ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2007 թվականի N 1288-Ն
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի մշակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | Ս. ՍԱՐԳՍՅԱՆ | 
| 
 | 
| Հավելված N 1 | 
Կ Ա Ր Գ
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների (այսուհետ` երեխա) իրավունքների պաշտպանության և սոցիալ-հոգեբանական վերականգնման ու զարգացման նպատակով սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը (այսուհետ` ծրագիր) կազմում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները և երեխաների խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատությունները:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
2. Ծրագիրը կազմվում է երեխայի ուսումնասիրման և սոցիալական կարիքների գնահատման արդյունքների հիման վրա:
3. Երեխայի կարիքների գնահատման հիման վրա համապատասխան մասնագետների կողմից կազմվում է ծրագիրը, որը ներառում է մի շարք վերականգնողական միջոցառումներ և ծառայություններ` ուղղված`
1) երեխայի առողջության վերականգնմանը և զարգացմանը.
2) երեխայի հոգեբանական վերականգնմանը և զարգացմանը.
3) երեխայի սոցիալ-կենցաղային հարմարեցմանը, սոցիալական վերականգնմանը և զարգացմանը.
4) երեխայի կրթադաստիարակչական գործընթացի իրականացմանը.
5) ընտանիքում երեխայի ունեցած միջանձնային խնդիրների լուծմանը:
III. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
4. Ծրագրի արդյունքը երեխայի բժշկասոցիալական, հոգեբանական վերականգնումն ու հասարակությանը նրա ինտեգրումն է:
5. Ծրագիրն ըստ անհրաժեշտության ենթակա է փոփոխության:
6. Ծրագիրը վերանայվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:
7. Ծրագրի իրականացումը վերահսկվում է ծրագիրը կազմող կազմակերպության կամ մարմնի ղեկավարի կողմից:
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ | Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ | 
| Հավելված N 2 | 
Ձ Ե Վ Ա Թ ՈՒ Ղ Թ
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ
Երեխայի հաշվառման համարը ____________________
Հաշվառման ամսաթիվը ____________________
1. Երեխայի ազգանունը, անունը, հայրանունը __________________________________
2. Ծննդյան ամսաթիվը ____________________________________
3. Երեխայի անձնագրի կամ ծննդյան վկայանի համարը, տալու ամսաթիվը _________________
______________________________________________________________
______________________________________________________________
4. Երեխայի փաստացի բնակության վայրը (հեռախոսահամարը) ______________________
______________________________________________________________
______________________________________________________________
5. Երեխայի նախասիրությունները և հմտությունները _____________________________
______________________________________________________________
______________________________________________________________
6. Երեխայի զարգացման տարիքը _________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
7. Երեխայի կարիքները`
1) սոցիալական ____________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
2) հոգեբանական ___________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
3) բժշկական ______________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
4) կրթական ______________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
8. Լրացուցիչ տվյալներ _______________________________________________
______________________________________________________________
9. Երեխայի վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ`
1) սոցիալական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ
| Վերականգնողական միջոցառումը և | Կատարողը | Ժամկետները | Ակնկալվող արդյունքը | 
2) հոգեբանական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ
| Վերականգնողական միջոցառումը և | Կատարողը | Ժամկետները | Ակնկալվող արդյունքը | 
3) բժշկական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ
| Վերականգնողական միջոցառումը և | Կատարողը | Ժամկետները | Ակնկալվող արդյունքը | 
4) կրթադաստիարակչական գործընթաց (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպվում է անհատական ուսումնական պլանի համաձայն)
| Միջոցառումը և ծառայությունների | Կատարողը | Ժամկետները | Ակնկալվող արդյունքը | 
Ծրագիրը լրացնողի պաշտոնը, անունը, ազգանունը ______________________________
______________________________________________________________
______________________________________________________________
Ստորագրությունը ____________________
Լրացնելու ամսաթիվը __________________
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ | Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |