«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10212362
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբերի 2012 թ. |
N 196-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում բժշկական աշխատանքային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 280-Ն հրամանը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 15-ից։
Հ. Թովմասյան |