Գլխավոր տեղեկություն
Համար
N 2195-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.09.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 սեպտեմբերի 2012 թ.  
ք. Երևան

N 2195-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N ՀՕ-227-Ն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի սեպտեմբերի 27-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2006 թվականի հունիսի 16-ին (Կ-XX-000801), 2008 թվականի ապրիլի 25-ին (Կ-XX-001199) և 2010 թվականի սեպտեմբերի 11-ին (Կ-XX-0011457) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ և նշել գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց, հ. 46/1 հիվանդանոց:

2. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2010 թվականի սեպտեմբերի 11-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-001457) «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի կիրառում»։

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիաների ձևաթղթերում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան