«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012378
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբերի 2012 թ. |
N 943-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2008 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները) հաստատելու մասին» N 60-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (վերջին 15 տարիների ընթացքում) կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ (վերջին 15 տարիների ընթացքում):»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Ա. Աշոտյան