Գլխավոր տեղեկություն
Համար
N 286-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.02/17(430).1 Հոդ.194.7
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.05.2012
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11612244

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մայիսի 2012 թ.
ք. Երևան

N 286-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանի հավելվածի 16-րդ կետի 3-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով և 6-րդ սյունակի «40 000 x 2» թվերը փոխարինել «40 000» թվով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Համատեղ թողարկում. Հայաստան-Ռումինիա թեմային նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում. Armenia-Romania joint issue. ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔ. ՀԱՃԿԱՏԱՐ. 1512-2012. HAGIGADAR. ARMENIAN MONASTERY. Սուչավա նահանգ. Suceava cօunty» նամականիշի, համաձայն հավելվածի:

3. Գործողության մեջ դնել` Համատեղ թողարկում. Հայաստան-Ռումինիա թեմային նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում. Armenia-Romania joint issue. ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔ. ՀԱՃԿԱՏԱՐ. 1512-2012. HAGIGADAR. ARMENIAN MONASTERY. Սուչավա նահանգ. Suceava county» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 120 000 հատ:

(3-րդ կետը փոփ. 10.08.12 N 439-Ն)

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

 

 

ՀասՏԱՏՎԱԾ Է

 

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թվականի մայիսի 30-ի

թիվ 286-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_1939

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան