«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10612356
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 սեպտեմբերի 2012 թ. |
N 142-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ` ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել`
1) պետական անտառների անտառօգտագործման` անտառահատման և անտառային տոմսերի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) անտառահատման և անտառային տոմսերի ձևերը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:
Նախարար |
Ս. Կարապետյան |
Հավելված N 1 ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի N 142-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ` ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անտառներում և անտառային հողերում բնափայտի մթերում և կողմնակի անտառօգտագործում իրականացնելու նպատակով անտառահատման և անտառային տոմսերի լրացման, տրամադրման, հաշվառման և պահպանման հարաբերությունները:
2. Բնափայտի մթերման դեպքում անտառօգտագործողին տրվում է անտառահատման, իսկ կողմնակի անտառօգտագործման դեպքում` անտառային տոմս: Բնափայտի մթերման և կողմնակի անտառօգտագործման ժամկետները, ինչպես նաև այդ նպատակով անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշմամբ:
3. Անտառահատման և անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնք ունեն տպագիր վեցնիշանոց համարակալում և կազմված են երեքական օրինակից:
4. Անտառահատման տոմսի լրացման համար հիմք է հանդիսանում հատկացված հատատեղի հաշվեգնահատման ցուցակը և հատատեղի անձնագիրը (N 1 ձև և N 2 ձև):
5. Անտառահատման և անտառային տոմսերն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) կողմից տրամադրվում են «Անտառտնտեսություն» մասնաճյուղերին, որոնք էլ իրենց հերթին սույն կարգի համաձայն լրացնում և տրամադրում են անտառօգտագործողներին:
6. Յուրաքանչյուր հատատեղի շահագործման կամ կողմնակի անտառօգտագործման տեսակի համար անտառօգտագործողին տրվում է առանձին անտառահատման կամ անտառային տոմս:
7. Անտառահատման և անտառային տոմսերը հիմնական փաստաթղթեր են` որոնց հիման վրա իրականացվում են հետևյալ գործառույթները`
1) մթերվող բնափայտի հաշվառում` ըստ շինափայտի, վառելափայտի և ցախ ու ճյուղիկների,
2) մթերվող ոչ բնափայտային անտառանյութի հաշվառում` ըստ պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման, խոտհնձի և արածեցման,
3) մթերվող բնափայտի և ոչ բնափայտային անտառանյութի դիմաց վճարվող գումարի հաշվարկում և հաշվառում,
4) պետական կառավարման լիազոր մարմնի, ինչպես նաև անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից հսկողության իրականացում` անտառօգտագործողի կողմից անտառահատման և անտառային տոմսերով սահմանված անտառօգտագործման նկատմամբ:
8. Անտառօգտագործողն աշխատանքները սկսելու և տարածքը բնության մեջ ճշտելու նպատակով անտառահատման կամ անտառային տոմսը ներկայացնում է տվյալ տարածքի անտառապետին:
9. Այլ հատումներն իրականացվում են սույն կարգով տրված անտառահատման տոմսի հիման վրա:
II. Անտառահատման և անտառային տոմսերի տրամադրումը
10. Լրացված անտառահատման կամ անտառային տոմսի մեկ օրինակը տրվում է անտառօգտագործողին, որն այն պահպանում է մինչև տոմսում նշված ժամկետի ավարտը:
Երկրորդ օրինակը տրվում է տարածքի անտառապետին, որն անտառահատման տոմսը հատատեղի տեղազննման արձանագրության (N 3 ձև), իսկ անտառային տոմսը կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտման վերաբերյալ արձանագրության (N 4 ձև) հետ միասին հանձնում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղ:
Երրորդ օրինակը, հաշվեգնահատման ցուցակի և հատատեղի անձնագրի հետ (լրացնելուց հետո պատճենն երկու օրվա ընթացքում տրամադրվում է Կազմակերպությանը) պահպանվում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղում` ավագ անտառապետի մոտ:
11. Նոր ձևի անտառհատման և անտառային տոմսեր ստանալու դեպքում, տնտեսությունում եղած, սակայն չօգտագործված նախկին անտառահատման տոմսերը ենթակա են ոչնչացման` համաձայն կազմված արձանագրությունների:
12. «Անտառտնտեսություն» մասնաճյուղերը, որոնք ստանում են անտառահատման և անտառային տոմսերը, տարեկան հաշվետվության հետ միասին Կազմակերպությանը ներկայացնում են նաև հաշվետվություն նշված տոմսերի մնացորդի, մուտքի և ելքի վերաբերյալ:
III. Անտառահատման և անտառային տոմսերի լրացումը
13. Անտառահատման և անտառային տոմսերի բոլոր օրինակները լրացվում են գրիչով և հերթականությամբ համարակալվում են անտառահատման և անտառային տոմսի ձևաթղթերի մուտքագրման և հաշվառման գրքի (այսուհետ` Գիրք) համարով, որով օգտագործման է դուրս գրվում տոմսը: Գիրքը` կարված և կնքված վիճակով, «Անտառտնտեսություն» մասնաճյուղին տրամադրում է Կազմակերպությունը:
14. Անտառահատման տոմսում ` հետևյալ սյունակներում լրացվում են`
1) Օգտագործման տեսակը – նշվում է անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումները,
2) Հատման եղանակը – համատարած, աստիճանական, ընտրովի և այլ հատումներ: Խնամքի հատման դեպքում «ընտրովի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել խնամքի հատման տեսակը (լուսավորման, մաքրման, նոսրացման, անցումային, սանիտարական), իսկ այլ հատումների դեպքում` հատման տեսակից հետո (համատարած, ընտրովի) նշել հատման նպատակը,
3) Հաշվառման եղանակը – հաշվառվում են առանձին ծառատեսակները կամ փորձահրապարակները,
4) Հիման վրա – նշվում է անտառահատման տոմսի տրամադրման հիմքերը (հրաման, պայմանագիր),
5) Թույլատրվում է – նշվում է անտառօգտագործողի լրիվ անվանումը (իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու կամ բնակության վայրը, անձնագրային տվյալներ), ինչպես նաև այն տարվա հատատեղային ֆոնդը, որը նախատեսվում է շահագործել,
6) Տեքստային աղյուսակ – նշվում է անտառների խումբը, քառակուսին, հատվածը, հատամասերն` ըստ զբաղեցրած տարածքների, մատղաշի պահպանման տարածքը և մեկ հեկտարի վրա մատղաշի քանակը` հազար հատով, կնքված ծառատեսակները և քանակը, բնափայտի ծավալը` խորանարդ մետրով, այդ թվում շինափայտը, վառելափայտը, ցախը,
7) Մթերված անտառանյութի բնօգտագործման վճարը բյուջե մուծելու ժամկետը – նշվում է վճարման գումարի չափը և ժամկետը,
8) Հատման ենթակա չեն – նշվում է հատման ոչ ենթակա սերմացու ծառերը, դրանց խմբավորումների և այլ ծառերի քանակը` հատով, որոնք չեն թույլատրվում անտառօգտագործողին հատել,
9) Մթերումն ավարտելու ժամկետը – նշվում է անտառօգտագործման ժամկետի ավարտը, որը համապատասխանում է բնափայտ մթերելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվող պայմանագրերում նախատեսվող ժամկետին,
10) Ժամանակավոր պահեստների տեղը – նշվում է այն քառակուսին և հատվածը, որտեղ նախատեսվում է կազմակերպել բնափայտի կուտակման ժամանակավոր (միջանկյալ) պահեստներ,
11) Արտահանումը թույլատրվում է – նշվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում թույլատրվում է բնափայտն իրացնել (վաճառել) կամ տեղափոխել կուտակման ժամանակավոր պահեստ,
12) Մաքրման եղանակը – նշվում է` ըստ հատամասերի, մթերման մնացորդների մաքրման միջոցառումները (հավաքում կույտերով, հետագա արտադրական վերամշակման, տեղի բնակչությանը տրամադրելու, այրման, փտման, տարածքում մնացորդների հավասարաչափ տարածման և այլ նպատակներով),
13) Հատուկ պայմաններ անտառահատման տոմսում փոփոխություններ կատարելու մասին – նշվում է բնափայտի մթերման և արտահանման ժամանակահատվածը, մթերվող բնափայտի հաշվարկված ծավալներում կատարված փոփոխությունները` փաստագրելով հիմքերը:
15. Ըստ տողերի անտառային տոմսում լրացվում են`
1) Անտառօգտագործողի տվյալները - նշվում է անտառօգտագործողի լրիվ անվանումը (իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու կամ բնակության վայրը, անձնագրային տվյալները),
2) Հիման վրա – նշվում է անտառային տոմսի տրամադրման հիմքերը (հրաման, պայմանագիր),
3) Թույլատրվում է – նշվում է կողմնակի անտառօգտագործման տեսակը և հատկացված տարածքը,
4) Տեքստային աղյուսակ – նշվում է կողմնակի անտառօգտագործման տեսակը (արածեցում, խոտհունձ, պտուղ-հատապտուղների հավաք և այլն), չափի միավորը` ըստ կողմնարդյունքի տեսակի, մթերվող պաշարը` ըստ կողմնարդյունքի տեսակի, բնօգտագործման վճարը (ՀՀ դրամ), անասունի տեսակը (խոշոր, մանր), գլխաքանակը (գլուխ), մեկ գլխի արժեքը (ՀՀ դրամ), ընդամենը գումարը (ՀՀ դրամ), ընդհանուր գումարը ներառյալ ԱԱՀ-ն (ՀՀ դրամ):
16. Անտառահատման և անտառային տոմսի բոլոր օրինակները լրացվում են ճշգրիտ, հստակ և ընթեռնելի:
17. Անտառահատման և անտառային տոմսում գրվածքը մաքրել, ջնջել չի թույլատրվում, սխալ գրվածը կարելի է ուղղել վրան գիծ քաշելով:
18. Անտառահատման կամ անտառային տոմսերում նշումներ և ուղղումներ կատարվում են իրավասու անձանց կողմից երեք օրինակների վրա միաժամանակ և նույն բովանդակությամբ և հավաստվում` ստորագրությամբ ու կնիքով:
IV. Անտառահատման և անտառային տոմսերի հաշվառումը և պահպանումը
19. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետն անտառահատման և անտառային տոմսերի դուրսգրումից հետո դրանք ներկայացվում է հաշվապահություն` համապատասխան ձևակերպումներ կատարելու համար, որից հետո անտառահատման և անտառային տոմսերը վերադարձվում է ավագ անտառապետին:
20. Անտառահատման և անտառային տոմսերն` ըստ քանակի և համարանիշների, գրանցվում են «Անտառտնտեսություն» մասնաճյուղի Գրքում:
21. Տվյալ տարվա վերջում Գրքում գրանցված, սակայն, չօգտագործված անտառահատման և անտառային տոմսերի ձևերը հաշվառվում և փոխադրվում են հաջորդ տարի, որի վերաբերյալ կատարվում է առանձին նշում և ստորագրվում տնտեսության տնօրենի, ավագ անտառապետի, ավագ հաշվապահի, ինչպես նաև պահպանման և բացթողման համար պատասխանատու անձանց կողմից:
22. Անտառօգտագործման պայմանագրով սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո անտառահատման տոմսի երկրորդ օրինակը սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ միասին «Անտառտնտեսություն» մասնաճյուղում ի պահ է հանձնվում ավագ անտառապետին, այդ մասին համապատասխան գրառում կատարվում Գրքում:
23. Ի պահ ընդունած անտառահատման և անտառային տոմսերն ու դրանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կարվում են առանձին համարակալված թղթապանակներում:
24. Նշված գործերի պահպանությունն իրականացվում է համաձայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
Ձև N 1
ՀԱՏԱՏԵՂԻ ՀԱՇՎԵԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱԿ
Անտառպետություն _____________, պահաբաժին __________, քառակուսի ______________
Անտառամաս ________, հատման տեսակը _______________________
Հ/հ |
Ծառատեսակը |
Բնի տրամագիծը (սմ) |
Շինափայտի երկարությունը (մետր) |
Ծավալը, խխմ |
Հ/հ |
Ծառատեսակը |
Բնի տրամագիծը (սմ) |
Շինափայտի երկարությունը (մետր) |
Ծավալը | ||
Ընդամենը |
Որից շինափայտ | ||||||||||
Ընդամենը |
Որից շինափայտ | ||||||||||
Հատատեղը հատկացրեց` ________________________________________________________________________________ |
Ձև N 2
20___ Թ. ՀԱՏԱՏԵՂԻ ԱՆՁՆԱԳԻՐ
_______ անտառտնտեսություն, ________ անտառպետություն, թիվ ______ անտառահատման տոմս
ՏԵՍԱԿԱՆՈՒ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԵԼՔԸ
Հ/հ |
Ծառատեսակի անվանումը |
Ծառերի քանակը |
Բնափայտի ծավալը (խիտ/խմ) | ||||||
ընդամենը |
վառելա-փայտ |
ցախ և ճյուղիկ |
Շինափայտ | ||||||
ընդամենը |
խոշոր |
միջին |
մանր | ||||||
Ավագ անտառապետ |
____________________________ անուն, ազգանուն |
________________ ստորագրություն |
Անտառապետ |
____________________________ անուն, ազգանուն |
________________ ստորագրություն |
Ձև N 3
Արձանագրություն N ____
20____ թ. «____» ____________
Հատատեղի տեղազննման
Հատատեղի տեղազննման ______________________ անտառտնտեսություն, ____________________
անտառպետության _______________________________________________________________ (ակտը կազմողի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը)
Մասնակցությամբ ______________________________________________________________ (անտառօգտագործողի անվանումը և ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Ծանուցվել է 20__ թ.«_________» «___»-ին տեղազննման օրվա և վայրի մասին, որին մասնակցում էին ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ (ներկա գտնվողների պաշտոնը, ազգանունը, անվան սկզբնատառերը) |
Կատարեցինք հատատեղի տեղազննում N____ պահաբաժնի, N____ քառակուսում
«______________ անտառտնտեսություն» մասնաճյուղին 20___ թ. ____________ «___»-ին տրված
N ___ անտառահատման տոմսով: Հատման եղանակը _______________ հաշվառման եղանակը _____________ մաքրման եղանակը ____________________
Զննման ժամանակ պարզվեց`
Աշխատանքի անվանումը |
Տարածությունը (հա) |
Ընդամենը |
Ծավալը խտային (խիտ/խմ) |
Ծանոթություն | |
Այդ թվում | |||||
շինափայտ |
վառելափայտ | ||||
Անտառահատման տոմսով թույլ է տրված |
|||||
Փաստացի կատարված է |
Նախատեսվում է երիտասարդ և մատղաշ ծառերի պահպանում ___ հա, 1 հա-ում` _____ հատ:
Հատումից հետո պահպանված է երիտասարդ մատղաշ ծառեր ____ հա, 1 հա-ում _____ հատ __%:
Թերհատումները կազմում են ___________ հա ____ խիտ/խմ:
Անտառից դուրս չբերված շինափայտ, վառելափայտ և այլ անտառանյութեր __________ խիտ խ/մ։ Տեղազննման ժամանակ հայտնաբերված են Հայաստանի Հանրապետության անտառներում բնափայտի մթերման համար սահմանված կարգի հետևյալ խախտումները.
Խախտումների տեսակները |
Չափի միավորը (խիտ/խմ) |
Քանակը (հատ) |
Տարկետմամբ չձևակերպված թերհատումների առկայությունը |
||
Հատատեղում հատվել են հատման չնշանակված ծառեր |
||
Տապալվել, ջարդվել կամ վնասվել են հատման չնշանակված ծառեր |
||
Վնասվել կամ ոչնչացվել են երիտասարդ և մատղաշ ծառեր |
||
Անտառից դուրսբերման համար տարկետմամբ չձևակերպված փայտանյութ է թողնվել |
||
Թողնված են բարձր կոճղեր |
||
Հատատեղի անբավարար մաքրում |
________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Անտառօգտագործողի կամ ներկայացուցչի բացատրությունը _________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Զննության մասնակիցների դիտողությունները ____________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Արձանագրության հավելվածները ______________________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Ստորագրություններ ______________________ անուն, ազգանուն ______________________ ______________________ ______________________ ______________________ Արձանագրության պատճենը ստացա ______________________ Եզրակացություն ակտի վերաբերյալ ____________________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Անտառտնտեսության տնօրեն ________________________________________________________ (անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն) |
Ձև N 4
Արձանագրություն N ____
«____» «____________» 20____ թ.
Կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտի վերաբերյալ
Կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտի վերաբերյալ տեղազննման _________ ___________ անտառտնտեսություն, _______________ անտառպետության __________________ ________________________________________________________________________________ (արձանագրությունը կազմողի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը)
Մասնակցությամբ _________________________________________________________________ (մասնակցի կամ ներկայացուցչի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը) Ծանուցվել է 20__ թ. «______________» «___» -ին տեղազննման օրվա և վայրի մասին, որին մասնակցում էին ___________________________________________________________________ ________________________________________________________________________________ (ներկա գտնվողների պաշտոնը, ազգանունը, անվան սկզբնատառը) |
Կատարեցինք կողմնակի անտառօգտագործման տրամադրված տարածքի տեղազննում N _____ պահաբաժնի, N ____ քառակուսու 20___ թ.
Տարածքում ____________ անտառտնտեսության 20 ___ թ. _____________ «___»-ին տրված N _____ անտառային տոմսով:
Զննման ժամանակ պարզվեց՝
Անվանումը |
Տարածությունը(հա) |
Չափի միավորը |
Մթերվող պաշարը |
Կողմնակի անտառօգտագործման տեսակը, |
Ծանոթություն | |||||
Վայրի պտուղ |
Ընկույզ |
Հատապտուղ, սունկ |
Ուտելի բույս, դեղաբույս, տեխնիկական հումք |
Խոտհունձ |
Արածեցում | |||||
Անտառային տոմսով |
||||||||||
Փաստացի կատարված է |
Տեղազննման ժամանակ հայտնաբերված են Հայաստանի Հանրապետության անտառներում ոչ բնափայտային անտառանյութի մթերման համար սահմանված կարգի հետևյալ խախտումները.
Խախտումների տեսակները |
Տարածքը (հա) |
Չափի միավորը |
Մթերվող պաշարը |
________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Անտառօգտագործողի կամ նրա ներկայացուցչի բացատրությունը _____________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Զննության մասնակիցների դիտողությունները ____________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Արձանագրության հավելվածները ______________________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Ստորագրություններ ______________________ անուն, ազգանուն ______________________ ______________________ ______________________ ______________________ Արձանագրության պատճենը ստացա ______________________ Եզրակացություն ակտի վերաբերյալ ____________________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________
Անտառտնտեսության տնօրեն ________________________________________________________ (անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն) |
Հավելված N 2 ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի N 142-Ն հրամանի |
ՍԵՐԻԱ Ա N 000000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ՏՈՄՍ N______
«____» __________ 20 թ.
|
|
Հիման վրա ______________________________________________________________________
Թույլատրվում է ___________________________________________________________________
_____________________հատել բնափայտ 20__ թ. հատատեղային ֆոնդի հաշվին
Անտառների խումբը |
Քառա- |
Հատված- |
Հատա- |
Հատամասերի տարածքը, հեկտար |
Ապահովել մատղաշի պահպանումը |
Կնքված ծառա-տեսակը և քանակը |
Բնափայտի մասսան (խիտ/խմ) |
Բնօգտագործման վճարի արժեքը, դրամ | ||||||||
Պահանջվող քանակը հեկտարի հաշվով (հազ. հատ) |
Առկա քանակը (հազ. հատ 1 հա վրա) |
Ծառա- |
Ծառերի քանակը (հատ) |
Շինա- |
Վառելա- |
Ցախ և ճյուղիկներ |
Ընդա- |
Շինա- |
Վառելա- |
Ցախ և ճյուղիկներ |
Ընդա- | |||||
Ընդամենը |
Մթերվող բնափայտի բնօգտագործման վճարի գումարի չափը (ՀՀ դրամ) և բյուջե մուծելու ժամկետները _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ Հատման ենթակա չեն ______________________________________________________________ (սերմացու ծառերի, նրանց խմբավորումների և այլ ծառերի քանակը յուրաքանչյուր հատամասում) _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ Մթերումն ավարտելու ժամկետը «____» _________ 20 թ. Ժամանակավոր պահեստների տեղը __________________________________________________ Արտահանումը թույլատրվում է _______________________________________________________ Արտահանումն ավարտելու ժամկետը «____» _________ 20 թ. Մաքրման եղանակը _______________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ Կ. Տ. Հատուկ պայմաններ անտառահատման տոմսում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ Կ. Տ. ____________________________________________________________________ ____________________________________________________________________ «Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն __________________ Ավագ անտառապետ _________________ |
Անտառօգտագործողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության անտառներում անվերապահորեն պահպանել անտառանյութի բացթողման և հակահրդեհային պաշտպանության կանոնները: Վերջիններս խախտելու, ինչպես նաև հատատեղի մաքրումից խուսափելու դեպքում անտառտնտեսության պետական մարմիններն իրավունք ունեն սահմանված կարգով արգելել անտառհատումը և անտառօգտագործողների կողմից կատարվող այլ աշխատանքները:
Բնափայտի մթերման, անտառօգտագործման և հակահրդեհային պաշտպանության կանոնների վերաբերյալ ծանոթացվել է.
Անտառմթերողի ստորագրությունը ______________
Նշումներ մթերման և արտահանման հետաձգումը թույլատրելու վերաբերյալ _________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Կ. Տ. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն _________________
Անտառի վերականգնումը ապահովող միջոցառումներն ըստ անտառահատման վայրի զննման նյութերի.
Անտառի վերականգնումն ապահովող մատղաշը պահպանված է _________ հա
Պահանջվում է ստեղծել անտառմշակույթներ _______________________ հա
Բնական աճի աջակցում __________________________________________ հա
«Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն ___________________
Հավելված N 3 ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի N 142-Ն հրամանի |
ՍԵՐԻԱ Ա N 000000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍ N______
«________________________________________________ անտառատնտեսություն» մասնաճյուղ ________________________________________________________________ անտառպետություն պահաբաժին _______________ քառակուսի ________________ հատված ___________________ Անտառօգտագործողի տվյալները ____________________________________________________________ անուն, ազգանուն ________________________________________________________________________________ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը Հիմք ___________________________________________________________________________ Թույլատրել _____________________________________________________________________ կողմնակի անտառօգտագործման տեսակ ___________________________________________ տարածքի վրա (հա)
Նշումներ կողմնակի անտառօգտագործման վերաբերյալ |
Կողմնակի անտառօգտա-գործման տեսակը |
Չափի միավորը |
Մթերվող պաշարը |
Միավորի արժեքը |
Արածեցում |
Ընդհանուր գումարի | |||
գյուղա-տնտեսական |
գլխաքանակը |
մեկ գլխի արժեքը (ՀՀ դրամ) |
ընդամենը անտառօգտա-գործման դիմաց գումարի չափը | |||||
Հատուկ պայմաններ`
● Անտառօգտագործողները պարտավոր են անվերապահորեն պահպանել ՀՀ անտառային օրենսգրքով նախատեսված կողմնակի անտառօգտագործման կանոնները։
● Առանձնակի ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը: Անտառներում պահպանել հակահրդեհային պաշտպանության կանոնները:
● Նշված կանոնները խախտելու դեպքում անտառտնտեսությանն իրավունք է վերապահվում սահմանված կարգով արգելել կողմնակի անտառօգտագործումը անտառներից և անտառօգտագործողին պատասխանատվության ենթարկել:
Կողմնակի անտառօգտագործման և անտառային հակահրդեհային պաշտպանության կանոններին ծանոթացել եմ:
Անտառօգտագործող __________________________________ Անուն, ազգանուն |
Օգտագործման ժամկետը սկսած «___ » «________________» 20 թ. |
մինչև «___» « ________________» 20 թ. |
Կ. Տ. |
Մասնաճյուղի տնօրեն __________________ |
Ավագ անտառապետ ___________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.10.2023, N 350-Ն | 13.10.2023, N 142-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|