«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012394
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբերի 2012 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻՆ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՈՆՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Հաստատել՝
1) արյան դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի ձևը` համաձայն հավելված 1-ի,
2) դոնորի համաձայնության և դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն հավելված 2-ի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Դ. Դումանյան
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 18-Ն հրամանի |
Ձև
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻՆ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Արյունը մարդկային կյանքեր է փրկում:
2. Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր ակտ է:
3. Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է:
4. Ձեր և Ձեր արյունը ստացող հիվանդի առողջությանը վնաս չպատճառելու նպատակով Դուք անվճար ենթարկվում եք բժշկական զննման և հակացուցումների բացակայության դեպքում Ձեզ ուղեգրում են արյունատվության:
5. Արյունատվության ընթացքում մանրէազերծ (ստերիլ) պարագաներով հավաքվում է արյուն կամ արյան բաղադրամաս, ինչը օրգանիզմում որևէ բացասական կենսաբանական փոփոխություններ չի առաջացնում:
6. Ձեր արյունը հետազոտվում է արյան միջոցով փոխանցվող մի շարք վարակների հարուցիչների նկատմամբ՝ վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, մարդու իմունային անբավարարության վարակի, սիֆիլիսի, բրուցելոզի, ինչպես նաև որոշվում է Ձեր արյան խմբային և ռեզուս պատկանելությունը:
7. Հետազոտման արդյունքների գաղտնիությունը երաշխավորվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերից:
8. Դուք իրավունք ունեք արյունատվությունից հրաժարվելու, ինչպես նաև արյունատվությունից հետո արյան կամ արյան բաղադրամասերի օգտագործումը ոչ պիտանի հայտարարելու` առանց պատճառների պարզաբանման:
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 18-Ն հրամանի |
Ձև
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
ԴՈՆՈՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՈՆՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ես` ____________________________________________________________ տալիս եմ իմ գրավոր
անունը, ազգանունը, հայրանունը
համաձայնությունը արյուն կամ արյան բաղադրամաս հանձնելու վերաբերյալ և լրացնում իմ առողջական վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 1-ով հաստատված «Դոնորի հարցաթերթիկ»-ը:
Դոնորի ստորագրությունը _________________ « »_____________20 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|