Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2012-05.11.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.01/19(432) Հոդ.202
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2012
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.11.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

28 հունիսի 2012 թ.

ք. Երևան

N 107-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին և 21-րդ ենթակետերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի «Բուսասանիտարական հաշվառման կարգը, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՅՏԻ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին և 21-րդ ենթակետերով`».

3) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել`

1) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հաշվառման հայտի, բուսասանիտարական հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը` համաձայն N 2 հավելվածի»:

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

Լ. Դավթյան

 

 

Հավելված 1

ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության

պետական ծառայության պետի

2012 թվականի հունիսի 28-ի

N 107-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական հաշվառման (այսուհետ` հաշվառում), հաշվառման վկայականի տրամադրման, վերահաշվառման, հաշվառման կասեցման և գրանցամատյանի վարման կարգի (այսուհետ` կարգ) հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն՝ բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող անձանց հաշվառման, հաշվառման վկայականի (այսուհետ` վկայական) տրամադրման, հաշվառման գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան), այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակի վարման ու պահպանման, վերահաշվառման, հաշվառման կասեցման գործընթացներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) իր բուսասանիտարիայի տեսչության և իր մարզային ստորաբաժանումների բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող մասնագետ-տեսուչների (այսուհետ` տեսուչ) միջոցով:

3. Հաշվառումը նպատակաուղղված է (վերահսկողության նպատակով) Անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, դասակարգմանը, պահպանմանը, թարմացմանը և օգտագործմանը:

4. Հաշվառման ենթակա չեն այն Անձինք, որոնք բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ արտադրում, փոխադրում, ներմուծում, արտահանում, վերամշակում, պահեստավորում են անձնական կամ ընտանեկան օգտագործման համար:

5. Բուսասանիտարական հաշվառման գործընթացը՝ բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրումը, արտադրողների և պահեստավորողների տնտեսություններում բուսասանիտարական զննումները, գրանցամատյանում գրանցումը, էլեկտրոնային բազայում մուտքագրումն իրականացվում է անվճար:

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվառման համար բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ արտադրող, փոխադրող, իրացնող, վերամշակող, պահեստավորող Անձինք Ծառայության մարզային ստորաբաժանումում, իսկ Երևանում՝ գործունեություն իրականացնող Անձինք, Ծառայության Երևանի կենտրոնում լրացնում են սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև N 1) բուսասանիտարական հաշվառման հայտը (այսուհետ՝ Հայտ):

7. Հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը, բնակության վայրը.

2) իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գործունեության իրականացման վայրը, պետական գրանցման համարը.

3) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) գործունեության տեսակը(ները).

5) գործունեության առարկան(ները).

6) քանակը (հա, կգ, հատ, լիտր և այլն).

7) հայտի ներկայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ստորագրությունը:

8. Հաշվառման համար ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են անձնագրի պատճենը:

9. Արտադրող, վերամշակող, պահեստավորող Անձինք ներկայացնում են նաև գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները:

10. Հայտը և սույն կարգով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո տեսուչը արտադրող, պահեստավորող, փոխադրող, իրացնող և վերամշակող Անձանց անմիջապես տալիս է հաշվառման վկայական՝ 3 տարի ժամկետով: Տեսուչը ներկայացված տվյալները մուտքագրում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 3) գրանցամատյանում:

11. Բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաների ներմուծման կամ արտահանման ժամանակ ներմուծող կամ արտահանող Անձինք Ծառայության սահմանային հսկիչ կետում լրացնում են Հայտը, ֆիզիկական անձի դեպքում ներկայացնում են նաև անձնագրի պատճենը: Տեսուչը անմիջապես տալիս է հաշվառման վկայական՝ 3 տարի ժամկետով, և ներկայացված տվյալները մուտքագրում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 3) գրանցամատյանում:

12. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը տեսուչները նախորդ ամսում հաշվառված Անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են Ծառայության բուսասանիտարիայի տեսչություն: Տեսչությունում համապատասխան աշխատակիցը ներկայացված տվյալները մուտքագրում է էլեկտրոնային բազայում:

13. Հաշվառված անձանց մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

14. Վերահաշվառում կատարվում է, եթե՝

1) հաշվառման վկայականի ժամկետը լրացել է, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը.

2) մինչև 3 տարին լրանալը գործունեության տեսակի փոփոխություն է կատարվել, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը։

15. Վերահաշվառումը կատարվում է սույն կարգով սահմանված հաշվառման ընթացակարգով:

16. Հաշվառումը կասեցվում է, եթե Անձը դադարեցրել է իր գործունեությունը և այդ նպատակով դիմել է Տեսուչին ու լրացրել է հայտը։

 

III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Գրանցամատյանում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) գրանցամատյանում Անձի հաշվառման հերթական համարը.

2) հաշվառման վկայականի համարը.

3) Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

5) ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը.

6) գործունեության վայրը.

7) գործունեության տեսակը.

8) գործունեության առարկան.

9) հեռախոսահամարը.

10) ծանոթություն:

18. Գրանցամատյանը լրացվում է բուսասանիտարական հաշվառման նպատակով Անձանց կողմից լրացված հայտի հիման վրա և ներառվում է հայտում և (կամ) հաշվառման վկայականում առկա տեղեկատվությունը համապատասխան սյունակներում:

19. 1-ին սյունակում լրացվում է Անձի հաշվառման հերթական համարը:

20. 2-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման վկայականի համարը:

21. 3-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը:

22. 4-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է անունը, ազգանունը հայրանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը:

23. 5-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է նրա բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը:

24. 6-րդ սյունակում լրացվում են գործունեության իրականացման վայրի վերաբերյալ տվյալներ:

25. 7-րդ սյունակում լրացվում է գործունեության տեսակը, որով զբաղվում է Անձը:

26. 8-րդ սյունակում լրացվում են այն տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի անվանումները, որոնց հետ է կապված Անձի գործունեությունը:

27. 9-րդ սյունակում լրացվում է Անձի հեռախոսահամարը:

28. 10-րդ սյունակում լրացվում են Անձի կողմից ներկայացված տեղեկությունները և դրանց փոփոխությունները, եթե այդպիսիք կան:

29. Անձի հաշվառման վկայականի համարը այլ Անձի չի տրամադրվում:

 

IV. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Հաշվառման վկայականում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) հաշվառման վկայականի համարը.

2) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը.

3) իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

4) գործունեության տեսակը(ները).

5) գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

6) հաշվառման վկայականը տրամադրող մարմնի անվանումը, պաշտոնատար անձի անունը, ազգանունը:

 

 

Հավելված 2

ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության

պետական ծառայության պետի

2012 թվականի հունիսի 28-ի

N 107-Ն հրամանի

 

ՁԵՎ N 1

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՅՏ

___________________

 ______________________________________  

Տարին, ամիսը, ամսաթիվը

 

1. Անձնական տվյալներ

____________________________________________________________________

____________________________________________________________________ 

Ֆիզիկական անձի Ա.Ա.Հ., բնակության և գործունեության իրականացման վայրը

____________________________________________________________________

____________________________________________________________________

Իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը

 

Անձնագրի պատճենը  (ֆիզիկական անձանց համար)

 

Պետական գրանցման համարը _______________ (իրավաբանական անձանց համարը)

 

Գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը

(արտադրող, վերամշակող, պահեստավորող անձի դեպքում)

 

Հեռախոսը, ֆաքս __________________________ _____________________

Էլ. փոստը _________________________________ 

 

Խնդրում եմ

 հաշվառել ____  վերահաշվառել _________  հաշվառումը կասեցնել __

 

2. Ծավալվող գործունեությունը

2.1. Գործունեության տեսակը

Արտադրող  բաց գրոն  ջերմոց

 իրացնող

 փոխադրող

 ներմուծող

 արտահանող 

 վերամշակող

 պահեստավորող

2.2. Գործունեության առարկան

միրգ

 բանջարեղեն

 հացահատիկ

 կարտոֆիլ

 սերմացու

 տնկանյութ

 փայտանյութ

 ծաղիկ

 այլ

 

3. Քանակը (հա, կգ, հատ, լիտր և այլն)___________________

___________________

4. Նշումներ

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

5. Ձև 1-ը լրացվում է տպագիր մեծատառերով:

 

__________________________

ղեկավար (սեփականատեր)

___________________

ստորագրություն

_____________________

անունը, ազգանունը

 

ՁԵՎ N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_1980

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

________________________________________________

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆ N____________

 

_______________________________________________________________________

ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը

_______________________________________________________________________

իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը

_______________________________________________________________________

գտնվելու վայրը

_______________________________________________________________________

գործունեության տեսակ(ներ)

 

Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________

 

………………………… մասնագետ-տեսուչ …………………………… …..…………….

(տարածքային մարմնի անվանումը)                                    (անուն, ազգանուն)                  (ստորագրություն)

 

Ուժի մեջ է մինչև ————— ————————-

Կ.Տ.

 

ՁԵՎ N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հ/հ

Հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը

Հաշվառման վկայականի համարը

Ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը

Բնակության վայրը, գտնվելու վայրը

Գործու-
նեության իրակա-
նացման վայրը

Գործու-
նեության տեսակը

Գործու-
նեության առարկան

Հեռախոսա-համարը

Ծանո-
թություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան