«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11203391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 դեկտեմբերի 2003 թ. |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» թիվ 111-Ն որոշման 2-րդ կետի:
(նախաբանը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ոստիկանության ծառայողի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման ծախսերի փոխհատուցման չափը»` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Սահմանել որ, ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`
2.1 Օտարերկրյա պետությունում սովորողների և վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչությունում` փաստացի ծախսերի մասին ֆինանսաբյուջետային վարչության և տնտեսական վարչության տեղեկանքների հիման վրա:
(2.1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
2.2 Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում (որակավորում) անցնող ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` ուսումնական հաստատությունում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչություն:
(2.2-րդ կետը լրաց. 10.09.12 թիվ 12-Ն)
2.3 Ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների և վերապատրաստման (որակավորման) և ոստիկանությունում պաշտոնի նշանակման թեկնածուների ուսումնական փորձաշրջանի ծախսերի հաշվառումը` թեկնածուին կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանման կադրային ապարատում:
2.4, 2.2 և 2.3 կետերում նշված` ուսուցում վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողների ծախսերի հաշվառումն իրականացվում է ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա:
3. Հաշվառումն իրականացվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածի համաձայն և կցվում է ծառայողի անձնական գործին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական վարչությունների, կրթահամալիրի պետերին`
- ապահովել ՀՀ կառավարության 16.11.2003 թ. թիվ 111-Ն որոշմամբ հաստատված կարգի և սույն հրամանի պահանջների կատարումը:
- հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Օսիկյանին:
(3-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Ոստիկանության |
Հ. Հարությունյան |
Համաձայնեցված է |
Հավելված 1 |
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափերն են`
(1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
1.1 մեկ օրվա համար
ա) զորանոցային պայմաններում` 1.7 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
բ) ոչ զորանոցային պայմաններում` 0.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
1.2,1.1 կետում նշված ծախսերին ավելացվում են`
ա) հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը, ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման, 55 հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ոսուցում.
բ) վճարված կրթաթոշակի (նպաստի), դրամական բավարարման ծախսերը.
գ) գործուղման ծախսերը.
(1.2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
2. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը` և 1.2. կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:
Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:
(2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
3. Ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում կամ ուսումնական փորձաշրջան անցնող թեկնածուները պետության կատարած ծախսերը փոխհատուցում են 1-ին կետով սահմանված չափերով:
(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
Հավելված թիվ 2 |
Հ ա շ վ ա ռ ու մ
Ոստիկանության ծառայողի եվ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա չափի.
(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
Սկսված է __ ______ 200__ թ. ավարտված է __ ______ 200__ թ.
N |
Տարին |
Ուսման ձևը |
Ազգանուն, անուն, |
Ոստիկա-նության |
Ուսման սկիզբ, |
Ուսման ավարտ, |
Փաստացի ուսումնա- |
Գումարը ըստ |
Հատկացված հանդերձանքի |
Վճարված կրթաթոշակը |
Գործուղման ծախսերը |
Ընդամենը փոխհա- | |
ամիս |
օր | ||||||||||||
1 |
|
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | |
|
|
|
|
|
|
|
|
|
| ||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ղեկավար` ________________________ Պատասխանատու` ___________________ |
Կ.Տ |
1. Հաշվառման տվյալների մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո, վերապատրաստում, փորձաշրջան անցնողները դրանց համար սահմանված ժամկետների ավարտից հետո:
(1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
2. Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:
(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.02.2020, թիվ 1-Ն | 28.02.2020, N 11-Ն | |
01.11.2017, թիվ 6-Ն | 25.11.2017, N 11-Ն | |
10.09.2012, թիվ 12-Ն | 25.10.2012, N 11-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|