«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 32012280
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
18 հուլիսի 2012 թ. |
N 116-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության 8-րդ կետի իը) ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 53-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգ»-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումը.
1) Կանոնակարգի 7-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«7) ավիացիոն բժիշկ - Գլխավոր վարչության ներկայացուցիչ։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |