկից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

8) լեյկոզից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

9) լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

10) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

3. Կենդանիները չեն ստանում այնպիսի կերեր, որոնք պարունակում են որոճող կենդանիների սպիտակուցներ, բացառությամբ Կանոնների առաջարկված նյութերի:

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների, ինչպես նաև դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներով առաջարկված ժամանակներից ուշ:

5. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենդանիները, ոչ պակաս, քան 21 օր պահվում են կարանտինում, որի ընթացքում անցկացվում է ամբողջ գլխաքանակի կլինիկական զննում և ամենօրյա ջերմաչափում և պետական անասնաբուժական լաբորատորիայում, արտահանող երկրում ընդունված մեթոդներով, կատարվում ախտորոշիչ հետազոտություններ բրուցելյոզի ու տուբերկուլյոզի նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է ներմուծել ախտորոշիչ հետազոտությունների ժամանակ բացասական արդյունքներ ցույց տված կենդանիներ:

7. Արտահանման համար թույլատրված կենդանիները ուղարկումից առաջ ենթարկվում են արտաքին մակաբույծների դեմ կանխարգելիչ մշակման:

8. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

9. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով՝ ցույց տալով ախտորոշիչ հետազոտությունների կատարման օրերն ու ամսաթվերը:

10. Հայաստանի Հանրապետություն կենդանիների բեռնումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը ստացել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) թույլտվությունը:

11. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիները մսի համար սպանդի են ենթարկվում նշանակման կետ հասնելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո:

 

II. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱԿԱ ԽՈԶԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

12. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կլինիկապես առողջ սպանդի ենթակա խոզեր տարածքներից, որոնք զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝

1) խոզերի աֆրիկական ժանտախտից՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

2) դաբաղից, խոզերի բշտային հիվանդությունից, խոզերի դասական ժանտախտից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

3) աուեսկի հիվանդությունից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

4) տրիխինելլոզից, տուբերկուլյոզից, բրուցեյլոզից, խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմից, խոզերի տեղաճարակային էնցեֆալոմիելիտից (Տեշենի հիվանդություն)՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

5) լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

13. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն հորմոնալ նյութերի թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների, ինչպես նաև դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներով առաջարկված ժամանակներից ուշ:

14. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենդանիները, ոչ պակաս, քան 21 օր պահվում են կարանտինում, որի ընթացքում անցկացվում է ամբողջ գլխաքանակի կլինիկական զննում և ամենօրյա ջերմաչափում:

15. Արտահանման համար թույլատրված կենդանիները ուղարկումից առաջ ենթարկվում են արտաքին մակաբույծների դեմ կանխարգելիչ մշակման:

16. Հայաստանի Հանրապետության պահանջով, ոչ ուշ, քան 21 օր առաջ մինչև բեռնումը, կենդանիներին պատվաստում են սիբիրախտի դեմ, եթե 6 ամիս մինչև բեռնումը նրանք չեն պատվաստվել:

17. Բեռնումից 2 օր առաջ խոզերին իմունացնում են խոզերի կարմրախտ հիվանդության դեմ, եթե նրանք վերջին 4 ամսվա ընթացքում չեն պատվաստվել այդ հիվանդության դեմ: Գնորդի խնդրանքով 21 օրից ոչ ուշ մինչև ուղարկելը, խոզերին պատվաստում են խոզերի դասական ժանտախտի դեմ:

18. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտանահող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

19. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով, որտեղ նշվում է ախտորոշիչ հետազոտությունների և պատվաստումների օրերն ու ամսաթվերը:

20. Խոզերի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողն արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

21. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիները մսի համար սպանդի են ենթարկվում նշանակման կետ հասնելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո:

 

III. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

22. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել տոհմային առողջ խոշոր եղջերավոր կենդանիներ, չպատվաստված բրուցելյոզի, դաբաղի, լեպտոսպիրոզի դեմ, դուրս բերված այն տարածքներից, որոնք զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝

1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից` համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում նշված հիվանդության աննշան կամ վերահսկվող ռիսկով` Կանոնների առաջարկություններին համապատասխան.

2) դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

3) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից, ստոմատիտից, բլուտանգից՝ վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

4) մաշկի հանգուցային բորբոքումից` վերջին 3 տարիների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

5) լեյկոզից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) բրուցելյոզից, տուբերկուլյոզից և պարատուբերկուլյոզից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7 լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

8) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

23. Կենդանիները չեն ստանում այնպիսի կերեր, որոնք պարունակում են որոճող կենդանիների սպիտակուցներ, բացառությամբ Կանոններով առաջարկված նյութերի:

24. Կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ներգործությանը:

25. Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար ընտրված կենդանիները ոչ պակա, քան 21 օր պահվում են արտահանող երկրի կարանտինային բազաներում` հսկողության տակ: Ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի ներայացուցիչը կարող է մասնակցել կենդանիների ընտրության և կարանտինացման գոծընթացին:

26. Կարանտինի ընթացքում կատարվում են ամբողջ գլխաքանակի կլինիկական զննում և ամենօրյա ջերմաչափում:

27. Այդ ընթացքում պետական անասնաբուժական լաբորատորիայում արտահանող երկրում ընդունված մեթոդներով կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ` բրուցելյոզի, տուբերկուլյոզի, պարատուբերկուլյոզի, լեյկոզի, տրիխոմոնոզի, կամպիլոբակտերիոզի, խլամիդիոզի, լեպտոսպիրոզի և լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը նաև վարակիչ այլ հիվանդությունների նկատմամբ: Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ինֆեկցիոն ռինոտրախեիտի, վիրուսային դիարեյայի նկատմամբ հետազոտությունը կատարվում է այն դեպքում, երբ կենդանիները նախապես չեն պատվաստվել:

28. Կենդանիները ոչ ուշ, քան 20 օր առաջ, մինչև ուղարկելը պատվաստվել են խոշոր եղջերավոր կենդանիների ինֆեկցիոն ռինոտրախեիտի, վիրուսային դիարեյայի և ռեսպիրատոր վիրուսասինտեցիալային հիվանդությունների դեմ (երբ նրանք ուղարկվելուց 6 ամիս առաջ չեն պատվաստվել): Կատարվում է կանխարգելիչ ճիճվաթափում:

29. Եթե կարանտինացման ընթացքում ախտորոշիչ (շճաբանական, սերոլոգիական, ալերգիկ և այլն) հետազոտությունների արդյունքում ստացվել է դրական եզրակացություն, Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ներմուծող երկիր) անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինն իրավունք ունի հրաժարվել բոլոր կամ առանձին կենդանիների ընդունումից, որոնց մոտ հաստատվել են հետազոտության դրական արդյունքներ:

30. Եթե կենդանիներ արտահանող երկրի տարածքում (կարանտինացման ժամանակ) հետազոտումների ընթացքում ստացվել են դրական կամ կասկածելի ախտորոշման արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում են ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր և արտահանող երկրի իրավասու մարմինները:

31. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

32. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով` կազմված արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով` ցույց տալով ախտորոշիչ հետազոտությունների և պատվաստումների կատարման օրերն ու ամսաթվերը:

33. Կենդանիների բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

34. Հայաստանի Հանրապետության տարածք մտնելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողություն անցնելուց հետո կենդանիները, այդ նպատակով պատրաստված շենքերում 30 օր ժամանակով, դրվում են կարանտինի տակ: Այդ ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների վերահսկողությամբ կատարվում են ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտություններ: Կատարվում են կանխարգելիչ իմունացումներ, կոնկրետ տվյալ տարածքի հակաանասնահամաճարակային միջոցառումների պլանին համապատասխան:

 

IV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕՐԱԿԱՆ ՃՏԵՐ, ՀՆԴԿԱՀԱՎԵՐ, ՍԱԳԻԿՆԵՐ, ԲԱԴԻԿՆԵՐ, ՋԱՅԼԱՄՆԵՐ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԱՅԴ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ՁՎԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

35. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կլինիկապես առողջ ճտեր, հնդկահավեր, սագիկներ, բադիկներ, ջայլամներ և թռչունների այդ տեսակների ինկուբացիոն ձվեր` դուրս բերված այն տարածքներից, որոնք զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություներից, այդ թվում՝

1) թռչունների գրիպից՝ վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում.

2) թռչունների Նյուկասլյան հիվանդությունից՝ վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում կամ տնտեսությունում.

3) սալմոնելյոզից` Կանոնների առաջարկություններին համապատասխան.

4) հավաբուծական և հնդկահավաբուծական տնտեսությունները` օրնիտոզից (պսիտտակոզ), պարամիկսովիրուսային վարակից, հավերի ինֆեկցիոն բրոնխիտից, ինֆեկցիոն լարինգոտրախեիտից, ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտից, հնդկահավերի ռինոտրախեիտից, Գամբորո հիվանդությունից, սպիրոխետոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

5) սագաբուծական և բադաբուծական տնտեսությունները` օրնիտոզից, Դերժիի հիվանդությունից, բադիկների վիրուսային հեպատիտից, բադերի ժանտախտից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում.

6) ջայլամաբուծական տնտեսությունները`

ա. վենեսուելյան էնցեֆալիտից, կոնգո-ղրիմյան տենդից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. Ռիֆտ հովտի տենդից` վերջին 48 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. օրնիտոզից (պսիտտակոզ), թռչունների ծաղկից, թռչունների տուբերկուլյոզից, պաստերելյոզից, պարամիքսովիուրսային վարակից, ինֆեկցիոն հիդրոպերիկարդիտից, ցիստիցերկոզներից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում,

դ. սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

36. Մայրական հոտը (տվյալ սերնդի ծնողական հոտ) ապահով է սույն պահանջների 35-րդ կետում նշված հիվանդությունների նկատմամբ:

37. Հավերի և հնդկահավերի ծնողական հոտերը հետազոտված են շճաբանական (սերոլոգիական) մեթոդով պուլորոզային հակածնով՝ բացասական արդյունքով:

38. Մեկ օրական ճտերը պատվաստվում են Մարեկի հիվանդության դեմ:

39. Ինկուբացման ենթակա ձվերը ստացվում են այն թռչուններից, որոնք բավարարում են անասնաբուժական սույն պահանջները:

40. Ինկուբացման ձվերը կրկնակի անգամ վարակազերծվում են արտահանող երկրում ընդունված մեթոդներով, ընդ որում` և ածելուց ոչ ուշ, քան երկու ժամ հետո, և ներմուծողին ուղարկելուց անմիջապես առաջ:

41. Ինկուբացման ձվերը և ճտերը ուղարկվում են մեկ անգամ օգտագործվող ապրանքամանով (տարայով):

42. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանվող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

43. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը թռչնի յուրաքանչյուր ապրանքաքանակի կամ ինկուբացիոն ձվի հաշվով, ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի կողմից ստորագրված անասնաբուժական սերտիֆիկատով, որը լրացվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով, որտեղ ցույց են տրված կատարած ախտորոշիչ հետազոտությունների օրերն ու ամսաթվերը, ինչպես նաև ցույց է տրվում, թե ծնողական հոտերը, հատկապես որ վարակիչ հիվանդությունների դեմ են պատվաստվել, երբ և ինչպիսի պատվաստանյութով:

46. Թռչնի և ինկուբացման ձվի բեռնումը Հայաստան հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը ստացել է Ծառայության թույլտվությունը:

47. Թռչունը, Հայաստանի Հանրապետության տարածք մտնելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողությունն անցնելուց հետո, 30 օր տևողությամբ պահվում է կարանտինի մեջ, որի ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների վերահսկողությամբ կատարվում են ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտություններ: Կատարվում են կանխարգելիչ իմունացումներ, կոնկրետ տվյալ տարածքի հակաանասնահամաճարակային միջոցառումների պլանին համապատասխան:

 

V. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱԾՈՆԵՐ, ԵՐՇԻԿԵՂԵՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՊԱՏՐԱՍՏԻ ՄՍԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

48. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել բոլոր տեսակների կենդանիների և թռչունների մսից, ենթամթերքներից և ճարպից ստացված պատրաստի արտադրանք և այլ մսային արտադրանք, նախատեսված մարդու սննդի համար, որոնք արտադրվել են արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից արտադրանքը արտահանելու համար թույլտվություն ստացած միս վերամշակող ձեռնարկություններում (այսուհետ` պատրաստի մսամթերք) և գտնվել են երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության մարմնի մշտական վերահսկողության տակ:

49. Մսային հումքը, որից արտադրվել է պատրաստի մսային արտադրանքը, ստացվում է կլինիկապես առողջ կենդանիներից և արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության կողմից անցել է անասնաբուժասանիտարական փորձաքննություն:

50. Կանոնների պահանջներին համապատասխան երկրի կարգավիճակի դեպքում չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք բարձումը պատրաստի մսամթերքների՝ ստացված կենդանիների սպանդից, որոնք ենթարկվել են բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիերոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, ինչպես նաև այլ դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ, դրանց օգտագործման հրահանգներում առաջարկված ժամկետներից ուշ:

51. Կենդանիները չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կենդանական ծագման կերեր, բացառությամբ Կանոնների կողմից առաջարկված նյութերի:

52. Պատրաստի մսամթերքը ճանաչվում է պիտանի մարդու սննդի մեջ օգտագործելու համար: Արտադրանքը իր փաթեթի վրա ունի մակնշում (անասնաբուժական դրոշմանիշ): Մակնշված պիտակը փաթեթի վրա սոսնձվում է այնպես, որ փաթեթի բացումը անհնար լինի առանց մակնշված պիտակի ամբողջականության խախտելը:

53. Պատրաստի մսամթերքների մանրէաբանական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:

54. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել պատրաստի մսամթերքներ՝ չխախտված փաթեթով, հերմետիկ փակ ապրանքամանով:

55. Ապրանքամանը (տարան) և փաթեթավորման նյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

56. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

57. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

 

VI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԽՈՇՈՐ ԵՎ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ՄԹԵՐՎԱԾ ԿԱԹ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

58. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կաթ և կաթնամթերք, որոնք ստացվել են առողջ կենդանիներից և արտադրվել են արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից արտադրանքի արտահանման համար թույլտվություն ստացած և նրա մշտական վերահսկողության տակ գտնված կաթ վերամշակող ձեռնարկություններում, այն տնտեսություններից, որոնք պաշտոնապես զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝

1) դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

2) խոշոր եղջերավոր կեդանիների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

3) մանր որոճողների ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

4) կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

5) լեյկոզից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) խոշոր եղջերավոր կեդանիների բրուցելյոզից, տուբերկուլյոզից, պարատուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում.

7) ոչխարների և այծերի բրուցելյոզից, մանր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում.

8) ոչխարների և այծերի ծաղկից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում:

59. Կաթնամթերքների արտադրման համար օգտագործվող կաթը անցել է մարդու առողջության համար վտանգ ներկայացնող պաթոգեն միկրոօրգանիզմների ոչնչացման համար բավականաչափ ջերմային մշակում: Մատակարարվող կաթնամթերքը ենթարկված է այնպիսի վերամշակման, որի շնորհիվ երաշխավորվում է կենսունակ պաթոգեն ֆլորայի բացակայությունը:

60. Կաթնամթերքը ճանաչվել է սննդի մեջ օգտագործելու համար պիտանի:

61. Կաթի և կաթնամթերքի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված անասնաբուժասանիտարական կանոններին և պահանջներին:

62. Չի թույլատրվում ներմուծել փոփոխված օրգանոլեպտիկ ցուցանիշներով կամ փաթեթի ամբողջականությունը խախտված կաթ և կաթնամթերք:

63. Ապրանքամանը և փաթեթավորման նյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

64. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

65. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի կողմից ստորագրված անասնաբուժական սերտիֆիկատով և կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

 

VII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԽՈԶԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

66. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել տոհմային առողջ խոզեր, որոնք դուրս են բերվել կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ զերծ տարածքներից, այդ թվում`

1) խոզերի աֆրիկական ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

2) դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

3) խոզերի բշտային հիվանդությունից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

4) խոզերի դասական ժանտախտից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

5) Աուեսկի հիվանդությունից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) տրիխինելլոզից, տուբերկուլյոզից, բրուցելյոզից, խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմից, խոզերի տեղաճարակային էնցեֆալոմիելիտից (Տեշենի հիվանդություն)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում, տնտեսության տարածքում.

8) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

67. Տոհմային խոզերը ներմուծվում են վերարտադրության նպատակով:

68. Կենդանիները չեն ստացել որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր, բացառությամբ այն բաղադրիչների, որոնց օգտագործումը թույլատրվում է Կանոններով:

69. Տոհմային կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ներգործությանը, բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցների:

70. Հայաստանի Հանրապետություն արտահանելու համար ընտրված կենդանիները, ոչ քիչ, քան 21 օր պահվում են արտահանող երկրի կարանտինային բազաներում՝ հսկողության տակ: Ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի ներայացուցիչը կարող է մասնակցել կենդանիների ընտրության և կարանտինացման գործընթացին:

71. Կարանտինի ժամանակ կատարվում է ամբողջ անասնագլխաքանակի կլինիկական դիտարկում և ամենօրյա ջերմաչափում: Այդ շրջանում արտահանող երկրի պետական անասնաբուժական լաբորատորիայում, արտահանող երկրում ընդունված մեթոդներով, կատարվում է ախտորոշիչ հետազոտություններ խոզերի դասական ժանտախտի, խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմի, բրուցելյոզի, Աուեսկի հիվանդության, խլամիդիոզի, վիրուսային տրանսմիսային գաստրոէնտերիտի, տուբերկուլյոզի, խոզերի բշտային հիվանդության, պարվովիրուսային վարակի, ատրոֆիկ ռինիտի, խոզերի գրիպի, լեպտոսպիրոզի և Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը, նաև վարակիչ այլ հիվանդությունների նկատմամբ:

72. Եթե կարանտինացման ընթացքում ախտորոշիչ (շճաբանական, սերոլոգիական, ալերգիկ և այլն) հետազոտությունների արդյունքում ստացվել է դրական եզրակացություն, Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ներմուծող երկիր) անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինն իրավունք ունի հրաժարվել բոլոր կամ առանձին կենդանիների ընդունումից, որոնց մոտ հաստատվել են հետազոտության դրական արդյունքներ:

73. Եթե կենդանիներ արտահանող երկրի տարածքում (կարանտինացման ժամանակ) հետազոտումների ընթացքում ստացվել են դրական կամ կասկածելի ախտորոշման արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում են ներմուծող երկրի անսանաբուժության բնագավառի լիազոր մարմինը և արտահանող երկրի իրավասու մարմինը:

74. Ուղարկելուց առաջ կենդանիները ենթարկվել են անասնաբուժական մշակումների և ճիճվաթափման (նշել մշակման մեթոդը և ամսաթիվը):

75. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

76. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի կողմից ստորագրված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով` ցույց տալով ախտորոշիչ հետազոտությունների օրերն ու ամսաթվերը:

77. Հայաստանի Հանրապետություն ուղարկվող կենդանիների բեռնումը հնարավոր է ներմուծողի կողմից միայն Ծառայության թույլտվությունը ստանալուց հետո:

78. Հայաստանի Հանրապետութան տարածք մտնելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողություն անցնելուց հետո խոզերը 30 օր տևողությամբ դրվում են կարանտինի տակ, որի ընթացքում ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների վերահսկողությամբ կատարվում են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ: Եվ կոնկրետ տվյալ տարածքի հակաանասնահամաճարակային պլանային միջոցառումներին համապատասխան կատարվում են կանխարգելիչ իմունացումներ:

 

VIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՁԻՈՒ ՄԻՍ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

79. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել ձիու միս, որը ստացվել է սպանդանոցային ձեռնարկություններում կլինիկապես առողջ ձիերի սպանդից և վերամշակվել է միս վերամշակող ձեռնարկություններում, որոնք արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից արտադրանքը արտահանելու մասին թույլտվություն են ստացել և մշտապես գտնվում են նրա վերահսկողության տակ:

80. Կենդանիները ենթակա են նախասպանդային անասնաբուժական զննման (կլինիկական զննում և ակնային եղանակով միանգամյա մալենիզացիայի, որը խլնախտի նկատմամբ տվել է բացասական արդյունք), իսկ նրանց մսեղիքը, գլուխները և ներքին օրգանները` հետսպանդային անասնաբուժական փորձաքննության, որի եզրակացության հիման վրա միսը ճանաչվում է պիտանի մարդու սննդում օգտագործելու համար:

81. Ձիերի մսեղիքը ունի պետական անասնաբուժական հսկողության դրոշմ (կնիք), որի վրա նշվում է կենդանիների սպանդը կատարող մսի կոմբինատի անվանումը կամ համարը: Մասնատված միսը փաթեթի կամ կիսափաթեթի վրա ունի մակնշում (անասնաբուժական դրոշմ): Մակնշված պիտակը փաթեթի վրա սոսնձվում է այնպես, որպեսզի փաթեթի բացումը անհնար լինի, առանց մակնշված պիտակի ամբողջականությունը խախտելու:

82. Ձիու միսը ստացված է կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններում մթերված կենդանիներից, այդ թվում՝

1) ձիերի աֆրիկական ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

2) ինֆեկցիոն անեմիայից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

3) խլնախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

4) էպիզոտիկ լիմֆանգիտից` վերջին 2 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

5) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

83. Ամբողջ մսեղիքը հետազոտված է տրիխինելյոզի նկատմամբ, ստացված արդյունքները բացասական են:

84. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծել ձիու միս, եթե.

1) հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության ժամանակ ունեցել է վարակիչ հիվանդություններին բնորոշ փոփոխություններ, ախտահարվել է հելմինտներով, ինչպես նաև տարբեր նյութերով թունավորված լինելու դեպքում.

2) ներքին օրգանների մնացորդներով, հյուսվածքների արնազեղումներով, չհեռացված թարախակույտերով, բոռերի թրթուրներով, շճային թաղանթները մաքրված և ավշագեղձերը հեռացված, մեխանիկական խառնուրդներով, ինչպես նաև մսին ոչ հատկանշական հոտով և համով.

3) մկանի հաստության մեջ, ոսկրերի մոտ ջերմաստիճանը բարձր է Ցելսիուսի սանդղակի մինուս 8 աստիճանից՝ սառեցված մսի համար և Ցելսիուսի սանդղակի պլյուս 4 աստիճանից բարձր՝ պաղեցված մսի համար.

4) ախտոտված է սալմոնելաներով և բակտերիային ուրիշ վարակների հարուցիչներով.

5) մշակված է ներկող նյութերով, իոնացնող ճառագայթով կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով.

6) ստացված է այն կենդանիների սպանդից, որոնք ենթարկվել են բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիերոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների և բուժական ուրիշ միջոցների ազդեցությանը, եթե սպանդից առաջ կենդանիներին ներարկվել են իրենց օգտագործման հրահանգներում նշված ժամկետներից ուշ:

85. Ձիու մսի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական և սանիտարական գործող կանոններին և պահանջներին:

86. Ապրանքամանը (տարան) և փաթեթավորման նյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

87. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

88. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանվող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

89. Ձիու մսի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

IX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՌՉՆԻ ՄԻՍ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

90. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել թռչնի միս, որը ստացվել է սպանդանոցային ձեռնարկություններում կլինիկապես առողջ թռչունների սպանդից և վերամշակվել է թռչուն վերամշակող այն ձեռնարկություններում, որոնք արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից ստացել են արտադրանքը արտահանելու և մատակարարելու թույլտվություն և մշտապես գտնվում են նրա վերահսկողության տակ:

91. Թռչունը ենթակա է նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ նրանց մսեղիքը և օրգանները` հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության:

92. Միսը ճանաչված է պիտանի մարդու սննդի մեջ օգտագործելու համար, պետք է ունենա փաթեթի կամ կիսափաթեթի վրա մակնշում (անասնաբուժական դրոշմ): Փաթեթի վրա մակնշված պիտակը սոսնձվում է այնպես, որպեսզի փաթեթի բացումը անհնար լինի, առանց մակնշված պիտակի ամբողջականությունը խախտելու:

93. Թռչնի միսը ստացված է առողջ թռչնի մորթից, վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ համապատասխան գոտիավորման տնտեսություններից և վարչական տարածքներից, այդ թվում՝

1) Կանոններին համապատասխան պարտադիր հայտարարագրման ենթակա գրիպից` վերջին 6 ամիսների ընթացքում,

2) գրիպի այլ վիրուսներից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսությունում,

3) թռչունների Նյուկասլյան հիվանդությունից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) հավաբուծական և հնդկահավաբուծական տնտեսությունները` օրնիտոզից (պսիտտակոզ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

5) սագաբուծական և բադաբուծական տնտեսությունները` Դերժիի հիվանդությունից, բադիկների վիրուսային հեպատիտից, բադերի ժանտախտից, օրնիտոզից (պսիտտակոզ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

6) Կանոնների պահանջներին համապատասխան թռչունները սպանդի են բերվում սալմոնելյոզի նկատմամբ ապահով ճանաչված տնտեսություններից:

94. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծել թռչնի միս, եթե.

1) հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության ժամանակ միսն ունեցել է վարակիչ հիվանդություններին բնորոշ փոփոխություններ, ախտահարված է հելմինտներով, ինչպես նաև տարբեր նյութերից թունավորվելու դեպքում.

2) փորոտիքը չթափված և փորոտիքը կիսաթափված թռչնի միս.

3) օրգանոլեպտիկ ցուցանիշներով ճանաչվել է անորակ միս.

4) սառեցված թռչնի համար` մկանների հաստության մեջ Ցելսիուսի սանդղակի մինուս 12-ից բարձր ջերմաստիճան ունեցող միս (պահպանման ժամանակ ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակի մինուս 18 ջերմաստիճան) է.

5) պահածոյացման միջոցներ պարունակող.

6) մսեղիքի մակերեսը մկանների հաստությունում կամ օրգանների հյուսվածքները սալմոնելաներով ախտոտված միս.

7) ներկող և հոտավետ նյութերով, իոնացնող ճառագայթումով կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով մշակված.

8) մուգ պիգմենտացիա (մգագույն) ունեցող (բացի հնդկահավերից և խայտահավերից) միսը.

9) փչացման նշաններ ունեցող միսը.

10) միս, որն ստացվել է բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների և ուրիշ բուժական միջոցների ազդեցությանը ենթարկված թռչնից, եթե սպանդից առաջ այդ պատրաստուկները ներարկել են թռչնին նրանց կիրառման հրահանգում առաջարկված ժամկետներից ուշ:

95. Թռչնի մսի միկրոկենդանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված անասնաբուժասանիտարական կանոններին և պահանջներին:

96. Ապրանքամանը և փաթեթավորման նյութը միագամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

97. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

98. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի կողմից ստորագրված անասնաբուժական սերտիֆիկատով և կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

99. Թռչնի մսի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՐԵՐ ԵՎ ԼՐԱՑԱԿԵՐԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԹՌՉՆԻՑ ԵՎ ՁԿԻՑ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

100. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կերեր և լրացակերեր, որոնք պատրաստվել են արտահանող երկրի պետական անասնաբուժական կենտրոնական ծառայության կողմից արտադրանքն արտահանելու թույլտվություն ունեցող և նրա մշտական հսկողության տակ գտնվող ձեռնարկություններում և արտադրվել են կենդանիների հումքից, որոնք ստացվել են կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից, այդ թվում՝

1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից` երկրի տարածքում, Կանոնների պահանջներին համապատասխան.

2) խոզերի աֆրիկական ժանտախտից` վերջին 3 տարիների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

3) ձիերի ժանտախտից, խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

4) խոզերի դասական ժանտախտից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում, նրանցում պահվել են ոչ պակաս, քան վերջին 3 ամիսների ընթացքում.

5) ոչխարների և այծերի ծաղկից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.

7) ձիերի գրիպից` վերջին 21 օրերի ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ մշակվել են այնպես, որպեսզի ապահովվի վիրուսի ակտիվազրկումը.

8) թռչունների գրիպից` վերջին 12 ամիսների ընթացքում, տնտեսության տարածքում կամ վերջին 21 օրերի ընթացում պահվել են այդպիսի տնտեսության տարածքում կամ մշակվել են այնպես, որպեսզի ապահովվի վիրուսի ակտիվազրկումը.

9) գրիպի այլ տեսակներից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսությունում.

10) թռչունների Նյուկասլյան հիվանդություններից` վերջին 12 ամիսների ընթացքում, մինչև սպանդը համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

11) օրնիտոզից (պսիտտակոզ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:

101. Կերեր արտադրելու համար չի օգտագործվում տավարի միս, ոչխարի միս, ենթամթերքներ, մսա և մսաոսկրային ալյուր կամ այլ հումք, որը ստացվել է խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայի և ոչխարների սկրեյպիի նկատմամբ անապահով երկրներից՝ համաձայն Կանոնների պահանջների:

102. Կերերի պատրաստման համար հումքը ունի սպանդանոցային ծագում և ենթակա է հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության:

103. Հումքը մշակված է Ցելսիուսի սանդղակով պլյուս 133 աստիճանից (271.4 աստիճան ըստ Ֆարենհեյտի) ոչ ցածր ջերմաստիճանում, 20 րոպեից ոչ քիչ տևողությամբ, 3 բար (42.824 ֆունտ 1սմ2  վրա) ճնշման տակ, կամ մշակված է այլընտրանքային համակարգի ջերմամշակման համաձայն, որը կապահովի սահմանված մանրէաբանական ստանդարտների նկատմամբ անվտանգության համապատասխան պահանջները:

104. Կերերը և լրացակերերը չեն պարունակում սալմոնելաներ, բոտուլինային տոքսին, էնտերոպաթոգենային և անաերոբային միկրոֆլորա:

105. Միկրոբային ընդհանուր ախտոտվածությունը չի գերազանցում 1 գրամում 500 հազար միկրոբային բջջի սահմանը՝ հաստատված լաբորատոր հետազոտությունների տվյալներով, և որի մասին անասնաբուժական սերտիֆիկատում կատարվում է համապատասխան գրառում:

106. Ապրանքամանը (տարան) և փաթեթանյութը միանգամյա օգտագործման է և համապատասխանում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

107. Փոխադրամիջոցները մշակվում և նախապատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

108. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է՝

1) անասնաբուժական սերտիֆիկատով, որը հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի կողմից, որտեղ և նշվում է վարչական տարածքի (երկիր, նահանգ, գավառ և այլն) ապահով լինելը սույն պահանջների 100-րդ կետում նշված վարակիչ հիվանդությունների նկատմամբ.

2) որակի սերտիֆիկատով, որը տրվում է արտահանող երկրի լիազորված, վերահսկողություն իրականացնող մարմնի (տեսչություն, լաբորատորիա և այլն) կողմից, որտեղ և հաստատվում է ծանր մետաղների, միկոտոքսինների, պեստիցիդների պարունակությունը, ինչպես նաև բետա-ակտիվության գումարայինը չի գերազանցում երկրում ընդունված մեծությունները:

109. Սերտիֆիկատները կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

110. Ապրանքախմբերի մատակարարումը իրականացվում է արտադրանքի նմուշը անասնաբուժական պատրաստուկների ստանդարտիզացիա և սերտիֆիկացում կատարած հետազոտություններից և գրանցման վկայական ստանալուց հետո:

111. Կերերի և լրացակերերի բեռնումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՐԻ, ԳԱԶԱՆԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԿՐԿԵՍԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

112. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կլինիկապես առողջ վայրի, գազանանոցային և կրկեսային կենդանիներ (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ) և ուրիշ կենդանիներ (սարդակերպեր, միջատներ և այլն), ինչպես նաև էկզոտիկ կենդանիներ, որոնք դուրս են բերվում կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից կամ ջրատարածքներից, այդ թվում՝

1) կենդանիների հետևյալ հիվանդությունների նկատմամբ ընկալունակ կենդանիների համար.

ա. դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. խոզերի աֆրիկական ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

դ. բլուտանգից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ե. լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսությունում,

զ. սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսությունում,

է. տարբեր ծագման հեմորրագիկ տենդից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ը. թռչունների գրիպից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում,

թ. գրիպի այլ վիրուսներից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսությունում,

ժ. օրնիտոզից (պսիտտակոզ), ինֆեկցիոն բրոնխիտից, ծաղկից, ռեովիրուսային վարակից և հնդկահավերի ռինոտրախետից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

ժա. Նյուկասլյան հիվանդությունից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում կամ տնտեսությունում,

2) խոշոր երկկճղակավորների համար (խոշոր եղջերավոր կենդանիներ, վայրի ցուլեր (զուբրեր), գոմեշներ, զեբու, եղնուղտ (յակեր), անտիլոպներ (այծքաղներ), ընձուղտներ, հյուսիս-ամերիկյան վայրի ցուլեր (բիզոններ), եղջերուներ (եղնիկներ) և այլն), որոնք ընկալունակ են հետևյալ կենդանիների հիվանդություններին.

ա. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից` համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում նշված հիվանդության աննշան կամ վերահսկվող ռիսկով` Կանոնների առաջարկություններին համապատասխան.

բ. խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հանգուցային մաշկաբորբից (պալարախտ)` վերջին 36 ամիսների ընթացքում, համապատասխան գոտիավորման վարչական տարածքում.

գ. Ռիֆտ հովտի տենդից` վերջին 48 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

դ. մանր որոճողների ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

ե. եղջերուների էպիզոտիկ հեմորրագիկ հիվանդությունից, Ակաբանի հիվանդությունից. բշտային ստոմատիտից, կոնտագյոզ պլևրոմնևմոնիայից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

զ. Աուեսկի հիվանդությունից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

է. բրուցելյոզից, տուբերկուլյոզից, պարատուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

ը. լեյկոզից, վիրուսային դիարեյայից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

3) մանր երկկճղակավորների համար (ոչխարներ, այծեր, եղնիկներ (լաներ), քարայծներ (տուրեր), մուֆլոններ (վայրի ոչխարներ), այծեղջյուրներ (վայրի քարայծեր), այծյամներ և այլն), որոնք ընկալունակ են հետևյալ հիվանդությունների նկատմամբ.

ա. Ռիֆտ հովտի տենդից` վերջին 48 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. մանր որոճողների ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. եղջերուների (եղնիկներ) էպիզոտիկ հեմորրագիկ հիվանդությունից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

դ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ե. Քյու-տենդից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

զ. Վիսնա-Մաեդիից, ադենոմատոզից, արտրիտա-էնցեֆալիտից, սահմանային հիվանդությունից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

է. պարատուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում,

ը. սկրեյպիից` վերջին 7 տարիների ընթացքում, համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

թ. տուբերկուլյոզից, բրուցելյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում,

ժ. ոչխարների և այծերի ծաղկից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) միասմբականիների համար (ձիեր, ավանակներ, ջորիներ, պոնիներ, զեբրեր, կուլաներ, Պրժևալսկու ձիեր, կիանգներ և այլն)՝

ա. ձիերի ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. բոլոր տեսակի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտներից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. վիրուսային արտերիիտից` երկրի տարածքում Կանոնների պահանջներին համապատասխան,

դ. խլնախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ե. զուգավորման հիվանդությունից, սուրրայից (էվանսի տրիպանոսոմա), պիրոպլազմոզից (բաբեզիա Կաբանի), նուտտալիոզից (բաբեզիա Էկվի)` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում,

զ. կատաղությունից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

է. ձիերի ինֆեկցիոն մետրիտից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում: Ձիեր ներկրելիս անհրաժեշտ է ղեկավարվել Հայաստանի Հանրապետություն տոհմային, օգտագործվող և սպորտային ձիեր ներմուծելու դեպքում անասնաբուժական պահանջներով (բացառությամբ մրցումներին մասնակցող սպորտային ձիերից),

5) ընտանի և վայրի խոզերի (հացթոփ) համար.

ա. խոզերի աֆրիկական ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. խոզերի դասական ժանտախտից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. խոզերի բշտային հիվանդությունից, բշտային ստոմատիտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

դ. Աուեսկի հիվանդությունից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում կամ տնտեսությունում,

ե. խոզերի տեղաճարակային էնցեֆալոմիելիտից (Տեշենի հիվանդություն)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

զ. խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

6) գիշատիչների համար.

ա. գիշատիչների ժանտախտից, վիրուսային էնտերիտից, տոքսոպլազմոզից, ինֆեկցիոն հեպատիտից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

բ. կատաղությունից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

գ. տուլյարեմիայից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

7) ջրլող թռչունների համար՝ Դերժիի հիվանդությունից, բադերի ժանտախտից, բադիկների վիրուսային հեպատիտից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

8) կրծողների համար.

ա. Ռիֆտ հովտի տենդից` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում,

բ. տուլյարեմիայից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. Աուեսկի հիվանդությունից` Կանոնների պահանջներին համապատասխան,

դ. միքսոմատոզից, ճագարների վիրուսային հեմորրագիկ հիվանդությունից, լինֆոցիտար խորեոմինինգիտից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

ե. տոքսոպլազմոզից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

9) մաշկաթաթավորների և կետանմանների համար.

ա. փոկերի ժանտախտից (մորբիլլի վիրուսային վարակներ), բշտային էկզանտեմիայից` վերջին 36 ամիսների ընթացքում նրանց բնակության (ծագման) վայրերում.

10) փղերի, ընձուղտների, օկապիների, գետաձիերի, ռնգեղջյուրների, տապիրների, կիսաատամնավորների և խողովակաատամնավորների, միջատակերների, պարկավորների, չղջիկների, ջրարջակերպերի (ջրարջեր, պանդաներ, կոատիներ, կակոմիցիլիներ) և այլ էկզոտիկ տեսականիների համար.

ա. Ռիֆտ հովտի տենդից` վերջին 48 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

բ. վենեսուելյան էնցեֆալոմիելիտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

գ. մաշկի հանգուցային բորբոքումից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

դ. ձիերի աֆրիկական ժանտախտից, Աուեսկի հիվանդությունից, ջրաքիսների տրանսմիսիվ էնցեֆալոմիելիտից, լեպրաից, լինֆոցիտար խորեոմենինգիտից, տիֆից և բծավոր տիֆից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

ե. Ռիֆտ հովտի տենդից` վերջին 48 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

զ. կատաղությունից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

է. տուլարեմիայից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում:

113. Կարանտինացման ընթացքում անց են կացնում կլինիկական զննում, ամենօրյա ջերմաչափում և ախտորոշիչ հետազոտություններ:

114. Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար ընտրված կենդանիները ոչ պակաս, քան 21 օր պահվում են արտահանող երկրի կարանտինային բազաներում կամ առանձին շենքերում, որտեղ անց են կացնում կլինիկական զննում, ամենօրյա ջերմաչափում և պետական անասնաբուժական լաբորատորիայում արտահանող երկրում ընդունված մեթոդներով՝ ախտորոշիչ հետազոտություններ՝

1) խոշոր երկկճղակավորներին` բրուցելյոզի, տուբերկուլյոզի, պարատուբերկուլյոզի, լեյկոզի, բլուտանգի նկատմամբ,

2) մանր երկկճղակավորներին` բրուցելյոզի, պարատուբերկուլյոզի, բլուտանգի նկատմամբ,

3) միասմբականիներին` խլնախտի, զուգավորման հիվանդության, սուրրայի (տրիպոնոսոմա էվանսի), պիրոպլազմոզի (բաբեզիա Կաբալի), նուտտալիոզի (բաբեզիա Էկվի), անապլազմոզի, ռինոպնևմոնիայի, ինֆեկցիոն մետրիտի, ինֆեկցիոն անեմիայի, վիրուսային արտերիիտի նկատմամբ,

4) գիշատիչներին`

ա. շներին, գայլերին, աղվեսներին, բևեռաղվեսներին, ջրաքիսներին, բորենիներին-տոքսոպլազմոզի նկատմամբ,

բ. ջրաքիսներին - ալեուտյան հիվանդության նկատմամբ,

5) թռչուններ (թութակներ, աղավնիներ)՝ օրնիտոզի (պսիտտակոզի), թռչունների գրիպի, Նյուկասլյան հիվանդության նկատմամբ:

115. Կենդանիներին ոչ ուշ, քան 20 օր մինչև բեռնումը պատվաստում են, եթե նրանք վերջին 6 ամսվա ընթացքում պատվաստված չեն եղել`

1) բոլոր գիշատիչները պատվաստվում են կատաղության դեմ.

2) շները, աղվեսները, բևեռաաղվեսները, գայլերը, շնագայլերը` գիշատիչների ժանտախտի և պսևդոնոմոզի դեմ.

3) ջրաքիսները, ժանտաքիսները` վիրուսային էնտերիտի դեմ.

4) կուղբերը` պաստերելյոզի դեմ.

5) կատվազգիները` կատաղության, պանլեյկեմիայի և վիրուսային ռինոտրախեիտի դեմ.

6) կրծողները (ճագարները)՝ միքսոմատոզի և վիրուսային հեմորրագիկ հիվանդության դեմ.

7) թռչունները (հավազգիներ)՝ Նյուկասլյան հիվանդության դեմ։

116. Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը, կարող են նախատեսվել այլ հիվանդությունների դեմ պատվաստումներ:

117. Կրկեսային կենդանիների կարանտինացման անհրաժեշտությունը և պայմանները որոշվում են ներկրման թույլտվություն տվող լիազոր մարմնի կողմից:

118. Ուղարկելուց առաջ կենդանիները ենթարկվում են անասնաբուժական մշակումների և ճիճվաթափման (նշել մշակման մեթոդը և ամսաթիվը):

119. Հայաստանի Հանրապետություն բեռնելու համար թույլատրվում են կենդանիներ, որոնք անհրաժեշտ բոլոր ախտորոշիչ հետազոտությունների ժամանակ տվել են բացասական արդյունքներ:

120. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

121. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է անասնաբուժական սերտիֆիկատով, որը ստորագրվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի կողմից, լրացվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով՝ ցույց տալով պատվաստումների և ախտորոշիչ հետազոտությունների օրերը, ամսաթիվը, տարին:

122. Կենդանիների բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

123. Կենդանիները Հայաստանի Հանրապետության տարածք մտնելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողություն անցնելուց հետո 30 օր ժամանակով պահվում են կարանտինում, որի ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների հսկողությամբ կատարվում են ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտություններ: Յուրաքանչյուր կոնկրետ տարածքի հակաանասնահամաճարակային միջոցառումների պլանին համապատասխան կատարում են կանխարգելիչ իմունացումներ:

 

XIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐԱԲԵՐ ՄԵՂՈՒՆԵՐ, ԻՇԱՄԵՂՈՒՆԵՐ ԵՎ ԱՌՎՈՒՅՏԱՅԻՆ ՏԵՐԵՎԱՀԱՏ - ՄԵՂՈՒՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

124. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել առողջ իշամեղվային և մեղվային ընտանիքներ, նրանց մայրերը և մեղվածրարները, առվույտային տերևահատ-մեղուների թրթուռները (բոժոժներ), որոնք դուրս են բերվում արտահանող երկրի ապահով տնտեսություններից (մեղվանոցներից, լաբորատորիաներից) և վարչական տարածքներից զերծ հետևյալ հիվանդություններից՝

 

1) Մեղրաբեր մեղուների համար՝

ակարապիդոզից, ամերիկական փտախտից,

տրոպիլելապսոզից, Aethina tunidar (Աեթհինա թունի-

դար) բզեզից, եվրոպական փտախտից, նոզեմատոզից,

վարրոատոզից (ակարիցիդների նկատմամբ կայուն

ձևերի տզերի առկայության դեպքում)՝ վերջին 24 ամիս-

ների ընթացքում և մեղուների այլ վարակիչ հիվանդու-

թյուններից` վերջին 8 ամիսների ընթացքում համապա-

տասխան գոտիավորման վարչական տարածքում:

2) Իշամեղուների համար`

լոկուստակարոզից, կրիտիլոզից, ասպերգիլիոզից,

սֆերուլյարիոզից, սուր վիրուսային պարարիչից,

քաշմիր-վիրուսից, էնտոպոքս-վիրուսից և ծաղկափոշում

բուծման շենքերում զարգացող տզերի բացակայության,

ինչպես նաև մելիտոբիաներից, բրակոնիդներից, չրերի`

չորացրած մրգերի հրաթիթեռից (Vitula edmandsae)

(Վիթուլա էդմենդսա)` վերջին 24 ամիսների ընթացքում:

3) Առվույտային տերևահատ-մեղուների

բոժոժների համար՝

Ասկոսֆերոզից, բակտերիոզից և բոժոժների առավելա-

գույնը 0,05% խալցիդամիներով (մելլիտոբիա, պտերո-

մալյուս, մոնոդոնտոմեր, տետրաստիխուս, դիբրախիս)

ախտահարվածության դեպքում, կրետներից, ճանճա-

բզեզներից, կկվամեղուներից` բոժոժների հավաքման

տարում:

 

125. Հիվանդությունների նկատմամբ մեղուների և իշամեղուների ապահովվածության հաստատումը հանդիսանում է արտահանող երկրի պետական անասնաբուժական լաբորատորիաներում կատարված կլինիկական և լաբորատորային հետազոտություններից ստացված բացասական արդյունքները:

126. Մեղուների և իշամեղուների ընտանիքների ընտրությունը կատարվում է նրանց Հայաստանի Հանրապետություն ուղարկելուց 30 օր առաջ, իսկ մայրերինը՝ 1-3 օր առաջ: Ընտրված իշամեղուների և մեղուների ընտանիքները և մայրերը մինչև Հայաստանի Հանրապետություն ուղարկվելը գտնվում են արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության մշտական կլինիկական դիտարկման տակ:

127. Առվույտային տերևահատ-մեղուների բոժոժների ապրանքախմբերի ձևավորումը կատարվում է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մատակարարի տնտեսության ապահովվածությունը հիվանդությունների նկատմամբ:

128. Փոխադրման համար օգտագործվում են առաջին անգամ օգտագործվող կոնտեյներները և փաթեթավորման նյութը:

129. Փոխադրման ժամանակահատվածում օգտագործվող կերերը դուրս են գալիս մեղուների և իշամեղուների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տեղանքից (վարչական տարածքներից) և պետք է շփում չունենան հիվանդ մեղուների, իշամեղուների հետ:

130. Փոխադրելու նպատակով իշամեղուների, մեղրաբեր մեղուների և մայրերի, առվույտային տերևահատ-մեղուների փաթեթավորման նյութում տեղադրելուց առաջ այն ենթարկում են կանխարգելիչ ախտահանության և դեզակարիզացիայի:

131. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

132. Սույն պահանջներում հաստատված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ անասնաբուժական սերտիֆիկատով, որը լրացվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով՝ ցույց տալով ախտորոշիչ հետազոտությունների օրերն ու ամսաթվերը:

133. Հայաստանի Հանրապետության կողմից ստացված մեղվաընտանիքների (մեղվածրարների) տեղ հասցնելուց հետո վերատեղավորվում են նախօրոք վարակազերծված փեթակներում և 2 ամիս տևողությամբ պահվում են առանձնացված կարանտինային մեղվանոցում (կետում)՝ հիմնական մեղվանոցից առավելագույն հնարավոր հեռավորության վրա, և 2 ամիս տևողությամբ մնում են մեղվապահի մշտական դիտարկման տակ: Յուրաքանչյուր 10 օրը մեկ կատարվում է ընտանիքների զննում, ընտրվում և պետական անասնաբուժական լաբորատորիա հետազոտման են ուղարկվում մեղուների և բազմացող սերնդի նմուշներ: Կարանտինային մեղվանոցում չի թույլատրվում.

1) հիմնական մեղվանոցին ամրացված և ջանադիր կերպով չվարակազերծված մեղվահացերի, գույքի և կահավորանքի օգտագործումը,

2) նոր բերված ընտանիքների ուժեղացումը հիմնական մեղվանոցի սերնդի (մեղուների) հաշվին:

 

XIV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ՁԿԱՆ, ԲԵՂՄՆԱՎՈՐՎԱԾ ՁԿՆԿԻԹ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԽԵՑԳԵՏՆԱԿԵՐՊԵՐ, ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐ, ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՀԻԴՐՈԲԻՈՆՏՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

134. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել առողջ հիդրոբիոնտներ (ձկներ, բեղմնավորված ձկնկիթ, ջրային կենդանիներ, խեցգետնակերպեր, գորտեր, կակղամորթներ, անողնաշարավորներ և այլն) աճեցված կամ որսված էկոլոգիապես մաքուր ջրամաբարներում (ջրային տարածքներում), որոնք դուրս են գալիս ՄՀԲ-ի «Ջրային կենդանիների սանիտարական կանոնագրքով» նախատեսված վտանգավոր վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից և վարչական տարածքներից:

135. Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում ներմուծել մարդու առողջության համար վտանգավոր թունավոր ձկների ընտանիքներ (Tetraodontidae, Molidae, Diodontidae, Canthigasteridae) (Թեթրաոդոնիտիդա, Մոլիդա, Դիոդոնթիդա և Քանթհիգաստերիդա), ինչպես նաև կենսաթույներ պարունակող ձկներ:

136. Երկփեղկ կակղամորթները, փշամորթները, թաղանթավորները և ծովային փորոտանիները (այսուհետ` կակղամորթները) մաքրման կենտրոններում անցնում են անհրաժեշտ մաքրման գործընթաց:

137. Արտահանող երկրում ստեղծվում է կակղամորթներում ֆիտոտոքսինների հսկողության համակարգ:

138. Ֆիտոտոքսինների և այլ ախտոտիչների պարունակման մակարդակը կակղամոթներում չի գերազանցում թույլատրելի նորմերը:

139. Հիդրոբիոնտները մատակարարվում են միանգամյա օգտագործման ապրանքամանով՝ տարայով:

140. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

141. Սույն պահանջների պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով՝ կազմված արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով, ցույց տալով կատարած ախտորոշիչ հետազոտությունների օրերն ու ամսաթվերը:

142. Հիդրոբիոտների բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է այն դեպքում միայն, երբ ներմուծողը Ծառայության կողմից արդեն ստացել է համապատասխան թույլտվություն:

 

XV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑԱԿԵՐԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ ԱՆՑԱԾ ՊԱՏՐԱՍՏԻ ԿԵՐԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

143. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կատուների և շների համար լրացակերեր, ինչպես նաև կատուների և շների համար ջերմային մշակում անցած պատրաստի կերեր, որոնք ստացվել են այնպիսի ձեռնարկություններում, որոնք ստացել են արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից արտադրանքը արտահանելու թույլտվություն և գտնվել են վերջինիս մշտական վերահսկողության տակ:

144. Կատուների և շների համար ջերմային մշակում անցած պատրաստի կերերը ստացված են այնպիսի հումքից, որոնք դուրս են գալիս կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդություններից զերծ վարչական տարածքներից, այդ թվում`

1) խոզերի աֆրիկական ժանտախտից, ձիերի աֆրիկական ժանտախտից, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից, խոզերի դասական ժանտախտից, դաբաղից, ոչխարների և այծերի ծաղկից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում.

2) սիբիրախտից և անաերոբային ինֆեկցիաներից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

3) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայի և ոչխարների սկրեյպիից՝ երկրի տարածքում Կանոնների պահանջներին համապատասխան:

145. Կերեր պատրաստելու համար հումքը ունի միայն սպանդանոցային ծագում և ենթակա է հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության:

146. Կերերի արտադրության համար չեն օգտագործվում առանձնահատուկ ռիսկ պարունակող նյութեր` ստամոքսի և աղիների պարունակյալը, որոնք ստացվել են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների սպանդից, մթերված խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայի նկատմամբ անապահով երկրներից:

147. Կերերը չեն պարունակում սալմոնելաներ, բոտուլինային տոքսին, էնտերոպաթոգեն և անաերոբային միկրոֆլորա: Կերերի ընդհանուր բակտերիալ ախտոտվածությունը չի գերազանցում 500 հազար միկրոբային բջջի մեկ գրամում, ինչը հաստատվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով:

148. Հումքը մշակված է Ցելսիուսի սանդղակի պլյուս 133 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում (271,4 աստիճան ըստ ֆարենհեյտի), ոչ պակաս, քան 20 րոպե, 3 բար (մեկ սմ քառակուսի մակերեսի վրա - 42,824 ֆունտ հաշվով) ճնշման դեպքում կամ մշակվել է այլընտրանքային համակարգի ջերմամշակման համաձայն, որը կապահովի սահմանված մանրէաբանական ստանդարտների նկատմամբ անվտանգության համապատասխան պահանջները:

149. Կատուների և շների համար լրացակերեր, ինչպես նաև կատուների և շների համար ջերմային մշակում անցած պատրաստի կերերի ներմուծումը (Ցելսիուսի սանդղակի պլյուս 70 աստիճանից ոչ պակաս ջերմաստիճան, ոչ պակաս, քան 20 րոպե ժամանակով) սպառողական փաթեթավորմամբ իրականացվում է առանց լիազոր մարմնի, որի տարածք դրանք ներկրվում են ներմուծման թույլտվության տրման համար:

150. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանվող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

151. Ապրանքամանը (տարան) և փաթեթանյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

152. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատված է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

153. Ապրանքաքանակների առաքումը իրականացնում է անասնաբուժական պատրաստուկների ստանդարտիզացիայի և սերտիֆիկացիայի մարմնի կողմից արտադրանքի նմուշների հետազոտումից հետո:

154. Կերերի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողն արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XVI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱԿԱ ՁԻԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

155. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կլինիկապես առողջ սպանդի ենթակա ձիեր կենդանիների վարակիչ հիվանդությունից զերծ տարածքներից, այդ թվում՝

1) խլնախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

2) ձիերի բոլոր տիպերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտներից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

3) վիրուսային արտերիտից` Կանոնների առաջարկությունների հիման վրա համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

4) ձիերի ժանտախտից, բշտային ստոմատիտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

 5) զուգավորման հիվանդությունից, սուրուից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում կամ տնտեսությունում.

 6) ինֆեկցիոն անեմիայից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

 7) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

156. Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար ընտրված ձիերը ոչ պակաս, քան 21 օր պահվում են կարանտինային բազաներում արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության դիտարկման տակ:

157. Կարանտինի ժամանակ անցկացվում է կլինիկական զննում ամենօրյա ջերմաչափմամբ և ախտորոշիչ հետազոտություններ խլնախտի, զուգավորման հիվանդության, ինֆեկցիոն անեմիայի նկատմամբ:

158. Եթե կարանտինացման ընթացքում ախտորոշիչ (շճաբանական, սերոլոգիական, ալերգիկ և այլն) հետազոտությունների արդյունքում ստացվել է դրական եզրակացություն, ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինն իրավունք ունի հրաժարվել բոլոր կամ առանձին կենդանիների ընդունումից, որոնց մոտ հաստատվել են հետազոտության դրական արդյունքներ:

159. Եթե կենդանիները արտահանող երկրի տարածքում (կարանտինացման ժամանակ) հետազոտումների ընթացքում ստացվել են դրական կամ կասկածելի ախտորոշման արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում են ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը և արտահանող երկրի իրավասու մարմինը:

160. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենդանիները ենթարկված չեն բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների, ինչպես նաև բուժական միջոցների ներգործությանը, որոնք ներարկվել են սպանդից առաջ, այդ միջոցների օգտագործման հրահանգներում ցույց տրված ժամկետներից ուշ:

161. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիները ենթակա են սպանդի նշանակման կետ հասնելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո:

162. Սպանդից առաջ ձիերը հետազոտված են խլնախտի նկատմամբ և սպանդի են ուղարկում միայն բացասական արդյունք տված կենդանիները:

163. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

164. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը լրացվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով, որտեղ և ցույց է տրվում ախտորոշիչ հետազոտությունների և պատվաստումների օրերն ու ամսաթվերը:

165. Ձիերի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողն արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XVII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԱՏՈՒ ԳԱԶԱՆՆԵՐ, ՃԱԳԱՐՆԵՐ, ՇՆԵՐ ԵՎ ԿԱՏՈՒՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

166. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կլինիկապես առողջ մորթատու գազաններ, ճագարներ, շներ և կատուներ կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից, այդ թվում՝

1) կենդանիների բոլոր տեսակների համար.

ա. բոլոր տեսակների վիրուսային էնցեֆալոմիելիտներից, տրիպանոսոմոզից (Չագասի հիվանդություն)` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում,

2) աղվեսների, բևեռաղվեսների, շների և կատուների համար.

ա. Աուեսկի հիվանդությունից, տուլյարեմիայից, դերմատոմիկոզներից (տրիխոֆիտա, միկրոսպորիաներ)` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում կամ տնտեսությունում,

բ. կատաղությունից, տուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում կամ տնտեսությունում,

3) ջրաքիսների և ժանտաքիսների համար.

ա. ջրաքիսների էնցեֆալոպատիայից, ալեուտյան հիվանդությունից` վերջին 36 ամիսների ընթացքում տնտեսությունում,

բ. տուլյարեմիայից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսությունում,

գ. կատաղությունից, տուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում կամ տնտեսությունում,

5) ճագարների համար.

ա. վիրուսային հեմորրագիկ հիվանդությունից, տուլյարեմիայից, պաստերելյոզից, լիստերիոզից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսությունում.

 բ. միքսոմատոզից, ուխտերի ծաղկից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում:

167. Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար ընտրված կենդանիները ոչ քիչ, քան 21 օր պահվում են կարանտինային բազաներում արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության հսկողության տակ: Կարանտինի ժամանակ կատարվում է ամբողջ գլխաքանակի կլինիկական զննում և ախտորոշիչ հետազոտություններ`

1) աղվեսները, բևեռաղվեսները, ջրաքիսները և շները տոքսոպլազմոզի նկատմամբ.

2) ջրաքիսները` ալեուտյան հիվանդության նկատմամբ.

3) կատուները` դերմատոմիկոզի նկատմամբ:

168. Կենդանիները, ոչ ուշ, քան 14 օր մինչև առաքումը պատվաստվում են, եթե նրանք չեն եղել պատվաստված վերջին 6 ամիսների ընթացքում.

1) աղվեսներին, բևեռաղվեսներին` մսակերների ժանտախտի դեմ.

2) ջրաքիսներին և ժանտաքիսներին` բուտուլիզմի, մսակերների ժանտախտի, պսևդոմոնոզի, վիրուսային էնտերիտի դեմ.

3) կուղբերին` պաստերելյոզի դեմ.

4) շներին` կատաղության, մսակերների ժանտախտի, հեպատիտի, վիրուսային էնտերիտի, պարվո- և ադենովիրուսային վարակների, լեպտոսպիրոզի դեմ.

5) կատուներին` կատաղության և պանլեյկեմիայի դեմ.

6) ճագարներին` միքսոմատոզի, պաստերելյոզի և վիրուսային հեմորրագիկ հիվանդության դեմ, ինչպես նաև լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

169. Ուղարկվող կենդանիները ենթարկվում են անասնաբուժական մշակումների և ճիճվաթափման (նշել մշակման մեթոդը, ամսաթիվը):

170. Թույլատրվում է անձնական օգտագործման համար փոխադրվող շների և կատուների ներմուծումը ոչ ավելի, քան 2 գլուխ, առանց ներմուծման թույլտվության և կարանտինացման, միջազգային անձնագրի ուղեկցությամբ, որը տվյալ դեպքում հավասարազոր է անասնաբուժական սերիտիֆիկատին այն պայմանի առկայությամբ, որ նրանում իրավասու մարմնի կողմից ուղարկելուց առաջ 5 օրվա ընթացքում արվել են նշումներ կլինիկական զննման անցկացման մասին: Երրորդ երկրներից ներկրելու դեպքում նշանակման երկրում միջազգային անձնագրի վերաձևակերպումը անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի չի պահանջվում:

171. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

172. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմած է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով՝ նշելով ախտորոշումների և պատվաստումների օրերն ու ամսաթվերը:

173. Կենդանիների բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը ստացել է Ծառայության թույլտվությունը:

174. Կենդանիները Հայաստանի Հանրապետության տարածք մատակարարելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողություն անցնելուց հետո 30 օր ժամանակով դրվում են կարանտինի տակ, որի ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների վերահսկողությամբ կատարվում են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ: Կոնկրետ տվյալ տարածքի հակաանասնահամաճարակային միջոցառումների պլաններին համապատասխան կատարվում են կանխարգելիչ իմունացումներ:

 

XVIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԿԵՐԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

175. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կենդանիների համար կերային հումք, բուսական ծագման կերեր և բուսական ծագման բաղադրիչներ պարունակող կերեր (ֆուրաժային հատիկ, սոյայի բակլա, ոլոռ, տապիոկ, սոյայի, գետնանուշի և արևածաղկի թեփերի շրոտներ և այլ) (այսուհետ՝ կերեր)` ծագումով դուրս եկող և բեռնվող կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ վարչական տարածքներից, այդ թվում՝

1) խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից, խոզերի աֆրիկական և դասական ժանտախտից, ձիերի աֆրիկական ժանտախտից, դաբաղից, ոչխարների և այծերի ծաղկից, բարձր ախտածին գրիպից` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում (նահանգ, գավառ, երկիր, մարզ, երկրամաս և այլն):

176. Կերերը ներմուծվում կամ փոխադրվում են վերամշակող ձեռնարկություններից:

177. Կերերը կենդանիների համար տոքսիկ չեն:

178. Կերերը չեն պարունակում ֆուզարիոզի նշաններով հատիկ ոչ ավելի, քան 1 %, իսկ ծանր մետաղների, միկոտոքսինների և պեստիցիդների պարունակությունը չի գերազանցում ստորև սահմանված նորմերը:

179. Առավելագույն թույլատրելի քանակները առանձին տեսակների ֆուրաժային հատիկի և կերային ուրիշ միջոցների համար.

1) Ցորեն, գարի, վարսակ՝

ա թունավոր տարրեր.

ա1. սնդիկ - 0.03

ա2. կադմիում -0.1

ա3. կապար - 0.2

ա4. զարիկ - 0.2

բ. միկոտոքսիններ.

բ1. զեարալենոն - 0.1

բ2. T-2 տոքսին - 0.06

բ3. դեզօքսինիվալենոլ - 1.0

բ4. աֆլատոքսին - 0.002

բ5. օխրատոքսին A - 0.005

բ6. աֆլատոքսինների գումարը B1, B2, G1, G2  - 0.004

գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ նրանց օգտագործման, արտադրության, պահպանման և փոխադրման դեպքում` ըստ յուրաքանչյուր մատակարարման խմբաքանակի):

2) Եգիպտացորեն՝

ա. թունավոր տարրեր.

ա1. սնդիկ - 0.02

ա2. կադմիում - 0.1

ա3. կապար - 0.2

բ. միկոտոքսիններ.

բ1. աֆլատոքսին - 0.002

բ2. զեարալենոն - 0.1

բ3. T-2 տոքսին - 0.06

- դեզօքսինիվալենոլ - 1.0

բ4. օխրատոքսին A - 0.005

բ5. աֆլատոքսինների գումարը B1 , B2 , G1 , G2  - 0.01

գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ նրանց օգտագործման մասին, արտադրության, պահպանման և փոխադրման դեպքում` ըստ յուրաքանչյուր մատակարարման խմբաքանակի):

3) Ոլոռ՝

ա. թունավոր տարրեր.

ա1. սնդիկ - 0.02

ա2. կադմիում - 0.1

ա3. կապար - 0.5

ա4. զարիկ - 0.3

բ. միկոտոքսիններ.

բ1. աֆլատոքսին B1  - 0.05

բ2. հեգսաքլորցիկլոհեգսան (ալֆա-, բետա-, գամա- իզոմերներ)- 0.5

բ3. ДДТ և նրա մետաբոլիտները - 0.05

բ4. սնդիկօրգանական պեստիցիդներ - չի թույլատրվում

բ5. 2,4-Д թթու, նրա աղերը, եթերները - չի թույլատրվում

բ6. վնասարարներով վարակվածությունը - չի թույլատրվում։

4) Սոյա-բակլաներ՝

ա. թունավոր տարրեր.

ա1. սնդիկ - 0.02

ա2. կադմիում -0.1

ա3. կապար - 0.5

ա4. զարիկ - 0.3

բ. միկոտոքսիններ.

բ1. աֆլատոքսին B1- 0.002

բ2. T-2 տոքսին - 0.06

բ3. զեարալենոն - 0.1

բ3. օխրատոքսին A - 0.005

բ4. ուրեազային ակտիվությունը - 0.1-0.2

բ5. նիտրատների պարունակումը` ոչ ավելի, քան - 450

բ6. նիտրիտների պարունակումը` ոչ ավելի, քան- 10

գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ նրանց օգտագործման մասին, արտադրության, պահպանման և փոխադրման դեպքում` ըստ յուրաքանչյուր մատակարարման խմբաքանակի):

5) Տապիոկա՝

ա. բնական կոնտամինանտներ.

ա1. իզոցիանիդներ - 20

բ. միկոտոքսիններ.

բ1. T-2 տոքսին - 0.06

բ2. զեարալենոն - 0.1

գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ նրանց օգտագործման մասին, արտադրության, պահպանման և փոխադրման դեպքում` ըստ յուրաքանչյուր մատակարարման խմբաքանակի):

6) Գետնանուշի թեփեր (շրոտներ)՝

ա. միկոտոքսիններ.

ա1. ալֆատոքսին B1  - 0.002

ա2. T-2 տոքսին - 0.06

ա3. զեարալենոն - 0.1

ա4. օխրատոքսին A - 0.005

ա5. նիտրատների պարունակումը` ոչ ավելի, քան - 200

ա6. նիտրիտների պարունակումը` ոչ ավելի, քան- 10

բ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ նրանց օգտագործման մասին, արտադրության, պահպանման և փոխադրման դեպքում` ըստ յուրաքանչյուր մատակարարման խմբաքանակի):

7) Արևածաղկի թեփեր (շրոտներ)- սովորական, տոստիավորված՝

ա. թունավոր տարրեր.

ա1. սնդիկ - 0.02

ա2. կադմիում -0.4

ա3. կապար - 0.5

ա4. զարիկ - 0.5

բ. միկոտոքսիններ.

բ1. T-2 տոքսին - 0.1

բ2. զեարալենոն - 1.0

բ3. դեզօքսինիվալենոլ - 1.0

բ4. օխրատոքսին A - 0.05

բ5. աֆլատոքսին B1  - 0.05

գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ նրանց օգտագործման մասին, արտադրության, պահպանման և փոխադրման դեպքում` ըստ յուրաքանչյուր մատակարարման խմբաքանակի):

8) Սոյայի թեփեր (շրոտներ)՝

ա. թունավոր տարրեր.

ա1. սնդիկ - 0.02

ա2. կադմիում -0.4

ա3. կապար - 0.5

ա4. զարիկ - 0.5

բ. միկոտոքսիններ.

բ1. T-2 տոքսին - 0.1

բ2. զեարալենոն - 1.0

բ3. դեզօքսինիվալենոլ - 1.0

բ4. օխրատոքսին A - 0.05

բ5. աֆլատոքսին B1  - 0.05

գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ նրանց օգտագործման մասին, արտադրության, պահպանման և փոխադրման դեպքում` ըստ յուրաքանչյուր մատակարարման խմբաքանակի):

180. Բետա-ակտիվության գումարայինը թվարկած բոլոր արտադրանքների 1 կգ-ի մեջ չի գերազանցում 600 բեկերել սահմանը:

181. Առանց գենետիկական ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) բաղադրիչների օգտագործման արտադրված կերերը կարող են պարունակել 0.5 % և ավելի քիչ գրանցված գծեր և (կամ) 0.9 % ավելի քիչ գրանցված գծեր` առզնվազն ըստ ԳԾՕ-ի յուրաքանչյուր բաղադրիչի:

182. Ապրանքամանը (տարան) և փաթեթավորման նյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

183. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

184. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը հաստատվում է.

1) անասնաբուժական սերտիֆիկատով, որը ստորագրվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի կողմից, որտեղ և ցույց է տրվում վարչական տարածքի (երկիր, նահանգ, գավառ և այլն) ապահով լինելը սույն պահանջների 175-րդ կետում նշված վարակիչ հիվանդությունների նկատմամբ.

2) որակի սերտիֆիկատով, որը տրվում է արտահանող երկրի լիազորված վերահսկողական մարմնի (տեսչություն, լաբորատորիա և այլն) կողմից, որով հաստատվում է, որ ծանր մետաղների, միկրոտոքսինների, պեստիցիդների պարունակությունը, ինչպես նաև բետա-ակտիվության գումարայինը չեն գերազանցում վերևում ներկայացված մեծությունները:

185. Սերտիֆիկատները կազմվում են արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

186. Բուսական ծագման կերերի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողն արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) թույլտվությունը:

 

XIX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԽՈՅԵՐԻ, ՆՈԽԱԶՆԵՐԻ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

187. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել արտադրող խոյերի, նոխազների սերմնահեղուկ՝ ստացված արհեստական սերմնավորման ձեռնարկությունների առոջ կենդանիներից, որոնցում չի կատարվել կենդանիների պատվաստում բրուցելյոզի դեմ, և որոնք գտնվում են արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության մշտական վերահսկողության տակ:

188. Սերմնահեղուկը դուրս է բերվում այն ձեռնարկություններից, որոնք գտնվում են կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում, այդ թվում՝

1) Վիսնա-Մաեդիից, ադենոմատոզից, այծերի արտրիտ-էնցեֆալիտից, սահմանային հիվանդությունից, մանր որոճողների ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

2) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, բլուտանգից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

3) դաբաղից, Քյու-տենդից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

4) տուբերկուլյոզից, պարատուբերկուլյոզից, ոչխարի ծաղկից, ինֆեկցիոն ագալակտիայից, բրուցելյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

5) էնզոոտիկ վիժումից (խլամիդիոզ)` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) վարակիչ մաստիտից, կամպիլոբակտերիոզից, ոչխարների և այծերի ինֆեկցիոն էպիդիդիմիտից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) լեպտոսպիրոզից, վարակիչ պլևրոպնևմոնիայից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

8) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

189. Արտադրող խոյերը և նոխազները չեն ստացել որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր, բացառությամբ Կանոնների առաջարկված նյութերի:

190. Արտադրող խոյերը և նոխազները մինչև սերմնահեղուկի ստանալը 6 ամիսների ընթացքում պահվում են արհեստական սերմնավորման ձեռնարկությունում և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման նպատակով:

191. Արտադրող խոյերը և նոխազները արհեստական սերմնավորման կայանում համատեղ չեն պահվել խոշոր եղջերավոր կենդանիների հետ:

192. Սերմնահեղուկ վերցնելուց 30 օր առաջ պետական անասնաբուժական լաբորատորիայում արտահանող երկրում ընդունված մեթոդներով սերմնահեղուկ արտադրող խոյերին, նոխազներին հետազոտում են տուբերկուլյոզի, բրուցելյոզի, էպիդիդիմիտի, լիստերիոզի, պարատուբերկուլյոզի, խլամիդիոզի, Վիսնա-Մաեդիի, ադենոմատոզի, այծերի արտրիտ-էնցեֆալիտի, բլուտանգի, ինֆեկցիոն ագալակտիայի, լեպտոսպիրոզի և լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը այլ ինֆեկցիոն հիվադությունների նկատմամբ:

193. Սերմնահեղուկում չեն պարունակվում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:

194. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում և փոխադրվում է Կանոնների առաջարկություններին համապատասխան:

195. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով՝ ցույց տալով ախտորոշման հետազոտությունների կատարման օրերն ու ամսաթիվը:

196. Սերմնահեղուկի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՁԿՆԵՐԻՑ, ԾՈՎԱՅԻՆ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐԻՑ, ԽԵՑԳԵՏՆԱԿԵՐՊԵՐԻՑ ԵՎ ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐԻՑ ԿԵՐԱՅԻՆ ԱԼՅՈՒՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

197. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել ձկներից, ծովային կաթնասուններից, խեցգետնակերպերից և անողնաշարավորներից կերային ալյուր, որը ստացվել է համակցված կերերի արտադրանքի և գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և մուշտակամորթ գազանների կերակրման համար նախատեսված նրանց վերամշակումից (այսուհետ` ձկնալյուր) և բեռնվում է ձեռնարկություններից:

198. Ձկնալյուրը արտադրված է ձեռնարկություններում, որոնք գտնվում են կենդանիների վարակիչ հիվանդութուններից ապահով տարածքներում:

199. Ձկնալյուրը համապատասխանում է հետևյալ անասնաբուժասանիտարական պահանջներին.

1) Ընդհանուր բակտերիալ ախտոտվածությունը` ոչ ավելի, քան 500 հազ. միկրոբային բջիջ 1 գրամում:

2) Ախտածին միկրոֆլորա

չի թույլատրվում,

3) այդ թվում սալմոնելա` 25 գրամում

 չի թույլատրվում,

4) Էնտերոպաթոգեն էշերիխիններ

 չի թույլատրվում,

5) Բոտուլինային տոքսին

չի թույլատրվում,

6) Պերօքսիդներ

ոչ ավելի, քան 0.1% ըստ յոդի

7) Ալդրին

չի թույլատրվում,

8) ՀՔՑՀ (իզոմերների գումարը)

 ոչ ավելի, քան 0.2 մգ/կգ,

9) ԴԴՏ (մետաբոլիտների գումարը)

 ոչ ավելի, քան 0.4 մգ/կգ,

10) Հեպտոքլոր

 չի թույլատրվում,

11) Կապար

 ոչ ավելի, քան 5.0 մգ/կգ,

12) Կադմիում

ոչ ավելի, քան 0.3 մգ/կգ,

13) Սնդիկ

ոչ ավելի, քան 0.5 մգ/կգ,

14) Զարիկ

ոչ ավելի, քան 2.0 մգ/կգ,

15) Ցեզիում-134,137

ռադիոնուկլեիդների պարունակությունը չի գերազանցում
1.62*10(8) կյուրի/կգ (600 Բեքքերելի), սահմանը։

200. Արտադրանքը ենթարկված է ջերմային մշակման Ցելսիուսի սանդղակից ոչ պակաս, քան պլյուս 80 աստիճանում, 30 րոպեի ընթացքում:

201. Ապրանքամանը և փաթեթավորման նյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

202. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

203. Սույն պահանջներում ցույց տված պայմանների կատարումը լիովին հաստատվում է`

1) անասնաբուժական սերտիֆիկատով, որը ստորագրվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի կողմից.

2) որակի սերտիֆիկատով, որը տալիս է արտահանող երկրի լիազորված վերահսկողական տեսչական մարմինը (տեսչության, լաբորատորիա և այլն), որով հաստատվում է, որ ծանր մետաղների, միկոտոքսինների, պեստիցիդների, ինչպես նաև բետա- ակտիվության գումարային պարունակությունը չի գերազանցում ներկայացված մեծությունը:

204. Սերտիֆիկատները կազմվում են արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

206. Հայաստանի Հանրապետություն ձկան ալյուրի բեռնումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը Ծառայության կողմից արդեն ներմուծման համար թույլտվություն է ստացել:

 

XXI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԱՂՄԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

206. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել սաղմեր ստացված առողջ տոհմային կենդանիներից:

207. Արտադրող ցուլերը պահվում են արհեստական սերմնավորման ձեռնարկություններում, իսկ սաղմերով դոնոր կովերը` մատակարարի կենտրոններում, կետերում, ֆերմաներում, որոնք ոչ պակաս, քան 6 ամիսների ընթացքում մինչև սերմնահեղուկի կամ սաղմերի ստանալը զերծ են եղել կենդանիների վարակիչ հիվանդություններից և գտնվել են արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության մշտական վերահսկողության տակ:

208. Սերմնահեղուկը, որով սերմնավորվել են դոնոր կովերը, համապատասխանում է սույն պահանջներին: Սերմնահեղուկի վերաբերյալ անասնաբուժական սերտիֆիկատի պատճենը կցվում է:

  209. Դոնոր կովերը վերջին 60 օրերում, մինչև սաղմի ընտրման գործընթացը (վիրահատումը), գտնվում են տնտեսությունում և չեն շփվում այլ կենդանիների հետ, որոնք երկիր են ներմուծվել վերջին 12 ամիսների ընթացքում:

210. Սաղմերը դուրս են գալիս կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ երկրից կամ վարչական տարածքից, այդ թվում՝

1) բլուտանգից` սաղմերի ընտրման գործընթացին (վիրահատում) սկսելուն նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում,

2) բշտային ստոմատիտից, կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից, խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում,

3) դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում:

211. Խոշոր եղջերավոր կենդանիների սաղմերի ստացման տնտեսությունները զերծ են վարակիչ հիվանդություններից, այդ թվում`

1) բրուցելյոզից, տուբերկուլյոզից, պարատուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում,

2) լեյկոզից` վերջին 12 ամիսների ընթացքում,

3) ինֆեկցիոն ռինոտրախեիտից, վիրուսային դիարեյաից, տրիխոմոնոզից, կամպիլոբակտերիոզից, խլամիդիոզից` վերջին 12 ամիսների ընթացքում,

4) լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում,

5) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում։

212. Արտադրող ցուլերը և դոնոր կովերը չեն ստացվել այն սերմնահեղուկից կամ սաղմից, որոնք անապահով են խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայի նկատմամբ երկրների տարածքներից:

213. Կենդանիները չեն ստանում որոճող կենդանիների սպիատկուցներ պարունակող կերեր՝ բացառությամբ Կանոններով առաջարկված նյութերի:

214. Դոնոր կովերը, որոնք օգտագործվում են սաղմեր ստանալու համար և արտադրող ցուլերը, որոնց սերմնահեղուկը օգտագործվում է կովերին սերմնավորելու համար, պարբերաբար ենթարկում են կլինիկական և ախտորոշիչ հետազոտումների` տուբերկուլյոզի, պարատուբերկուլյոզի, բրուցելյոզի, լիստերիոզի, լեյկոզի, բլուտանգի, վիրուսային դիարեյաի, ինֆեկցիոն ռինոտրախեիտի, տրիխինոմոզի, կամպիլոբակտերիոզի, խլամիդիոզի և լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը ուրիշ ինֆեկցիոն հիվադությունների նկատմամբ:

215. Սաղմեր ստանալուց հետո դոնոր կովերը և արտադրող ցուլերը ոչ պակաս, քան 30 օր գտնվում են պետական անասնաբույժների դիտարկման տակ: Այդ ընթացքում եթե կենդանիների մեջ ի հայտ են գալիս սույն պահանջներում սահմանված վարակիչ հիվանդությունների դեպքեր, ապա սաղմերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն դադարեցվում է:

216. Սաղմերը և միջավայրը, որի մեջ նրանք գտնվում են, զերծ են ախտածին և թունածին միկրոօրգանիզմներից:

217. Սաղմերը ընտրվում, պահվում և փոխադրվում են Կանոնների առաջարկություններին համապատասխան:

218. Մատակարարվող սերմնահեղուկը փաթեթավորում և փոխադրում է հատուկ հեղուկ ազոտով լցված կոնտեյներով (անոթներով):

219. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ` սաղմերի և միջավայրի համար տված անասնաբուժական սերտիֆիկատով, որը լրացվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով` ցույց տալով ծնողական զույգերի ախտորոշիչ հետազոտությունների օրերն ու ամսաթվերը:

220. Սաղմերի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողն արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XXII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԱԶՆԵՐԻ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

221. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել վարազների սերմնահեղուկ, որը ստացվել է արհեստական սերմնավորման ձեռնարկություններում, որոնցում չի կատարվել կենդանիների պատվաստում բրուցելյոզի և լեպտոսպիրոզի դեմ և որոնք գտնվում են արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության մշտական վերահսկողության տակ:

222. Սերմնահեղուկը դուրս է բերվում ձեռնարկություններից, որոնք գտնվում են կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում, այդ թվում՝

1) խոզերի աֆրիկական ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

2) դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

3) խոզերի բշտային հիվանդությունից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

4) խոզերի դասական ժանտախտից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

5) Աուեսկի հիվանդությունից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) տուբերկուլյոզից, բրուցելյոզից, խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմից, խոզերի տեղաճարակային էնցեֆալոմիելիտից (Տեշենի հիվանդություն)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

8) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

223. Արտադրող վարազները, որոցից ստանում են սերմնահեղուկը, մինչև սերմանհեղուկի ստանալը 6 ամիսների ընթացքում պահվում են արհեստական սերմնավորման ձեռնարկությունում և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման նպատակով:

224. Սերմնահեղուկ վերցնելուց 30 օր առաջ վարազներին պետական անասնաբուժական լաբորատորիայում արտահանող երկրում ընդունված մեթոդներով հետազոտում են խոզերի դասական ժանտախտի, տուբերկուլյոզի, բրուցելյոզի, խոզերի գրիպի, լեպտոսպիրոզի, Աուեսկի հիվանդության, խոզերի բշտային հիվանդության, խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմի, ատրոֆիկ ռինիտի, պարվովիրուսային ինֆեկցիայի, վիրուսային տրանսմիսիվային գաստրոէնտերիտի, խլամիդիոզի և լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը ուրիշ ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ:

225. Կենդանիները չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր, բացառությամբ Կանոններով առաջարկված նյութերի:

226. Սերմնահեղուկում չեն պարունակվում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:

227. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում, փոխադրվում է Կանոնների առաջարկությունների համապատասխան:

228. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով՝ ցույց տալով ախտորոշիչ հետազոտությունների օրերն ու ամսաթիվը:

229. Հայաստանի Հանրապետություն սերմնահեղուկի բեռնումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XXIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԻՍ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

230. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել վայրի կենդանիների միս (փետրավորների որսի միս) ներառյալ էկզոտիկ (տարաշխարհիկ) կենդանիների միս, այնպիսիք, ինչպիսիք են կոկորդիլոսինը, կենգուրուինը, կրիայինը, ջայլամինը և որսի համար թույլատրելի ուրիշ կենդանիներինը, այդ թվում՝ փակ տարածքներում կամ նրանց բնակության վայրերում աճեցված, որոնք ստացվել են միս վերամշակման ձեռնարկություններում, որոնք ստացել են արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից ցույց տված մսամթերքն արտահանելու թույլտվություն և մշտապես գտնվել են նրա վերահսկողության տակ:

231. Միսը ստացված է առողջ կենդանիների (փետրավորների որսի միս) և էկզոտիկ (տարաշխարհիկ) կենդանիների սպանդից, որոնք բնակվել են (պահվել են) որսորդական հանդակներում կամ նրանց աճեցման ձեռնարկություններում և պաշտոնապես զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝

1) կենդանիների բոլոր տեսակների համար.

ա. կատաղությունից` համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում որսորդական հանդակներում, տնտեսությունում կամ բնակման այլ վայրերի տարածքներում,

2) խոշոր որոճող երկկճղակավորների համար.

ա. դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

դ. մանր որոճող կենդանիների ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ե. հեմորրագիկ սեպտիցեմիայից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

զ. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից` երկրի տարածքում Կանոնների պահանջներին համապատասխան,

է. բլուտանգից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ը. խոշոր եղջերավոր կենդանիների մաշկի հանգուցային բորբոքումից (պալարախտ)` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

թ. Ռիֆտ հովտի տենդից` վերջին 48 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ժ. պարատուբերկուլյոզից` վերջին 3 տարիների ընթացքում տնտեսության (աճեցման ձեռնարկության), որսորդական հանդակի կամ բնակության այլ տեղի տարածքում,

ժա. բրուցելյոզից, տուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության (աճեցման ձեռնարկության), որսորդական հանդակի կամ բնակեցման այլ տեղի տարածքում,

ժբ. լեյկոզից` վերջին 12 ամիսների ընթացքում լեյկոզից զերծ տնտեսությունում կամ որսորդական հանդակում,

3) մանր որոճող երկկճղակավորների համար.

ա. դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից` երկրի տարածքում Կանոնների պահանջներին համապատասխան,

գ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, մանր որոճողների ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

դ. Ռիֆտ հովտի տենդից` վերջին 48 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ե. կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից, բլուտանգից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

զ. Քյու-տենդից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

է. պարատուբերկուլյոզից, արտրիտ-էնցեֆալիտից` վերջին 36 ամիսների ընթացքում տնտեսության (աճեցման ձեռնարկության), որսորդական հանդակի կամ բնակության այլ տեղի տարածքում,

ը. Վիսնա-Մաեդիից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

թ. տուբերկուլյոզից, բրուցելյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության (աճեցման ձեռնարկության), որսորդական հանդակի կամ բնակեցման այլ տեղի տարածքում,

ժ. ոչխարների և այծերի ծաղկից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) մանր չորոճող երկկճղակավորների համար.

ա. խոզերի աֆրիկական ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմից` վերջին 12 ամիսների ընթացքում որսորդական հանդակի կամ բնակեցման այլ վայրերի տարածքում,

դ. խոզերի դասական ժանտախտից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ե. Աուեսկի հիվանդությունից` երկրի տարածքում Կանոնների առաջարկություններին համապատասխան,

զ. խոզերի տեղաճարակային էնցեֆալոմիելիտից (Տեշենի հիվանդություն)` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

5) միասմբականիների համար.

ա. դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. ինֆեկցիոն (վարակիչ) անեմիայից, զուգավորման հիվանդությունից, էպիզոտիկ լիմֆանգիտից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության (աճեցման ձեռնարկության), որսորդական հանդակի կամ բնակեցման այլ տեղի տարածքում,

գ. խլնախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

դ. ձիերի բոլոր տիպերի ինֆեկցիոն (վարակիչ) էնցեֆալոմիելիտներից, ինֆեկցիոն անեմիայից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ե. զուգավորման հիվանդությունից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

6) ճագարների և նապաստակների համար.

ա. միքսոմատոզից, տուլյարեմիայից, պաստերելյոզից, լիստերեոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության (աճեցման ձեռնարկության), որսորդական հանդակի կամ բնակեցման այլ տեղի տարածքում,

բ. ճագարների վիրուսային հեմորրագիկ հիվանդությունից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսությունում,

7) վայրի փետրավոր որսի (թռչունների) համար.

ա. թռչունների գրիպի բոլոր շչատիպերից` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում,

բ. թռչունների Նյուկասլյան հիվանդությունից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. ծաղիկ-դիֆտերիտից, օրնիտոզից և ասպերգիլոզից, տուբերկուլյոզից, բադերի ժանտախտից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության (աճեցման ձեռնարկության), որսորդական հանդակի կամ բնակեցման այլ վայրերի տարածքում։

232. Վայրի կենդանիները (փետրավոր թռչուն) և էկզոոտիկ կենդանիները, որոնց միսը նախատեսված է Հայաստանի Հանրապետություն արտահանելու համար, ենթակա են նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ գլուխները, ներքին օրգանները և մսեղիքը (բոլոր կենդանիների)` հետսպանդային անասնաբուժասանիտական փորձաքննության:

233. Միսը ճանաչված է պիտանի սննդում օգտագործելու համար:

234. Մսի վրա առկա է պետական անասնաբուժական հսկողության դրոշմանիշը (շտամպ), որի վրա պարզ երևում է վայրի կենդանիներ վերամշակող մսի վերամշակման հաստատության անվանումը և համարը:

235. Մասերի բաժանված միսը և այլ մսային սննդային հումքը իր փաթեթի կամ կիսափաթեթի վրա ունի մակնշում (անասնաբուժական դրոշմ):

236. Մակնշված պիտակը փաթեթի վրա սոսնձված է այնպես, որ փաթեթի բացումը անհնար լինի առանց խախտելու մակնշված պիտակը:

237. Մսի և այլ մսային սննդային հումքի ասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման ժամանակ չեն հայտնաբերվում վարակիչ հիվանդություններին բնորոշ փոփոխություններ, ինչպես նաև ախտահարված չեն հելմինտներով, շճաթաղանթները մաքրված չեն, ավշային հանգույցները հեռացված չեն:

238. Կենդանիների միսը (յուրաքանչյուր մսեղիքը) հետազոտված է տրիխինելիոզի նկատմամբ՝ բացասական արդյունքով:

239. Միսը ունի հեմատոմաներ, չհեռացված թարախային բշտեր, բոռերի թրթուրներ, մեխանիկական ախտոտումներ, մսին ոչ բնորոշ ձկան, բուժական խոտերի, բուժական միջոցների և ուրիշ համ ու հոտ:

240. Միսը պահվում և փոխադրվում է ջերմաստիճանային ռեժիմի պահպանմամբ, ոսկրին կպած մկանի հաստության մեջ ունի Ցելսիուսի սանդղակի մինուս 8 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճան՝ սառեցված մսի համար (պահելու դեպքում Ցելսիուսի սանդղակի մինուս 18 աստիճան) և Ցելսիուսի սանդղակի պլյուս 4 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճան՝ պաղեցված մսի համար, չի ենթարկվել հալեցման (դեֆրոստացիայի), չի պարունակում պահածոյացման միջոցներ, ախտոտված չէ սալմոնելաներով կամ ուրիշ բակտերիալ վարակների հարուցիչներով, չպետք է մշակված լինի ներկանյութերով, իոնացնող ճառագայթմամբ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով:

241. Մսի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:

242. Ապրանքամանը և փաթեթավորման նյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

243. Փոխադրամիջոցները, որոնցով փոխադրվում է միսը, մշակվում և նախապատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

244. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով և կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

245. Մսի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XXIV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՅԻՆ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՁԻԵՐ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՁԻԵՐԻՑ) ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

246. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել միայն առողջ ձիեր:

247. Ձիերը պատվաստված չեն ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների բոլոր տիպերի, ձիերի աֆրիկական ժանտախտի դեմ և դուրս են բերվում կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից, այդ թվում՝

1) ձիերի բոլոր տիպերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտներից, ձիերի ժանտախտից, բշտային ստոմատիտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

2) խլնախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

3) ձիերի գրիպից` վերջին 21 օրերի ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) զուգավորման հիվանդությունից, սուրուից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման վարչական տարածքում կամ տնտեսությունում,

5) ձիերի ինֆեկցիոն մետրիտից` վերջին 12 ամիսների տարվա ընթացքում տնտեսության տարածքում,

6) ինֆեկցիոն անեմիայից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

7) վիրուսային արտերիտից` Կանոնների առաջարկություններին համապատասխան,

8) նուտտալիոզից (բաբեզիա էկվի), պիրոպլազմոզից (բաբեզիա Կաբանի)՝ ուղարկելուց առաջ վերջին 30 օրերի ընթացքում տզերից զերծ տնտեսություններում,

9) ձիերի ծաղկից, քոսից, լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

10) էպիզոտիկ լիմֆանգիտից` վերջին 2 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

11) ռինոպնևմոնիայից` վերջին 21 օրերի ընթացքում տնտեսության տարածքում,

12) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

248. Կենդանիները ենթարկված չեն բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության:

249.Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար ընտրված ձիերը ոչ պակաս, քան 21 օր պահվում են արտահանող երկրի կարանտինային բազաներում հսկողության տակ: Ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող է մասնակցել կենդանիների ընտրության և կարանտինացման գործընթացին: Կարանտինի ժամանակ անցկացվում է կենդանիների կլինիկական զննում և ամենօրյա ջերմաչափում, ինչպես նաև ախտորոշիչ հետազոտություններ խլնախտի, զուգավորման հիվանդության, սուրուի (տրիպանոսոմա Էվանսի), պիրոպլազմոզի (բաբեզիա Կաբանի), նուտտալիոզի (բաբեզիա Էկվի), ռինոպնևմոնիայի, անապլազմոզի, ինֆեկցիոն մետրիտի, ինֆեկցիոն անեմիայի, վիրուսային արտերիտի, բշտային ստոմատիտի, բրուցելյոզի, տուբերկուլյոզի, լեպտոսպիոզի և լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը այլ ինֆեկցիոն հիվադությունների նկատմամբ:

250. Կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստորգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության, բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ ազդեցությունների:

251. Կենդանիները չեն ստացել կենդանական ծագման կերեր, որոնց արտադրության ժամանակ օգտագործվել են որոճող կենդանիներից ստացված սպիտակուցներ, բացառությամբ այն բաղադրիչների, որոնց օգտագործումը թույլատրվում է Կանոններով:

252. Ուղարկելուց առաջ կենդանիները ենթարկվել են անասնաբուժական մշակումների և ճիճվաթափման (նշել մշակման մեթոդը և ամսաթիվը):

253. Կենդանիները պատվաստված են ձիերի գրիպի դեմ ակտիվազրկված պատվաստանյութով ուղարկելուց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:

254. Եթե կարանտինացման ընթացքում ախտորոշիչ (շճաբանական, սերոլոգիական, ալերգիկ և այլն) հետազոտությունների արդյունքում ստացվել է դրական եզրակացություն, ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինն իրավունք ունի հրաժարվել բոլոր կամ առանձին կենդանիների ընդունումից, որոնց մոտ հաստատվել են հետազոտության դրական արդյունքներ:

255. Եթե կենդանիները արտահանող երկրի տարածքում (կարանտինացման ժամանակ) հետազոտումների ընթացքում ստացվել են դրական կամ կասկածելի ախտորոշման արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում են ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը և արտահանող երկրի իրավասու մարմինը:

256. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

257. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատված է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով՝ ցույց տալով ախտորոշիչ հետազոտությունների և պատվաստումների կատարման օրերն ու ամսաթվերը:

258. Կենդանիների բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

259. Կենդանիները Հայաստանի Հանրապետության տարածք մտնելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողություն անցնելուց հետո դրվում են կարանտինի տակ 30 օր տևողությամբ, որի ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների վերահսկողությամբ կատարվում են ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտություններ: Յուրաքանչյուր տարածքի հակաանասնահամաճարակային միջոցառումների պլանների համաձայն՝ կատարվում են կանխարգելիչ իմունացումներ:

 

XXV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՐԻՄԱՏՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

260. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կլինիկապես առողջ պրիմատներ: Կենդանիները դուրս են գալիս կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից, այդ թվում՝

1) Ռիֆտ հովտի տենդից, տուլարեմիայից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

2) տնտեսություններում և վարչական տարածքներում, որոնցից արտահանվում են պրիմատները, երբեք չեն գրանցվել մարդկանց և (կամ) կենդանիների հեմորրագիկ տենդերի (Լասսա, Էբոլա և Մարբուրգ և այլն) կապիկների ծաղկի, մարդկանց ժանտախտի հիվանդության դեպքեր:

261. Հայաստանի Հանրապետություն ուղարկելու նպատակով ընտրված կենդանիները արտահանող երկրի տարածքում, ոչ քիչ, քան 30 օր տևողությամբ, պահվում են հատուկ կարանտինային բազաներում արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության դիտարկման տակ: Կարանտինի ժամանակ կատարվում է ամբողջ գլխաքանակի կլինիկական զննում և ամենօրյա պարտադիր ջերմաչափում: Այդ ընթացքում պետական անասնաբուժական լաբորատորիայում արտահանող երկրում ընդունված մեթոդներով կատարում են ախտորոշիչ հետազոտություններ.

1) հեմորրագիկ տենդերի (Լասսաի, Էբոլաի, Մարբուրգի, Դենգեի, դեղին տենդի ՄԻԱՎ-ի լինֆատիկ խորեոմենինգիտի) A, B, C հեպատիտի տիպերի, կապիկների ծաղկի, B հերպեսի հարուցիչների հակամարմինների առկայության նկատմամբ,

2) էնտերոբակտերիաների խմբի` էշերիխիայի, սալմոնելաների, շիգելլի, կամպիլոբակտերիաների, լեպրաի, ռիկեցիոզների, բորելոզի հարուցիչների առկայության նկատմամբ,

3) տուբերկուլյոզի նկատմամբ:

262. Եթե կարանտինացման ընթացքում ախտորոշիչ (շճաբանական, սերոլոգիական, ալերգիկ և այլն) հետազոտությունների արդյունքում ստացվել է դրական եզրակացություն, ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինն իրավունք ունի հրաժարվել բոլոր կամ առանձին կենդանիների ընդունումից, որոնց մոտ հաստատվել են հետազոտության դրական արդյունքներ:

263. Եթե կենդանիները արտահանող երկրի տարածքում (կարանտինացման ժամանակ) հետազոտումների ընթացքում ստացվել են դրական կամ կասկածելի ախտորոշման արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում են ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը և արտահանող երկրի իրավասու մարմինը:

264. Ուղարկելուց առաջ կենդանիները ենթարկվում են անասնաբուժական մշակումների և ճիճվաթափման (նշել մշակման մեթոդը և ամսաթիվը):

265. Թույլատրվում է առաքել միայն կլինիկապես առողջ պրիմատներ, որոնք ախտորոշիչ հետազոտությունների ժամանակ տվել են բացասական արդյունքներ:

266. Կարանտինի ժամանակ, երբ նկատվում են անկման դեպքեր, ապա անկած բոլոր կենդանիները ախտաբանաանատոմիական և լաբորատոր մեթոդներով հետազոտվում են վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

267. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

268. Պրիմատների ներկրումը թույլատրվում է արտահանող երկրի СИТЕС-ի մարմնի թույլտվության առկայության դեպքում:

269. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումն ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով` ցույց տալով կատարված ախտորոշիչ հետազոտությունների և պատվաստումների օրերն ու ամսաթվերը:

270. Պրիմատների բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

271. Հայաստանի Հանրապետության տարածք մտնելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողություն անցնելուց հետո կենդանիները դրվում են կարանտինի տակ` 30 օր տևողությամբ, որի ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների վերահսկողությամբ կատարվում են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ: Կոնկրետ տարածքի հակաանասնահամաճարակային միջոցառումների պլանին համապատասխան կատարվում են կանխարգելիչ իմունացումներ:

 

XXVI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻ ՃԱԳԱՐՆԵՐԻ ՄԻՍ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

272. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել ընտանի ճագարների միս՝ ստացված սպանդանոցային ձեռնարկություններում առողջ կենդանիների սպանդից և վերամշակված մսի վերամշակման ձեռնարկություններում, որոնք արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից ստացել են արտադրանքը արտահանելու համար թույլտվություն և գտնվել են նրա մշտական վերահսկողության տակ:

273. Ճագարները ենթակա են նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ մսեղիքը և օրգանները` հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության: Ճագարների միսը ճանաչված է մարդու սննդում օգտագործելու համար պիտանի և պետք է ունենա փաթեթի վրա մակնշում (անասնաբուժական դրոշմ): Մակնշված պիտակը փաթեթի վրա սոսնձված է այնպես, որ փաթեթի բացումը անհնար լինի առանց խախտելու մակնշված պիտակի ամբողջականությունը:

274. Միսը ստացված է առողջ ճագարների սպանդից և դուրս է բերված վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ համապատասխան գոտիավորման տնտեսություններից և/կամ վարչական տարածքներից, այդ թվում՝

1) միքսոմատոզից, տուլյարեմիայից, պաստերելյոզից, լիստերիոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում,

2) ճագարների հեմորրագիկ հիվանդությունից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:

275. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծել ճագարների միս, եթե՝

1) հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության ժամանակ ունեցել են վարակիչ հիվանդություններին բնորոշ փոփոխություններ, ախտահարված են եղել հելմինտներով, ինչպես նաև թունավորված զանազան նյութերով,

2) օրգանոլեպտիկ ցուցանիշներով բարորակ չեն,

3) պահածոյացված միջոցներ պարունակող,

4) մսեղիքի մակերեսը մկանների խորության մեջ կամ օրգանների հյուսվածքները ախտոտված են սալմոնելաներով,

5) մշակվել են ներկրող և հոտավետ նյութերով, իոնացնող ճառագայթումով կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով,

6) ունեն մուգ պիգմենտացիա,

7) պահման ընթացքում ենթարկվել են հալման (դեֆրոստացիայի),

8) մկանների հաստության մեջ ջերմությունը բարձր է Ցելսիուսի սանդղակի մինուս 12 աստիճանից՝ ճագարների սառեցված մսի համար (պահելու համար ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակի մինուս 18 աստիճան է),

9) ստացված է այն ճագարների սպանդից, որոնք ենթարկվել են բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների և բուժական այլ միջոցների ներգործությանը, եթե սպանդից առաջ կենդանիներին ներարկվել են իրենց օգտագործման հրահանգներում նշված ժամկետներից ուշ:

276. Մսի մանրէաբանական, ֆիզիկոքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայստանի Հանրապետությունում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և նորմերին:

277. Ապրանքամանը և փաթեթավորման նյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

278. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

279. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

280. Ճագարների մսի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XXVII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՏԵՐ ԵՎ ՈՒՂՏԱԶԳԻ ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ (ԼԱՄԱ, ԱԼՊԱԿԻ, ՎԻԿՈՒՆԻ) ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

281. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կլինիկապես առողջ ուղտեր և ուղտազգի այլ ներկայացուցիչներ, որոնք դուրս են գալիս համապատասխան գոտիավորման ապահով տնտեսություններից և տարածքներից, այդ թվում՝ ընկալունակ կենդանիների համար.

1) ձիերի աֆրիկական ժանտախտից, զոոնանտրոպոնոզային ժանտախտից, մաշկի հանգուցային բորբոքումից` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում,

2) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

3) ուղտերի ծաղկից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) բլուտանգից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

5) դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

6) խլնախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

7) բրուցելյոզից, տուբերկուլյոզից, պարատուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

8) լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

9) սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում։

282. Արտահանման թույլատրվում են այն կենդանիները, որոնք չեն ստացել որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր, բացառությամբ Կանոններով թույլտրվածների:

283. Կենդանիները ենթարկված չեն բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցությանը, բացառությամ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների:

284. Կենդանիները ուղարկելուց առաջ ենթարկվում են անասնաբուժական մշակումների և ճիճվաթափման (նշել մշակման մեթոդը և ամսաթիվը):

285. Ուղտերը, ոչ ուշ, քան 20 օր, մինչև ուղարկելը պատվաստվում են տրիխոֆիտիաների դեմ, եթե նրանք 6 ամիս առաջ մինչ այդ չէին պատվաստվել այդ հիվանդությունների դեմ:

286. Հղի կենդանիները ենթակա չեն ընտրության Հայաստանի Հանրապետություն արտահանելու համար:

287. Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար ընտրված կենդանիները, ոչ քիչ, քան 21 օր, պահվում են արտահանող երկրի կարանտինային բազաներում հսկողության տակ: Ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող է մասնակցել կենդանիների ընտրության և կարանտինացման գործընթացին:

288. Կարանտինի ժամանակ ուղտանմանների համար կատարվում է ամբողջ գլխաքանակի կլինիկական զննում ամենօրյա ջերմաչափմամբ և անցկացվում են ախտորոշիչ հետազոտություններ պետական անասնաբուժական լաբորատորիայում արտահանող երկրում ընդունված մեթոդներով բլուտանգի, խլնախտի, Սու-աուրուի, տուբերկուլյոզի, պարատուբերկուլյոզի, բրուցելյոզի, կոնտագիոզ պլևրոպնևմոնիայի, ձիերի աֆրիկական ժանտախտի նկատմամբ:

289. Եթե կարանտինացման ընթացքում ախտորոշիչ (շճաբանական, սերոլոգիական, ալերգիկ և այլն) հետազոտությունների արդյունքում ստացվել է դրական եզրակացություն, ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինն իրավունք ունի հրաժարվել բոլոր կամ առանձին կենդանիների ընդունումից, որոնց մոտ հաստատվել են հետազոտության դրական արդյունքներ:

290. Եթե կենդանիներ արտահանող երկրի տարածքում (կարանտինացման ժամանակ) հետազոտումների ընթացքում ստացվել են դրական կամ կասկածելի ախտորոշման արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում է ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը և արտահանող երկրի իրավասու մարմինը:

291. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

292. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատվում է անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով` ցույց տալով կատարված ախտորոշիչ հետազոտությունների և պատվաստումների օրերն ու ամսաթվերը:

293. Կենդանիների բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) թույլտվությունը:

294. Կենդանիները, Հայաստանի Հանրապետության տարածք մտնելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողություն անցնելուց հետո, 30 օր տևողությամբ դրվում են կարանտինի տակ, այդ ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների վերահսկողությամբ կատարվում են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ, և կոնկրետ տվյալ տարածքի հակաանասնահամաճարակային պլաններին համապատասխան կատարվում են կանխարգելիչ իմունացումներ:

 

XXVIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՎԻ ՄԵՂՐ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

295. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեղվի մեղր և մեղվաբուծական արտադրանք, որոնք ստացվել են համապատասխան գոտիավորման գյուղատնտեսական և ընտանի կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից (մեղվանոց) և վարչական տարածքներից, ինչպես նաև ամերիկյան փտախտից, եվրոպական փտախտից, նոզեմատոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում։

296. Մեղրը և մեղվաբուծական արտադրանքը ճանաչված են պիտանի սննդում օգտագործելու համար:

297. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեղր և մեղվաբուծական արտադրանք, երբ

1) ունեն օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական ցուցանիշների փոփոխություններ կամ փաթեթի ամբողջականության խախտում,

2) պարունակում են բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութեր, թիրեոստատիկ պատրաստուկներ:

298. Չի թույլատրվում մեղվի մեղրում և մեղվաբուծական մթերքներում այնպիսի դեղամիջոցների մնացորդներ, ինչպիսիք են քլորամֆենիկոլի, քլորֆարմազինի, կոլխիցինի, դապսոնի, դիմետրիդազոլի, նիտրոֆուրանների, ռոնիդազոլի, ինչպես նաև կումաֆոսի առկայությունը` 100 մկգ/կգ ոչ ավելի և ամիտրազի` 200 մկգ/կգ ոչ ավելի:

299. Չի թույլատրվում մեղրում և մեղվաբուծական մթերքներում ուրիշ դեղամիջոցների մնացորդների պարունակություն, որոնք օգտագործվել են մեղուների բուժման և մշակման համար: Արտադրողը նշում է բոլոր պեստիցիդները, որոնք օգտագործվել են մեղրի հավաքման և մեղվաբուծական մթերքների արտադրման ընթացքում:

300. Մեղրի և մեղվաբուծական մթերքների քիմիաթունաբանական (ծանր մետաղներ, պեստիցիդներ), ռադիոլոգիական և այլ ցուցանիշները համապատասխանում են անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված անասնաբուժական պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին:

301. Ապրանքամանը և փաթեթավորման նյութերը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիայի պահանջներին:

302. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

303. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատված է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

304. Մեղվի մեղրի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է այն դեպքում միայն, երբ ներմուծողն արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XXIX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՇՎԵՂԵՆԻ, ԵՂՋԵՐԱԿՃՂԱԿԱՅԻՆ, ԱՂԻՔԱՅԻՆ, ՄՈՐԹԱՄՈՒՇՏԱԿԱՅԻՆ, ՈՉԽԱՐԱՄՈՒՇՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳԱՌՆԵՆՈՒ ՀՈՒՄՔԻ, ԲՐԴԻ ԵՎ ԱՅԾԻ ՄՈՀԵՐԻ, ԽՈԶԱՏԵՂԻ, ՁԻՈՒ ՄԱԶԻ, ՀԱՎԻ, ԲԱԴԻ, ՍԱԳԻ ԵՎ ԱՅԼ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՓԵՏՈՒՐԻ ԵՎ ԱՂՎԱԲՄԲՈՒԼԻ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

305. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կաշվեղենի, եղջերակճղակային, աղիքային, մորթամուշտակային, ոչխարամուշտակային և գառնենու հումք, բուրդ, այծի մոհեր, խոզատեղ, ձիու մազ, հավի, բադի, սագի և այլ թռչունների փետուր և աղվաբմբուլ, ինչպես նաև կենդանական ուրիշ հումք` ստացված առողջ կենդանիներից (թռչուն) և այն տնտեսություններից, որոնք պաշտոնապես զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից և արտադրվել են այն ձեռնարկություններում, որոնք ունեն արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության թույլտվությունը` արտադրանքը արտահանելու և մատակարարելու մասին և գտնվում են նրա մշտական վերահսկողության տակ:

306. Հումքը դուրս է բերվում ընկալունակ տեսակների կենդանիների (թռչուն) վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից, այդ թվում՝

1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից ՝ Կանոնների պահանջներին համապատասխան,

2) խոզերի աֆրիկական ժանտախտից, ձիերի աֆրիկական ժանտախտից, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

3) դաբաղից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) մաշկի հանգուցային բորբոքումից՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

5) ոչխարների և այծերի ծաղկից՝ վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

6) սիբիրախտից՝ վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում,

7) թռչունների գրիպից՝ վերջին 3 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

8) թռչունների Նյուկասլյան հիվանդությունից՝ վերջին 6 ամիսների ընթացքում մինչև սպանդը` համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

9) օրնիտոզից (պսիտակոզ) ՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում։

307. Կաշվեղենի, մորթամուշտակային, ոչխարամուշտակային, գառնենու հումքը հետազոտված է սիբիրախտի նկատմամբ:

308. Կաշվեղենի և մորթեղենի հումքը ունի հստակ մակնշում (հաշվեպիտակ):

309.Պահածոյացման մեթոդները համապատասխանում են միջազգային պահանջներին և ապահովում են արտահանվող հումքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը:

310. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծել հավաքովի հումք, բացի մորթամուշտակային և գառնենու հումքից:

311. Տաք լվացման չենթարկված բուրդը, այծի մոհերը, խոզատեղը, ձիու մազը, փետուրը և բմբուլը հետագա վերամշակման (լվացման և ախտահանման) համար ուղարկվում են ձեռնարկություններ, որի տարածք դրանք ներմուծվել են:

312. Տարան և փաթեթավորման նյութերը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

313. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

314. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատված է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

315. Հումքի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է այն դեպքում, երբ ներմուծողը Ծառայության կողմից արդեն ստացել է համապատասխան թույլտվություն:

 

XXX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՂՋԵՐՈՒՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

316. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել կլինիկապես առողջ հյուսիսային եղջերուներ՝ բրուցելյոզի դեմ չպատվաստված և դուրս բերված կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից կամ տարածքներից, այդ թվում՝

1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից՝ երկրի տարածքում Կանոնների պահանջներին համապատասխան,

2) խոշոր եղջերավոր կենդանիների բշտային ստոմատիտից, կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից՝ վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

3) դաբաղից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից՝ վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

5) մանր որոճողների ժանտախտից՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

6) լեյկոզից՝ վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

7) բրուցելյոզից, տուբերկուլյոզից, պարատուբերկուլյոզից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

8) լեպտոսպիրոզից՝ վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

9) սիբիրախտից ՝ վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

317. Ներմուծման թույլատրվում են կենդանիներ, որոնք չեն ստացել որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր, բացառությամբ Կանոնների թույլատրված նյութերի:

318. Կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստրոգեն և հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ներգործության:

319. Հղի կենդանիները չեն ընտրվում Հայաստանի Հանրապետություն արտահանման համար:

320. Հայաստանի Հանրապետություն ուղարկվելու համար ընտրված կենդանիները, ոչ պակաս, քան 21 օր, պահվում են արտահանող երկրի կարանտինային բազաներում հսկողության տակ: Ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող է մասնակցել կենդանիների ընտրության և կարանտինացման գործընթացին:

321. Կարանտինի ընթացքում արտահանող երկրում ընդունված մեթոդներով կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ բրուցելյոզի, նեկրոբակտերիոզի, տուբերկուլյոզի և լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը, ուրիշ ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ:

322. Ուղարկելուց առաջ կենդանիները ենթարկվում են անասնաբուժական մշակումների և ճիճվաթափման (նշել մշակման մեթոդը, ամսաթիվը):

323. Եթե կարանտինացման ընթացքում ախտորոշիչ (շճաբանական, սերոլոգիական, ալերգիկ և այլն) հետազոտությունների արդյունքում ստացվել է դրական եզրակացություն, ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինն իրավունք ունի հրաժարվել բոլոր կամ առանձին կենդանիների ընդունումից, որոնց մոտ հաստատվել են հետազոտության դրական արդյունքներ:

324. Եթե կենդանիներ արտահանող երկրի տարածքում (կարանտինացման ժամանակ) հետազոտումների ընթացքում ստացվել են դրական կամ կասկածելի ախտորոշման արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում են ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնին և արտահանող երկրի իրավասու մարմնին:

325. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

326. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով՝ ցույց տալով ախտորոշիչ հետազոտությունների և պատվաստումների կատարման օրերն ու ամսաթվերը:

327. Կենդանիների բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է այն դեպքում միայն, երբ ներմուծողը արդեն ստացել Ծառայության թույլտվությունը:

328. Կենդանիները, Հայաստանի Հանրապետության տարածք մտնելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողություն անցնելուց հետո, 30 օր կարանտինացվում են:

329. Այդ ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների հսկողությամբ անցկացվում են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ և յուրաքանչյուր կոնկրետ տարածքի հակաանասնահամաճարակային պլանին համապատասխան կատարում կանխարգելիչ իմունացումներ:

 

XXXI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՁՎԻ ՓՈՇԻ, ՄԵԼԱՆԺԻ, ԱԼԲՈՒՄԻՆԻ ԵՎ ՀԱՎԻ ՁՎԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՅԼ ՄԹԵՐՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

330. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել ձվի փոշի, մելանժ, ալբումին և հավի ձվի վերամշակման սննդային այլ մթերք` ստացված կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսությունների առողջ թռչնից` արտադրված ձեռնարկություններում, որոնք արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից արտադրանքը արտահանելու թույլտվություն ունեն և գտնվում են նրա մշտական վերահսկողության տակ:

331. Վերամշակման համար օգտագործվող ձուն դուրս է բերվում կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից, այդ թվում՝

1) Կանոններին համապատասխան պարտադիր հայտարարման ենթակա գրիպից՝ վերջին 6 ամիսների ընթացքում,

2) գրիպի այլ վիրուսներից՝ վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսությունում,

3) թռչունների Նյուկասլյան հիվանդությունից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) օրնիտոզից (պսիտակոզ), պարամիկսովիրուսային ինֆեկցիայից, հավերի ինֆեկցիոն բրոնխիտից, Գամբորո հիվանդությունից, ինֆեկցիոն լարինգոտրախեիտից, ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:

332. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծել ձվից ստացված սննդային արտադրանք.

1) օրգանոլեպտիկ ցուցանիշների փոփոխություններ կամ փաթեթի ամբողջականության խախտումներ ունեցող,

2) ախտոտված է սալմոնելաներով կամ բակտերային այլ վարակների հարուցիչներով,

3) մշակված քիմիական նյութերով, իոնացնող ճառագայթմամբ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով:

4) բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութեր, թիրեոստատիկ պատրաստուկներ, հակաբիոտիկներ, պեստիցիդներ և բուժական այլ միջոցներ պարունակող:

333. Ձվից կամ ձու պարունակող մատակարարվող մթերքները ենթարկված են վերամշակման, որի արդյունքով երաշխավորվում է կենսունակ ախտածին ֆլորայի բացակայությունը:

334. Ձվից ստացված սննդային արտադրանքը արտահանող երկրի պետական ծառայության իրավասու մարմնի կողմից պիտանի է ճանաչված մարդկանց սննդի մեջ օգտագործելու և առանց սահմանափակման զերծ վաճառքի համար:

335. Ձվից ստացված սննդային արտադրանքի մանրէաբանական, քիմիաթունաբանական, ռադիոլոգիական և այլ ցուցանիշները համապատասխանում են անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված անասնաբուժական պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին:

336. Ձվի փոշու, մելանժի, ալբումինի և հավի ձվի վերամշակման սննդային այլ մթերքի փաթեթավորման վրա առկա է մակնշում: Մակնշված պիտակը փաթեթի վրա սոսնձված է այնպես, որ փաթեթի բացելը անհնար լինի առանց խախտելու նրա ամբողջականությունը:

337. Ապրանքամանը և փաթեթավորման նյութերը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

338. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված Կանոններին համապատասխան:

339. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատաված անասնաբուժական սերտիֆիկատով՝ լրացված արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

340. Ձվից ստացված արտադրանքի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XXXII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՁԿԱՆ, ԽԵՑԳԵՏՆԱԿԵՐՊԵՐԻ, ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐԻ, ՈՐՍԻ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

341. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել ջրային կենսաբանական պաշարների արտադրանք (կենդանի, պաղեցված, սառեցված ձուկ, ձկնկիթ, խեցգետնակերպեր, կակղամորթ, կաթնասուններ, ջրային այլ կենդանիներ և որսի առարկաներ) (այսուհետ` ձկնային արտադրանք)՝ աճեցված կամ որսված էկոլոգիապես մաքուր ջրամբարներում (ջրատարածքներում), ինչպես նաև ձեռնարկություններում արտադրված նրանց վերամշակումից ստացած սննդային մթերքը, որոնք արտադրվել են արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից արտադրանքը արտահանելու համար թույլտվություն ստացած ձեռնարկություններում և գտնվել են նրա մշտական վերահսկողության տակ:

342. Ձկնային արտադրանքը հետազոտված է մակաբույծների, բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաների նկատմամբ:

343. Թույլատրելի նորմերի սահմաններում մակաբույծների առկայության դեպքում ձկնային արտադրանքը վարակազերծվում է գոյություն ունեցող մեթոդներով:

344. Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում ներմուծել ձկնային արտադրանք`

1) սառեցված` արտադրանքի խորքում ունի Ցելսիուսի սանդղակի մինուս 18 աստիճանից բարձր ջերմաստիճան,

2) ախտոտված սալմոնելաներով կամ բակտերիային ուրիշ ինֆեկցիաների հարուցիչներով,

3) մշակված ներկանյութերով, իոնացնող ճառագայթմամբ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով,

4) վարակիչ հիվանդություններին բնորոշ փոփոխություններով,

5) օրգանոլեպտիկ ցուցանիշներով ճանաչվել են ոչ բարորակ,

6) պահման ժամանակ ենթարկվել են դեֆրոստացիայի (հալեցման),

7) թունավոր ձկների ընտանիքների` (Tetraodonitidae, Molidae, Diodontidae և Canthigasteridae) (Թեթրաոդոնիտիդա, Մոլիդա, Դիոդոնթիդա և Քանթհիգաստերիդա),

8) մարդու առողջության համար վտանգավոր բիոթույներ պարունակող:

345. Երկփեղկ կակղամորթները, փշամորթները, թաղանթավորները և ծովային փորոտավորները (այսուհետ` կակղամորթներ) մաքրման կենտրոններում անցնում են անհրաժեշտ պահման գործընթաց:

346. Անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման ժամանակ ձկնային արտադրանքը ճանաչված է պիտանի սննդում օգտագործելու համար և չի պարունակում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութեր, թիրեոստատիկ պատրաստուկներ, հակաբիոտիկներ, պեստիցիդներ և դեղամիջոցներ:

347. Ձկնային արտադրանքի մանրէաբանական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները, ֆիկոտոքսինների և այլ ախտոտիչների (կակղամորթների համար) պարունակությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:

348. Ապրանքամանը (տարան) և փաթեթավորման նյութերը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

349. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

350. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

351. Ջերմամշակում չանցած արտադրանքի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե ներմուծողը ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XXXIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ՑՈՒԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

352. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել արտադրող ցուլերի սերմնահեղուկ, որը ստացվել է արհեստական սերմնավորման ձեռնարկություններում առողջ կենդանիներից, որոնք գտնվում են արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության մշտական վերահսկողության տակ:

353. Սերմնահեղուկը դուրս է բերվում ձեռնարկություններից, որոնք գտնվում են կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում, այդ թվում՝

1) դաբաղից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

2) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, բլուտանգից, կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից՝ վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

3) բրուցելյոզից, տուբերկուլյոզից, պարատուբերկուլյոզից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

4) ինֆեկցիոն ռինոտրախեիտից, վիրուսային դիարեյաից, տրիխոմոնոզից, կամպիլոբակտերիոզից, լեյկոզից՝ վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

5) լեպտոսպիրոզից՝ վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

6) սիբիրախտից՝ վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում,

7) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից՝ երկրի տարածքում Կանոնների պահանջներին համապատասխան։

354. Արտադրող ցուլերը չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուց պարունակող կերեր, բացառությամբ Կանոններով առաջարկված նյութերի:

355. Արտադրող ցուլերը, մինչև սերմնահեղուկի վերցնելը 6 ամիսների ընթացքում, պահվում են արհեստական սերմնավորման ձեռնարկություններում և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման համար:

356. Արտադրող ցուլերը արհեստական սերմնավորման ձեռնարկություններում չեն պահվում մանր եղջերավոր կենդանիների հետ համատեղ:

357. Սերմնահեղուկ վերցնելուց 30 օր առաջ արտադրող ցուլերին պետական անասնաբուժական լաբորատորիայում, արտահանող երկրում ընդունված մեթոդներով հետազոտում են տուբերկուլյոզի, պարատուբերկուլյոզային էնտերիտի, բրուցելյոզի, լեպտոսպիրոզի, լեյկոզի, բլուտանգի, ինֆեկցիոն ռինոտրախեիտի, վիրուսային դիարեայի, տիրխոմոնոզի, կամպիլոբակտերիոզի, խլամիդիոզի և լիազորված մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը, ուրիշ վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

358. Սերմնահեղուկում չեն պարունակվում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:

359. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում և փոխադրվում է Կանոնների առաջարկություններին համապատասխան:

360. Արտադրող ցուլերը, որոնցից արտահանման համար սերմնահեղուկ են վերցնում, պատվաստված չեն բրուցելյոզի դեմ:

361. Ցուլ - դոնորները գենետիկապես կապված չեն այն երկրների կենդանիների հետ, որոնց տարածքներն անապահով են խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայի նկատմամբ:

362. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով, որտեղ նշված են ախտորոշիչ հետազոտություններից ստացված արդյունքները, կատարման օրերն ու ամսաթվերը:

363. Սերմնահեղուկի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XXXIV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՉԽԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԾԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

364. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել տոհմային առողջ ոչխարներ և այծեր՝ բրուցելյոզի դեմ չպատվաստված և դուրս բերված կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից, այդ թվում՝

1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից՝ համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում նշված հիվանդության աննշան կամ վերահսկվող ռիսկով` Կանոնների առաջարկություններին համապատասխան,

2) Վիսնա-Մաեդիից, ադենոմատոզից, արտրիտ-էնցեֆալիտից, սահմանային հիվանդությունից, մանր որոճողների ժանտախտից՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

3) դաբաղից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, բլուտանգից՝ վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

5) ոչխարների և այծերի ծաղկից՝ վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

6) տուբերկուլյոզից, պարատուբերկուլյոզից, բրուցելյոզից, ինֆեկցիոն ագալակտիայից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

7) լիստերիոզից, ինֆեկցիոն մաստիտից, կամպիլոբակտերիոզից, ինֆեկցիոն էպիդիդիմիտից՝ վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

8) լեպտոսպիրոզից, ինֆեկցիոն պլևրոպնևմոնիայից՝ վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

9) սիբիրախտից՝ վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

365. Կենդանիները չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր, բացառությամբ Կանոններով առաջարկված նյութերի:

366. Հայաստանի Հանրապետություն ուղարկվելու համար ընտրված կենդանիները, ոչ պակաս, քան 21 օր, պահվում են արտահանող երկրի կարանտինային բազաներում հսկողության տակ: Ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող է մասնակցել կենդանիների ընտրության և կարանտինացման գործընթացին:

367. Կարանտինի ժամանակ անցկացվում է կենդանիների կլինիկական զննում, ամենօրյա ջերմաչափում, ինչպես նաև արտահանող երկրում ընդունված մեթոդներով կատարվում է ախտորոշիչ հետազոտություններ բրուցելյոզի, ինֆեկցիոն էպիդիդիմիտի, տուբերկուլյոզի, լեպտոսպիրոզի, բլուտանգի, պարատուբերկուլյոզի, խլամիդիոզի, Վիսնա-Մաեդիի, ադենոմատոզի, արտրիտ-էնցեֆալիտի, լիստերիոզի և լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումն ուրիշ ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ:

368. Ուղարկելուց առաջ կենդանիները ենթարկվում են անասնաբուժական մշակումների և ճիճվաթափման (նշել մշակման մեթոդը, ամսաթիվը):

369. Եթե կարանտինացման ընթացքում ախտորոշիչ (շճաբանական, սերոլոգիական, ալերգիկ և այլն) հետազոտությունների արդյունքում ստացվել է դրական եզրակացություն, ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինն իրավունք ունի հրաժարվել բոլոր կամ առանձին կենդանիների ընդունումից, որոնց մոտ հաստատվել են հետազոտության դրական արդյունքներ:

370. Եթե կենդանիներ արտահանող երկրի տարածքում (կարանտինացման ժամանակ) հետազոտումների ընթացքում ստացվել են դրական կամ կասկածելի ախտորոշման արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում են ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը և արտահանող երկրի իրավասու մարմինը:

371. Կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության` բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների:

372. Եթե կարանտինացման ընթացքում ախտորոշիչ (շճաբանական, սերոլոգիական, ալերգիկ և այլն) հետազոտությունների արդյունքում ստացվել է դրական եզրակացություն, ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինն իրավունք ունի հրաժարվել բոլոր կամ առանձին կենդանիների ընդունումից, որոնց մոտ հաստատվել են հետազոտության դրական արդյունքներ:

373. Եթե կենդանիներ արտահանող երկրի տարածքում (կարանտինացման ժամանակ) հետազոտումների ընթացքում ստացվել են դրական կամ կասկածելի ախտորոշման արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում է ներմուծող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը և արտահանող երկրի իրավասու մարմինը:

374. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված Կանոններին համապատասխան:

375. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով՝ կազմված արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով, որտեղ ցույց է տրվում ախտորոշիչ հետազոտությունների և պատվաստումների օրերն ու ամսաթվերը:

376. Կենդանիների բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողն արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

377. Հայաստանի Հանրապետության տարածք մտնելուց և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողություն անցնելուց հետո կենդանիները 30 օր տևողությամբ դրվում են կարանտինի տակ, որի ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժական մասնագետների հսկողությամբ կատարվում են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ և կոնկրետ տվյալ տարածքի հակաանասնահամաճարակային միջոցառումների պլանին համապատասխան կատարում են կանխարգելիչ իմունացումներ:

 

XXXV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՅԻՆ ՀՈՎԱՏԱԿՆԵՐԻ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

378. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել հովատակների սերմնահեղուկ՝ ստացված արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության մշտական վերահսկողության տակ գտնված արհեստական սերմնավորման ձեռնարկություններում:

379. Սերմնահեղուկը դուրս է բերվում ձեռնարկություններից, որոնք գտնվում են կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում, այդ թվում՝

1) ձիերի ժանտախտից, զուգավորման հիվանդությունից, բշտային ստոմատիտից՝ վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

2) խլնախտից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

3) ձիերի գրիպից՝ վերջին 21 օրերի ընթացքում տնտեսության տարածքում,

4) ձիերի ինֆեկցիոն մետրիտից՝ վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

5) վիրուսային արտերիտից՝ Կանոնների պահանջներին համապատասխան,

6) լեպտոսպիրոզից, տուբերկուլյոզից, բրուցելյոզից, սուրույից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

7) ինֆեկցիոն անեմիայից՝ վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

8) էպիզոտիկ լիմֆանգիտից՝ վերջին 2 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում։

380. Արտադրող հովատակները, մինչև սերմնահեղուկի հավաքելը, ոչ քիչ, քան 6 ամիս գտնվում են արհեստական սերմնավորման ձեռնարկություններում և չեն օգտագործվում բնական սերմնավորման նպատակով:

381. Արտադրող հովատակները պատվաստված չեն ռինոպնևմոնիայի, ձիերի ժանտախտի և ինֆեկցիոն մետրիտի դեմ:

382. Սերմնահեղուկ վերցնելուց 30 օր առաջ հովատակներին պետական անասնաբուժական լաբորատորիայում արտահանող երկրում ընդունված մեթոդներով հետազոտում են զուգավորման հիվանդության, սուրուի, ռինոպնևմոնիայի, ինֆեկցիոն մետրիտի, ինֆեկցիոն անեմիայի, վիրուսային արտերիտի, բշտային ստոմատիտի, բրուցելյոզի, տուբերկուլյոզի, լեպտոսպիրոզի նկատմամբ:

383. Սերմնահեղուկում չեն պարունակվում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:

384. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում և փոխադրվում է Կանոնների առաջարկություններին համապատասխան:

385. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատված է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով՝ կազմված արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով՝ ցույց տալով ախտորոշիչ հետազոտությունների օրերն ու ամսաթվերը:

386. Սերմնահեղուկի բեռնումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

 

XXXVI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՁԻԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

387. Հայաստանի Հանրապետություն մրցումներին մասնակցելու համար ձիերի ժամանակավոր ներմուծումն իրականացվում է ոչ ավելի, քան 90 օր ժամկետով:

388. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել առողջ ձիեր, բոլոր տիպերի էնցեֆալոմիելիտների, ձիերի աֆրիկական ժանտախտի դեմ չպատվաստված և դուրս բերված կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից, այդ թվում՝

1) ձիերի բոլոր տիպերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտներից՝ վերջին 3 ամիսների ընթացքում պահվել են տնտեսության տարածքում հսկողության տակ,

2) ձիերի ժանտախտից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ վերջին 40 օրերի ընթացքում պահվել են համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

3) խլնախտից՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) զուգավորման հիվանդությունից՝ վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

5) ձիերի գրիպից՝ վերջին 21 օրերի ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

6) ռինոպնևմոնիայից՝ վերջին 21 օրերի ընթացքում տնտեսության տարածքում,

7) վիրուսային արտերիտից՝ երկրի տարածքում Կանոնների պահանջներին համապատասխան,

8) ինֆեկցիոն անեմիայից՝ վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

9) ձիերի ինֆեկցիոն մետրիտից՝ Կանոնների պահանջներին համապատասխան,

10) էպիզոտիկ լիմֆանգիտից՝ վերջին 2 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

11) սիբիրախտից՝ վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

389. Հայաստանի Հանրապետություն ուղարկելուց առաջ ձիերը ոչ քիչ, քան 21 օր գտնվում են արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության դիտարկման տակ: Այդ ընթացքում, պետական անասնաբուժական լաբորատորիայում, արտահանող երկրում ընդունված մեթոդներով ախտորոշիչ հետազոտություններ են կատարվում խլնախտի, զուգավորման հիվանդության և ինֆեկցիոն անեմիայի նկատմամբ, ինչպես նաև մինչև ուղարկելը 3 ամսից ոչ ուշ պետք է պատվաստվեն ձիերի գրիպի դեմ ակտիվազրկված պատվաստանյութով:

390. Ուղարկելուց առաջ կենդանիները ենթարկվում են անասնաբուժական մշակումների և ճիճվաթափման (նշել մշակման մեթոդը, ամսաթիվը):

391. Տարբեր երկրներից ներմուծված ձիերը ամբողջ ընթացքում պահվում են մեկուսացված, բացառությամբ մրցումների անմիջական մասնակցությունից:

392. Սպորտային միջոցառումների ավարտից հետո ձիերը ենթակա են պարտադիր արտահանման Հայաստանի Հանրապետության տարածքից, առանց լրացուցիչ հետազոտությունների և մշակումների՝ ըստ ծագման երկրի անասնաբուժական սերտիֆիկատի, որով նրանք ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն:

393. Միջազգային անձնագրի ուղեկցությամբ սպորտային ձիերի ներմուծումը թույլատրվում է առանց կարանտինացման, որը սույն պահանջների նպատակների համար հավասարեցված է անասնաբուժական սերտիֆիկատին, այն պայմանով, որ նրանում առկա է իրավասու մարմնի նշումն ուղարկելուց առաջ 5 օրերի ընթացքում կատարված կլինիկական զննման մասին: Երրորդ երկրներից սպորտային ձիեր ներմուծելու դեպքում նշանակման երկրում միջազգային անձնագրի վերաձևակերպումը անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի չի պահանջվում:

394. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

395. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը կազմված է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով` ցույց տալով ախտորոշիչ հետազոտությունների և պատվաստումների օրերն ու ամսաթվերը:

396. Ձիերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն ներմուծումը, երբ ներմուծողն արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

397. Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվելուց հետո ձիերը տեղավորվում և պահվում են տարածքային անասնաբուժական ծառայության հսկողության տակ:

 

XXXVII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀԱՂԹԱՆՇԱՆՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

398. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել որսորդական հաղթանշաններ ստացված մաշկարձանագործական ամբողջական մշակում անցած կենդանիներից, ինչը երաշխավորում է նրանց պահպանումը սենյակային ջերմաստիճանում:

399. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բոլոր տեսակի կենդանիների և ձկների խրտվիլակների կամ նրանց հատվածները, որոնք անցել են ամբողջական մաշկաարձանագործական մշակում, չեն պահանջում անասնաբուժական սերտիֆիկատներով ուղեկցում և ներմուծման թույլտվություն, այն պայմանով, որ ներկայացվող փաստաթղթերը հաստատում են նրանց ձեռքբերումը մանրածախ առևտրի ցանցից:

400. Չխախտելով СИТЕС-ի համաձայնագրով նախատեսված դրույթները՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մաշկաարձանագործական մշակում չանցած բոլոր տեսակի որսորդական հաղթանշանները համապատասխանում են հետևյալ պահանջներին`

1) պետք է ստացված լինեն կենդանիների վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ տարածքների կենդանիներից (թռչուններից),

ա. բոլոր տեսակի կենդանիների համար.

ա1. դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ա2. կատաղությունից` վերջին 6 ամիսների ընթացքում որսորդական հանդակի կամ այլ բնակելի վայրի տարածքում,

ա3. սիբիրախտից` վերջին 3 ամիսների ընթացքում որսորդական հանդակի, տնտեսության կամ այլ բնակելի վայրի տարածքում.

բ. խոշոր որոճող երկկճղակավորների համար՝

բ1. խոշոր եղջերավոր կենդանիների մաշկի հանգուցային բորբոքումից (պալարախտ)՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

բ2. Ռիֆտ հովտի տենդից՝ վերջին 48 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

բ3. մանր որոճողների ժանտախտից՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

բ4. Աուեսկի հիվանդությունից՝ երկրի տարածքում Կանոնների պահանջներին համապատասխան,

բ5. բշտային ստոմատիտից, կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

գ. մանր որոճող երկկճղակավորների համար՝

գ1. Ռիֆտ հովտի տենդից՝ վերջին 48 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

գ2. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից՝ վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

գ3. Քյու-տենդից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

գ4. մանր որոճողների ժանտախտից, Վիսնա-Մաեդիից, ադենոմատոզից, արտրիտ-էնցեֆալիտից, սահմանային հիվանդությունից՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

գ5. պարատուբերկուլյոզից` վերջին 6 ամիսների ընթացքում որսորդական հանդակի, տնտեսության կամ բնակելի այլ վայրի տարածքում.

գ6. սկրեյպիից՝ վերջին 7 տարիների ընթացքում Կանոնների պահանջներին համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

գ7. տուբերկուլյոզից, բրուցելյոզից՝ վերջին 6 ամիսների ընթացքում որսորդական հանդակի, տնտեսության կամ բնակելի այլ վայրի տարածքում.

գ8. ոչխարների և այծերի ծաղկից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

դ. մանր չորոճող կենդանիների համար (ընկալունակ կենդանիների համար)՝

դ1. խոզերի աֆրիկական ժանտախտից՝ վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

դ2. խոզերի տեղաճարակային էնցեֆալոմիելիտից (Տեշենի հիվանդություն)՝ վերջին 36 ամիսների ընթացքում որսորդական հանդակի, տնտեսության կամ բնակելի այլ վայրի տարածքում.

դ3. խոզերի դասական ժանտախտից՝ վերջին 12 ամիսների ընթացքում որսորդական հանդակի, տնտեսության կամ բնակելի այլ վայրի տարածքում.

դ4. Աուեսկի հիվանդությունից` Կանոնների պահանջներին համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

ե. միասմբականիների համար՝

ե1. խլնախտից, ձիերի բոլոր տիպերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտից, վիրուսային արտերիտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

ե2. ձիերի ինֆեկցիոն անեմիայից, զուգավորման հիվանդությունից, էպիզոտիկ լիմֆանգիտից, ինֆեկցիոն մետրիտից՝ վերջին 12 ամիսների ընթացքում որսորդական հանդակի, տնտեսության կամ բնակելի այլ վայրի տարածքում.

զ. փետրավոր որսի համար (թռչուն)՝

զ1. Կանոններին համապատասխան պարտադիր հայտարարագրման ենթակա գրիպից` վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

զ2. գրիպի այլ վիրուսներից` վերջին 3 ամիսների ընթացքում որսորդական հանդակի, տնտեսության կամ բնակելի այլ վայրի տարածքում.

զ3. օրնիտոզից (պսիտակոզ), ինֆեկցիոն բրոնխիտից, ծաղկից` վերջին 6 ամիսների ընթացքում որսորդական հանդակի, տնտեսության կամ բնակելի այլ վայրի տարածքում.

զ4. Նյուկասլյան հիվանդությունից՝ վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

2) ենթարկված են ախտահանության, այն դեպքում, եթե նրանք ստացվել են կենդանիներից, որոնք ծագումով դուրս են եկել վերը թվարկված կենդանիների հիվանդությունների նկատմամբ անապահով տարածքներից:

401. Որսորդական հաղթանշանների ներմուծումը սույն պահանջների 400-րդ կետում նշված հիվանդությունների նկատմամբ ապահով գոտիներից, ինչպես նաև նշված հիվանդությունների նկատմամբ անապահով գոտիներից, սակայն ենթարկված մշակման (ախտահանության) որսորդական հաղթանշանների ծագման երկրում ընդունված Կանոններին համապատասխան, ինչը հաստատված է անասնաբուժական սերտիֆիկատով, իրականացվում է առանց լիազոր մարմնի թույլտվության:

 

XXXVIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍՆՆԴԱՅԻՆ ՁՈՒ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

402. Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է ներմուծել առողջ թռչնի սննդային ձու` որը ստացվել է կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններում և արտադրվել ձեռնարկություններում:

403. Ձուն դուրս է բերվում կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից, այդ թվում`

1) Կանոններին համապատասխան պարտադիր հայտարարագրման ենթակա գրիպից` վերջին 6 ամիսների ընթացքում,

2) գրիպի այլ վիրուսներից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսությունում,

3) թռչունների Նյուկասլյան հիվանդությունից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

4) օրնիտոզից (պսիտակոզ), պարամիկսովիրուսային ինֆեկցիայից, հավերի ինֆեկցիոն բրոնխիտից, Գամբորո հիվանդությունից, ինֆեկցիոն լարինգոտրախեիտից, ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:

404. Սննդային ձուն պիտանի է ճանաչված սննդում օգտագործելու համար:

405. Սննդային ձվի մանրէաբանական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված անասնաբուժական պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին:

406. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով, որը պետք է լրացված լինի արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

407. Սննդային ձվի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներմուծողը արդեն ստացել է Ծառայության թույլտվությունը:

408. Ապրանքամանը և փաթեթավորման նյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված նորմերին:

409. Փոխադրամիջոցները մշակվում և նախապատրաստվում են արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:

 

XXXIX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՍ ԵՎ ԱՅԼ ՍՆՆԴԱՅԻՆ ՄՍԱՅԻՆ ՀՈՒՄՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

410. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել միս և այլ սննդային մսային հումք, որոնք ստացվել են առողջ կենդանիների սպանդից և վերամշակումից այն միս վերամշակող ձեռնարկություններում, որոնք արտահանող երկրի պետական կենտրոնական անասնաբուժական ծառայության կողմից արտադրանքը մատակարարելու և արտահանելու վերաբերյալ թույլտվություն ունեն և մշտապես գտնվել են նրա վերահսկողության տակ:

411. Կենդանիները, որոնցից ստացված միսը նախատեսվում է Հայաստանի Հանրապետություն արտահանելու համար, արտահանող երկրի պետական անասնաբուժական ծառայության կողմից ենթակա է նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ նրանցից ստացված մսեղիքը, գլուխները և ներքին օրգանները` հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության:

412. Միսը և այլ սննդային հումքը պիտանի է ճանաչված մարդու սննդի մեջ օգտագործելու համար:

413. Մսեղիքը (կիսամսեղիքը, քառորդ մասը) ունի պետական անասնաբուժական հսկողության պարզորոշ դրոշմ, որի վրա նշված է կենդանիների սպանդը կատարող մսի կոմբինատի (միս-սառնարանի) անվանումը կամ համարը: Մասերի բաժանված միսը փաթեթի կամ կիսաբլոկի վրա ունի իր մակնշումը (անասնաբուժական դրոշմը):

414. Մակնշված պիտակը փաթեթի վրա սոսնձվում է այնպես, որպեսզի փաթեթի բացումը անհնար լինի առանց խախտելու դրոշմված պիտակի ամբողջականությունը:

415. Միսը և այլ սննդային հումքը ստացված է առողջ կենդանիների սպանդից` մթերված համապատասխան գոտիավորման պաշտոնապես զերծ կենդանիների հիվանդությունների տնտեսություններից կամ վարչական տարածքներից, այդ թվում`

1) բոլոր տեսակի կենդանիների համար.

ա. դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. սիբիրախտից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում,

2) խոշոր եղջերավոր կենդանիների համար.

ա. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից՝ երկրի տարածքում Կանոնների պահանջներին համապատասխան,

բ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից՝ վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. տուբերկուլյոզից, բրուցելյոզից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

դ. լեյկոզից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսությունում.

3) ոչխարների և այծերի համար.

ա. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայից և ոչխարների սկրեյպիից՝ երկրի տարածքում Կանոնների առաջարկություններին համապատասխան,

գ. բլուտանգից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

դ. մանր որոճողների ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ե. խոշոր եղջերավոր կենդանինների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

զ. ադենոմատոզից, Վիսնա-Մաեդիից, արտրիտ-էնցեֆալիտից` վերջին 36 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում,

է. ոչխարների և այծերի ծաղկից, տուբերկուլյոզից, բրուցելյոզից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

3) խոզերի համար.

ա. խոզերի աֆրիկական ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

բ. խոզերի բշտային հիվանդությունից՝ վերջին 24 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

գ. խոզերի դասական ժանտախտից՝ վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

դ. Աուեսկի հիվանդությունից՝ երկրի տարածքում Կանոնների առաջարկություններին համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

ե. խոզերի տեղաճարակային էնցեֆալոպատիայից (Տեշենի հիվանդություն)՝ վերջին 6 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի տարածքում կամ վարչական տարածքում,

զ. տրիխինելոզից՝ վերջին 3 ամիսների ընթացքում, տնտեսության տարածքում,

է. խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմից՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:

416. Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է ներմուծել`

1) տրիխինելյոզի նկատմամբ հետազոտված բացասական արդյունքով մսեղիք,

2) տավարի և ոչխարի միս և այլ սննդային մսային հումք՝ ստացված կենդանիների սպանդից, որոնք չեն ստացել որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կենդանական ծագման կերեր, բացառությամբ ՄՀԲ-ի կողմից առաջարկված նյութերի:

417. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծել միս և այլ սննդային մսային հումք ստացված այն մսեղիքից, որոնք՝

1) հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության ժամանակ ունեցել են դաբաղին, ժանտախտին, անաերոբային վարակներին, տուբերկուլյոզին, լեյկոզին և վարակիչ այլ հիվանդություններին բնորոշ փոփոխություններ, ախտահարված են հելմինթներով (ցիստիցերկոզ, տրիխինելոզ, սարկոսպորիդիոզ, օնխոցերկոզ, էխինոկկոզ և այլն), ինչպես նաև տարբեր նյութերով թունավորումների դեպքում,

2) պահման ընթացքում ենթարկվել են հալեցման (դեֆրոստացիայի),

3) փչացման նշաններ ունեցող,

4) մսի հաստության մեջ, ոսկրին մոտ Ցելսիուսի սանդղակի մինուս 8 աստիճանից բարձր ջերմություն ունեցող` սառեցված մսի համար, Ցելսիուսի սանդղակի պլյուս 4 աստիճանից ոչ բարձր` պաղեցված մսի համար,

5) ներքին օրգանների մնացորդներով, հյուսվածքների արնազեղումներով, թարախակույտերը չհեռացված, բոռերի թրթուրներով, շճային թաղանթները սրբված և ավշագեղձերը հեռացրած, մեխանիկական խառնուրդներով, ինչպես նաև մսին ոչ հատկանշական գույնով, հոտով, համով (ձկան, դեղամիջոցների, խոտի և այլ համերով),

6) պահածոյացման միջոցների պարունակությամբ,

7) սալմոնելաներով կամ ուրիշ բակտերային վարակների հարուցիչներով ախտոտված,

8) ներկանյութերով մշակված:

418. Կենդանիները, որոնցից մթերվել է միսը և այլ սննդային մսային հումքը չեն ենթարկվել պեստիցիդների, բնական և արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիերոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, ինչպես նաև այլ դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ, դրանց օգտագործման հրահանգներում առաջարկված ժամկետներից ուշ:

419. Մսի և այլ սննդային մսային հումքի մանրէաբանական, քիմիաթունաբանական, ֆիզիկաքիմիական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված անասնաբուժական պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին:

420. Ապրանքամանը և փաթեթավորման նյութը միանգամյա օգտագործման են և համապատասխանում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված հիգիենիկ պահանջներին:

421. Փոխադրամիջոցները մշակվում և պատրաստվում են արտահանող երկրում ընդունված Կանոններին համապատասխան:

422. Սույն պահանջներում սահմանված պայմանների կատարումը ամբողջովին հաստատվում է արտահանող երկրի պետական անասնաբույժի ստորագրությամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատով և կազմվում է արտահանող երկրի և ռուսերեն լեզուներով:

423. Մսի և այլ սննդային մսային հումքի բեռնումը իրականացվում է Ծառայության կողմից ներմուծողին տրված թույլտվությունից հետո:

424. Ծառայությունն իր անասնաբուժական մասնագետների ուժերով արտահանող երկրի ձեռնարկություններում կենդանիների տեսչական նախասպանդային զննում և մսեղիքի ու ներքին օրգանների անասնաբուժասանիտարական փորձաքննություն է իրականացնում: