«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հոկտեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 573-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միջազգային. Եվրոպա 2012. Այցելություն թեմային նվիրված «Տաթևի վանք 8-րդ դար. Tatev Monastery 8th century. 5,7կմ/km. Ճոպանուղի. Cableway» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը թեմային նվիրված «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ. SAYAT-NՕVA. 1712-1795. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԱԴՅԱՆ. HARUTYUN SAYADYAN. 1712-1795» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Միջազգային. Եվրոպա 2012. Այցելություն թեմային նվիրված «Տաթևի վանք 8-րդ դար. Tatev Monastery 8th century. 5,7կմ/km. Ճոպանուղի. Cableway» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 50 000 հատ:
2) Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը թեմային նվիրված «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ. SAYAT-NOVA. 1712-1795. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԱԴՅԱՆ. HARUTYUN SAYADYAN. 1712-1795» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 560 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թ. հոկտեմբերի 23-ի N 573-Ն |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թ. հոկտեմբերի 23-ի N 573-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|