«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11812434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
26 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 1035-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի «Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանելու մասին» թիվ 165-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 2-րդ կետի 4)-րդ ենթակետի «կարող է ստեղծվել» բառերը փոխարինել «ստեղծվում է առնվազն» բառերով,
2) Հավելվածի 2-րդ կետից հետո լրացնել նոր կետ` հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Համայնքում, ներքին աուդիտի ստորաբաժանման ստեղծման անհնարինության դեպքում` փոխադարձ համաձայնությամբ, ներքին աուդիտի գործառույթները կարող են իրականացվել այլ համայնքի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից: Իսկ վերջինիս անհնարինության դեպքում համայնքում ներքին աուդիտ կարող է իրականացվել այն մարզպետարանի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից, որի վարչական սահմաններում գտնվում է նշված համայնքը:»,
3) Հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում «հիսուն տոկոս և ավելի» բառերը փոխարինել «հիսուն տոկոսից ավելի» բառերով,
4) Հավելվածի 7-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Որակավորում չունեցող անձինք 2013 թվականի հունվարի 1–ից ներքին աուդիտի ստորաբաժանումում կարող են զբաղեցնել միայն ժամանակավոր թափուր պաշտոն ուսուցանվող աուդիտորի կարգավիճակով` մինչև համապատասխան որակավորում ստանալը:»,
5) Հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «քաղաքացիական և պետական ծառայության այլ պաշտոններ» բառերը փոխարինել «հանրային ծառայության պաշտոններ» բառերով,
6) Հավելվածի «Ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական փորձը» Գլուխ II-ում լրացնել նոր 8.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«8.1 Համայնքների մասով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և սույն պահանջների 6-րդ կետում նշված անձինք պետք է ունենան առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, ընդ որում` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մեկ տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Վ. Գաբրիելյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|