ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 ապրիլի 2012 թ. |
N 917-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹՈՓ-ԳԵՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Թոփ-Գեվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 17.04.2012 թվականի թիվ 9270 դիմումը.
Հրամայում եմ`
1. «Թոփ-Գեվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2011 թ. հունվարի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001509 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Ագաթանգեղոսի փող., 9 շ., թիվ 20 հասցեն տեղափոխել ք. Երևան, Ագաթանգեղոսի փող., 29 շ., թիվ 18 հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|