«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10212363
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբերի 2012 թ. |
N 197-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի պահանջների.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում բժշկական աշխատանքային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանի 1-ին կետով ստեղծված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բժշկական աշխատանքային հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանել մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 15-ից։
Հ. Թովմասյան |
Հավելված ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 197-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կարո ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ |
Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ (թերապևտ) | |
Հանձնաժողովի անդամներ՝ | ||
Սպարտակ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ (առողջապահության կազմակերպիչ) | |
Հովսեփ ՀՈՎՍԵՓՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի պետ (վիրաբույժ) | |
Մամբրե ՆԱՆԱՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ (հոգեբույժ-նյարդաբան) | |
Գրիգոր ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նարկոլոգիական բաժանմունքի պետ (նարկոլոգ) | |
Արմեն ՂՈՒԿԱՍՅԱՆ |
Հանձնաժողովի բժշկական մատենավար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունքի գլխավոր մասնագետ։ |