«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 սեպտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12412342
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
29 օգոստոսի 2012 թ. ք. Երևան |
N 265-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 200-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով՝
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի N 02/1508 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 200-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
1. Հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետի «յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ամիս» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Նախագահ |
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|