Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2012-13.10.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.10.15/26(439) Հոդ.241
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.09.2012
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.10.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10612356

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 սեպտեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 142-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ` ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել`

1) պետական անտառների անտառօգտագործման` անտառահատման և անտառային տոմսերի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) անտառահատման և անտառային տոմսերի ձևերը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:

 

Նախարար

Ս. Կարապետյան

 

 

Հավելված N 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2012 թվականի սեպտեմբերի 5-ի

N 142-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ` ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անտառներում և անտառային հողերում բնափայտի մթերում և կողմնակի անտառօգտագործում իրականացնելու նպատակով անտառահատման և անտառային տոմսերի լրացման, տրամադրման, հաշվառման և պահպանման հարաբերությունները:

2. Բնափայտի մթերման դեպքում անտառօգտագործողին տրվում է անտառահատման, իսկ կողմնակի անտառօգտագործման դեպքում` անտառային տոմս: Բնափայտի մթերման և կողմնակի անտառօգտագործման ժամկետները, ինչպես նաև այդ նպատակով անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշմամբ:

3. Անտառահատման և անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնք ունեն տպագիր վեցնիշանոց համարակալում և կազմված են երեքական օրինակից:

4. Անտառահատման տոմսի լրացման համար հիմք է հանդիսանում հատկացված հատատեղի հաշվեգնահատման ցուցակը և հատատեղի անձնագիրը (N 1 ձև և N 2 ձև):

5. Անտառահատման և անտառային տոմսերն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) կողմից տրամադրվում են «Անտառտնտեսություն» մասնաճյուղերին, որոնք էլ իրենց հերթին սույն կարգի համաձայն լրացնում և տրամադրում են անտառօգտագործողներին:

6. Յուրաքանչյուր հատատեղի շահագործման կամ կողմնակի անտառօգտագործման տեսակի համար անտառօգտագործողին տրվում է առանձին անտառահատման կամ անտառային տոմս:

7. Անտառահատման և անտառային տոմսերը հիմնական փաստաթղթեր են` որոնց հիման վրա իրականացվում են հետևյալ գործառույթները`

1) մթերվող բնափայտի հաշվառում` ըստ շինափայտի, վառելափայտի և ցախ ու ճյուղիկների,

2) մթերվող ոչ բնափայտային անտառանյութի հաշվառում` ըստ պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման, խոտհնձի և արածեցման,

3) մթերվող բնափայտի և ոչ բնափայտային անտառանյութի դիմաց վճարվող գումարի հաշվարկում և հաշվառում,

4) պետական կառավարման լիազոր մարմնի, ինչպես նաև անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից հսկողության իրականացում` անտառօգտագործողի կողմից անտառահատման և անտառային տոմսերով սահմանված անտառօգտագործման նկատմամբ:

8. Անտառօգտագործողն աշխատանքները սկսելու և տարածքը բնության մեջ ճշտելու նպատակով անտառահատման կամ անտառային տոմսը ներկայացնում է տվյալ տարածքի անտառապետին:

9. Այլ հատումներն իրականացվում են սույն կարգով տրված անտառահատման տոմսի հիման վրա:

 

II. Անտառահատման և անտառային տոմսերի տրամադրումը

 

10. Լրացված անտառահատման կամ անտառային տոմսի մեկ օրինակը տրվում է անտառօգտագործողին, որն այն պահպանում է մինչև տոմսում նշված ժամկետի ավարտը:

Երկրորդ օրինակը տրվում է տարածքի անտառապետին, որն անտառահատման տոմսը հատատեղի տեղազննման արձանագրության (N 3 ձև), իսկ անտառային տոմսը կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտման վերաբերյալ արձանագրության (N 4 ձև) հետ միասին հանձնում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղ:

Երրորդ օրինակը, հաշվեգնահատման ցուցակի և հատատեղի անձնագրի հետ (լրացնելուց հետո պատճենն երկու օրվա ընթացքում տրամադրվում է Կազմակերպությանը) պահպանվում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղում` ավագ անտառապետի մոտ:

11. Նոր ձևի անտառհատման և անտառային տոմսեր ստանալու դեպքում, տնտեսությունում եղած, սակայն չօգտագործված նախկին անտառահատման տոմսերը ենթակա են ոչնչացման` համաձայն կազմված արձանագրությունների:

12. «Անտառտնտեսություն» մասնաճյուղերը, որոնք ստանում են անտառահատման և անտառային տոմսերը, տարեկան հաշվետվության հետ միասին Կազմակերպությանը ներկայացնում են նաև հաշվետվություն նշված տոմսերի մնացորդի, մուտքի և ելքի վերաբերյալ:

 

III. Անտառահատման և անտառային տոմսերի լրացումը

 

13. Անտառահատման և անտառային տոմսերի բոլոր օրինակները լրացվում են գրիչով և հերթականությամբ համարակալվում են անտառահատման և անտառային տոմսի ձևաթղթերի մուտքագրման և հաշվառման գրքի (այսուհետ` Գիրք) համարով, որով օգտագործման է դուրս գրվում տոմսը: Գիրքը` կարված և կնքված վիճակով, «Անտառտնտեսություն» մասնաճյուղին տրամադրում է Կազմակերպությունը:

14. Անտառահատման տոմսում ` հետևյալ սյունակներում լրացվում են`

1) Օգտագործման տեսակը – նշվում է անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումները,

2) Հատման եղանակը – համատարած, աստիճանական, ընտրովի և այլ հատումներ: Խնամքի հատման դեպքում «ընտրովի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել խնամքի հատման տեսակը (լուսավորման, մաքրման, նոսրացման, անցումային, սանիտարական), իսկ այլ հատումների դեպքում` հատման տեսակից հետո (համատարած, ընտրովի) նշել հատման նպատակը,

3) Հաշվառման եղանակը – հաշվառվում են առանձին ծառատեսակները կամ փորձահրապարակները,

4) Հիման վրա – նշվում է անտառահատման տոմսի տրամադրման հիմքերը (հրաման, պայմանագիր),

5) Թույլատրվում է – նշվում է անտառօգտագործողի լրիվ անվանումը (իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու կամ բնակության վայրը, անձնագրային տվյալներ), ինչպես նաև այն տարվա հատատեղային ֆոնդը, որը նախատեսվում է շահագործել,

6) Տեքստային աղյուսակ – նշվում է անտառների խումբը, քառակուսին, հատվածը, հատամասերն` ըստ զբաղեցրած տարածքների, մատղաշի պահպանման տարածքը և մեկ հեկտարի վրա մատղաշի քանակը` հազար հատով, կնքված ծառատեսակները և քանակը, բնափայտի ծավալը` խորանարդ մետրով, այդ թվում շինափայտը, վառելափայտը, ցախը,

7) Մթերված անտառանյութի բնօգտագործման վճարը բյուջե մուծելու ժամկետը – նշվում է վճարման գումարի չափը և ժամկետը,

8) Հատման ենթակա չեն – նշվում է հատման ոչ ենթակա սերմացու ծառերը, դրանց խմբավորումների և այլ ծառերի քանակը` հատով, որոնք չեն թույլատրվում անտառօգտագործողին հատել,

9) Մթերումն ավարտելու ժամկետը – նշվում է անտառօգտագործման ժամկետի ավարտը, որը համապատասխանում է բնափայտ մթերելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվող պայմանագրերում նախատեսվող ժամկետին,

10) Ժամանակավոր պահեստների տեղը – նշվում է այն քառակուսին և հատվածը, որտեղ նախատեսվում է կազմակերպել բնափայտի կուտակման ժամանակավոր (միջանկյալ) պահեստներ,

11) Արտահանումը թույլատրվում է – նշվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում թույլատրվում է բնափայտն իրացնել (վաճառել) կամ տեղափոխել կուտակման ժամանակավոր պահեստ,

12) Մաքրման եղանակը – նշվում է` ըստ հատամասերի, մթերման մնացորդների մաքրման միջոցառումները (հավաքում կույտերով, հետագա արտադրական վերամշակման, տեղի բնակչությանը տրամադրելու, այրման, փտման, տարածքում մնացորդների հավասարաչափ տարածման և այլ նպատակներով),

13) Հատուկ պայմաններ անտառահատման տոմսում փոփոխություններ կատարելու մասին – նշվում է բնափայտի մթերման և արտահանման ժամանակահատվածը, մթերվող բնափայտի հաշվարկված ծավալներում կատարված փոփոխությունները` փաստագրելով հիմքերը:

15. Ըստ տողերի անտառային տոմսում լրացվում են`

1) Անտառօգտագործողի տվյալները - նշվում է անտառօգտագործողի լրիվ անվանումը (իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու կամ բնակության վայրը, անձնագրային տվյալները),

2) Հիման վրա – նշվում է անտառային տոմսի տրամադրման հիմքերը (հրաման, պայմանագիր),

3) Թույլատրվում է – նշվում է կողմնակի անտառօգտագործման տեսակը և հատկացված տարածքը,

4) Տեքստային աղյուսակ – նշվում է կողմնակի անտառօգտագործման տեսակը (արածեցում, խոտհունձ, պտուղ-հատապտուղների հավաք և այլն), չափի միավորը` ըստ կողմնարդյունքի տեսակի, մթերվող պաշարը` ըստ կողմնարդյունքի տեսակի, բնօգտագործման վճարը (ՀՀ դրամ), անասունի տեսակը (խոշոր, մանր), գլխաքանակը (գլուխ), մեկ գլխի արժեքը (ՀՀ դրամ), ընդամենը գումարը (ՀՀ դրամ), ընդհանուր գումարը ներառյալ ԱԱՀ-ն (ՀՀ դրամ):

16. Անտառահատման և անտառային տոմսի բոլոր օրինակները լրացվում են ճշգրիտ, հստակ և ընթեռնելի:

17. Անտառահատման և անտառային տոմսում գրվածքը մաքրել, ջնջել չի թույլատրվում, սխալ գրվածը կարելի է ուղղել վրան գիծ քաշելով:

18. Անտառահատման կամ անտառային տոմսերում նշումներ և ուղղումներ կատարվում են իրավասու անձանց կողմից երեք օրինակների վրա միաժամանակ և նույն բովանդակությամբ և հավաստվում` ստորագրությամբ ու կնիքով:

 

IV. Անտառահատման և անտառային տոմսերի հաշվառումը և պահպանումը

 

19. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետն անտառահատման և անտառային տոմսերի դուրսգրումից հետո դրանք ներկայացվում է հաշվապահություն` համապատասխան ձևակերպումներ կատարելու համար, որից հետո անտառահատման և անտառային տոմսերը վերադարձվում է ավագ անտառապետին:

20. Անտառահատման և անտառային տոմսերն` ըստ քանակի և համարանիշների, գրանցվում են «Անտառտնտեսություն» մասնաճյուղի Գրքում:

21. Տվյալ տարվա վերջում Գրքում գրանցված, սակայն, չօգտագործված անտառահատման և անտառային տոմսերի ձևերը հաշվառվում և փոխադրվում են հաջորդ տարի, որի վերաբերյալ կատարվում է առանձին նշում և ստորագրվում տնտեսության տնօրենի, ավագ անտառապետի, ավագ հաշվապահի, ինչպես նաև պահպանման և բացթողման համար պատասխանատու անձանց կողմից:

22. Անտառօգտագործման պայմանագրով սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո անտառահատման տոմսի երկրորդ օրինակը սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ միասին «Անտառտնտեսություն» մասնաճյուղում ի պահ է հանձնվում ավագ անտառապետին, այդ մասին համապատասխան գրառում կատարվում Գրքում:

23. Ի պահ ընդունած անտառահատման և անտառային տոմսերն ու դրանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կարվում են առանձին համարակալված թղթապանակներում:

24. Նշված գործերի պահպանությունն իրականացվում է համաձայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

Ձև N 1

 

ՀԱՏԱՏԵՂԻ ՀԱՇՎԵԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱԿ

 

Անտառպետություն _____________, պահաբաժին __________, քառակուսի ______________

Անտառամաս ________, հատման տեսակը _______________________

 

Հ/հ

Ծառատեսակը

Բնի տրամագիծը (սմ)

Շինափայտի երկարությունը (մետր)

Ծավալը, խխմ

Հ/հ

Ծառատեսակը

Բնի տրամագիծը (սմ)

Շինափայտի երկարությունը (մետր)

Ծավալը
(խիտ/խմ)

Ընդամենը

Որից շինափայտ

Ընդամենը

Որից շինափայտ

                       
                       
                       
                       
                       
                       
                       

 

Հատատեղը հատկացրեց`

________________________________________________________________________________
պաշտոն,                                    անուն, ազգանուն,                                ստորագրություն

 

Ձև N 2

20___ Թ. ՀԱՏԱՏԵՂԻ ԱՆՁՆԱԳԻՐ


_______ անտառտնտեսություն, ________ անտառպետություն, թիվ ______ անտառահատման տոմս

ՏԵՍԱԿԱՆՈՒ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԵԼՔԸ

 

Հ/հ

Ծառատեսակի անվանումը

Ծառերի քանակը
(հատ)

Բնափայտի ծավալը (խիտ/խմ)

ընդամենը

վառելա-փայտ

ցախ և ճյուղիկ

Շինափայտ

ընդամենը

խոշոր

միջին

մանր

                   
                   
                   
                   

 

Ավագ անտառապետ

____________________________

անուն, ազգանուն

________________

ստորագրություն

Անտառապետ

____________________________

անուն, ազգանուն

________________

ստորագրություն

Ձև N 3

Արձանագրություն N ____

20____ թ. «____» ____________

Հատատեղի տեղազննման

 

Հատատեղի տեղազննման ______________________ անտառտնտեսություն, ____________________

 

անտառպետության _______________________________________________________________

(ակտը կազմողի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը)

 

Մասնակցությամբ ______________________________________________________________

(անտառօգտագործողի անվանումը և ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ծանուցվել է 20__ թ.«_________» «___»-ին տեղազննման օրվա և վայրի մասին, որին մասնակցում էին

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

(ներկա գտնվողների պաշտոնը, ազգանունը, անվան սկզբնատառերը)

 

Կատարեցինք հատատեղի տեղազննում N____ պահաբաժնի, N____ քառակուսում

«______________ անտառտնտեսություն» մասնաճյուղին 20___ թ. ____________ «___»-ին տրված
N ___ անտառահատման տոմսով: Հատման եղանակը _______________ հաշվառման եղանակը _____________ մաքրման եղանակը ____________________

Զննման ժամանակ պարզվեց`

 

Աշխատանքի անվանումը

Տարածությունը (հա)

Ընդամենը

Ծավալը խտային (խիտ/խմ)

Ծանոթություն

Այդ թվում

շինափայտ

վառելափայտ

Անտառահատման տոմսով թույլ է տրված

       

Փաստացի կատարված է

         

 

Նախատեսվում է երիտասարդ և մատղաշ ծառերի պահպանում ___ հա, 1 հա-ում` _____ հատ:

Հատումից հետո պահպանված է երիտասարդ մատղաշ ծառեր ____ հա, 1 հա-ում _____ հատ __%:

Թերհատումները կազմում են ___________ հա ____ խիտ/խմ:

Անտառից դուրս չբերված շինափայտ, վառելափայտ և այլ անտառանյութեր __________ խիտ խ/մ։ Տեղազննման ժամանակ հայտնաբերված են Հայաստանի Հանրապետության անտառներում բնափայտի մթերման համար սահմանված կարգի հետևյալ խախտումները.

 

Խախտումների տեսակները

Չափի միավորը (խիտ/խմ)

Քանակը (հատ)

Տարկետմամբ չձևակերպված թերհատումների առկայությունը

   

Հատատեղում հատվել են հատման չնշանակված ծառեր

   

Տապալվել, ջարդվել կամ վնասվել են հատման չնշանակված ծառեր

   

Վնասվել կամ ոչնչացվել են երիտասարդ և մատղաշ ծառեր

   

Անտառից դուրսբերման համար տարկետմամբ չձևակերպված փայտանյութ է թողնվել

   

Թողնված են բարձր կոճղեր

   

Հատատեղի անբավարար մաքրում

   

 

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Անտառօգտագործողի կամ ներկայացուցչի բացատրությունը _________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Զննության մասնակիցների դիտողությունները ____________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Արձանագրության հավելվածները ______________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Ստորագրություններ ______________________ անուն, ազգանուն

______________________

______________________

______________________

______________________

Արձանագրության պատճենը ստացա ______________________

Եզրակացություն ակտի վերաբերյալ ____________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Անտառտնտեսության տնօրեն ________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն)

 

Ձև N 4

Արձանագրություն N ____

«____» «____________» 20____ թ. 

Կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտի վերաբերյալ

 

Կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտի վերաբերյալ տեղազննման _________

___________ անտառտնտեսություն, _______________  անտառպետության __________________

________________________________________________________________________________

(արձանագրությունը կազմողի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը)

 

Մասնակցությամբ _________________________________________________________________

(մասնակցի կամ ներկայացուցչի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը)

Ծանուցվել է 20__ թ. «______________» «___» -ին տեղազննման օրվա և վայրի մասին, որին մասնակցում էին ___________________________________________________________________

________________________________________________________________________________

(ներկա գտնվողների պաշտոնը, ազգանունը, անվան սկզբնատառը)

 

Կատարեցինք կողմնակի անտառօգտագործման տրամադրված տարածքի տեղազննում N _____ պահաբաժնի, N ____ քառակուսու 20___ թ.

Տարածքում ____________ անտառտնտեսության 20 ___ թ. _____________ «___»-ին տրված N _____ անտառային տոմսով:

Զննման ժամանակ պարզվեց՝

 

Անվանումը

Տարածությունը(հա)

Չափի միավորը

Մթերվող պաշարը

Կողմնակի անտառօգտագործման տեսակը,
այդ թվում

Ծանոթություն

Վայրի պտուղ

Ընկույզ

Հատապտուղ, սունկ

Ուտելի բույս, դեղաբույս, տեխնիկական հումք

Խոտհունձ

Արածեցում

Անտառային տոմսով
թույլ է տրված

                   

Փաստացի կատարված է

                   

 

Տեղազննման ժամանակ հայտնաբերված են Հայաստանի Հանրապետության անտառներում ոչ բնափայտային անտառանյութի մթերման համար սահմանված կարգի հետևյալ խախտումները.

 

Խախտումների տեսակները

Տարածքը (հա)

Չափի միավորը

Մթերվող պաշարը

       
       
       
       
       
       
       

 

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Անտառօգտագործողի կամ նրա ներկայացուցչի բացատրությունը _____________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Զննության մասնակիցների դիտողությունները ____________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Արձանագրության հավելվածները ______________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Ստորագրություններ ______________________ անուն, ազգանուն

______________________

______________________

______________________

______________________

Արձանագրության պատճենը ստացա ______________________

Եզրակացություն ակտի վերաբերյալ ____________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Անտառտնտեսության տնօրեն ________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

Հավելված N 2

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2012 թվականի սեպտեմբերի 5-ի

N 142-Ն հրամանի

 

ՍԵՐԻԱ Ա

N 000000

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ՏՈՄՍ N______

 

«____» __________ 20 թ.

 

Անտառտնտեսություն __________________

Անտառպետություն ___________________

Օգտագործման տեսակը _______________

Հատման եղանակը ____________________

____________________________________

Հաշվառման եղանակը _________________

Հիման վրա ______________________________________________________________________

Թույլատրվում է ___________________________________________________________________

_____________________հատել բնափայտ 20__ թ. հատատեղային ֆոնդի հաշվին

 

Անտառների խումբը

Քառա-
կուսիները NN

Հատված-
ները NN

Հատա-
մասերը NN

Հատամասերի տարածքը, հեկտար

Ապահովել մատղաշի պահպանումը

Կնքված ծառա-տեսակը և քանակը

Բնափայտի մասսան (խիտ/խմ)

Բնօգտագործման վճարի արժեքը, դրամ

Պահանջվող քանակը հեկտարի հաշվով (հազ. հատ)

Առկա քանակը (հազ. հատ 1 հա վրա)

Ծառա-
տեսակը

Ծառերի քանակը (հատ)

Շինա-
փայտ

Վառելա-
փայտ

Ցախ և ճյուղիկներ

Ընդա-
մենը

Շինա-
փայտ

Վառելա-
փայտ

Ցախ և ճյուղիկներ

Ընդա-
մենը

                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 

Ընդամենը

                         

 

Մթերվող բնափայտի բնօգտագործման վճարի գումարի չափը (ՀՀ դրամ) և բյուջե մուծելու ժամկետները

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Հատման ենթակա չեն ______________________________________________________________

(սերմացու ծառերի, նրանց խմբավորումների և այլ ծառերի քանակը յուրաքանչյուր հատամասում)

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Մթերումն ավարտելու ժամկետը «____» _________ 20 թ.

Ժամանակավոր պահեստների տեղը __________________________________________________

Արտահանումը թույլատրվում է _______________________________________________________

Արտահանումն ավարտելու ժամկետը «____» _________ 20 թ.

Մաքրման եղանակը _______________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Կ. Տ.

Հատուկ պայմաններ անտառահատման տոմսում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

Կ. Տ. ____________________________________________________________________

____________________________________________________________________

«Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն __________________

Ավագ անտառապետ _________________

 

Անտառօգտագործողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության անտառներում անվերապահորեն պահպանել անտառանյութի բացթողման և հակահրդեհային պաշտպանության կանոնները: Վերջիններս խախտելու, ինչպես նաև հատատեղի մաքրումից խուսափելու դեպքում անտառտնտեսության պետական մարմիններն իրավունք ունեն սահմանված կարգով արգելել անտառհատումը և անտառօգտագործողների կողմից կատարվող այլ աշխատանքները:

Բնափայտի մթերման, անտառօգտագործման և հակահրդեհային պաշտպանության կանոնների վերաբերյալ ծանոթացվել է.

Անտառմթերողի ստորագրությունը ______________

Նշումներ մթերման և արտահանման հետաձգումը թույլատրելու վերաբերյալ _________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Կ. Տ. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն _________________

 

Անտառի վերականգնումը ապահովող միջոցառումներն ըստ անտառահատման վայրի զննման նյութերի.

Անտառի վերականգնումն ապահովող մատղաշը պահպանված է _________ հա

Պահանջվում է ստեղծել անտառմշակույթներ _______________________ հա

Բնական աճի աջակցում __________________________________________ հա

«Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն ___________________

 

 

Հավելված N 3

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2012 թվականի սեպտեմբերի 5-ի

N 142-Ն հրամանի

 

ՍԵՐԻԱ Ա

N 000000

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍ N______

 

«________________________________________________ անտառատնտեսություն» մասնաճյուղ

________________________________________________________________ անտառպետություն

պահաբաժին _______________ քառակուսի ________________ հատված ___________________

Անտառօգտագործողի տվյալները ____________________________________________________________

անուն, ազգանուն

________________________________________________________________________________

կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը

Հիմք ___________________________________________________________________________

Թույլատրել _____________________________________________________________________

կողմնակի անտառօգտագործման տեսակ

___________________________________________ տարածքի վրա (հա)

 

Նշումներ կողմնակի անտառօգտագործման վերաբերյալ

Կողմնակի անտառօգտա-գործման տեսակը

Չափի միավորը

Մթերվող պաշարը

Միավորի արժեքը
(ՀՀ դրամ)

Արածեցում

Ընդհանուր գումարի
չափը ներառյալ ԱԱՀ
(ՀՀ դրամ)

գյուղա-տնտեսական
կենդանիներ

գլխաքանակը
(հատ)

մեկ գլխի արժեքը (ՀՀ դրամ)

ընդամենը անտառօգտա-գործման դիմաց գումարի չափը
(ՀՀ դրամ)

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Հատուկ պայմաններ`

 Անտառօգտագործողները պարտավոր են անվերապահորեն պահպանել ՀՀ անտառային օրենսգրքով նախատեսված կողմնակի անտառօգտագործման կանոնները։

 Առանձնակի ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը: Անտառներում պահպանել հակահրդեհային պաշտպանության կանոնները:

 Նշված կանոնները խախտելու դեպքում անտառտնտեսությանն իրավունք է վերապահվում սահմանված կարգով արգելել կողմնակի անտառօգտագործումը անտառներից և անտառօգտագործողին պատասխանատվության ենթարկել:

Կողմնակի անտառօգտագործման և անտառային հակահրդեհային պաշտպանության կանոններին ծանոթացել եմ:

 

Անտառօգտագործող __________________________________

Անուն, ազգանուն

Օգտագործման ժամկետը սկսած «___ » «________________» 20  թ.

մինչև «___» « ________________» 20  թ.

Կ. Տ.

Մասնաճյուղի տնօրեն __________________

Ավագ անտառապետ ___________________