Գլխավոր տեղեկություն
Համար
N 728-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.08/20(433) Հոդ.208
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.07.2012
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հուլիսի 2012 թ.

N 728-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 16-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 388-Ն հրամանով հաստատված կարգի՝

1) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7.12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան՝ 4-10 և պետական ավարտական քննություններից` 8-20 միավոր, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Ռուս գրականություն» առարկաների պետական ավարտական քննություններից` 4-10 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:»:

2) 9-րդ կետում «երկու» բառից հետո հանել «ոչ քննական» բառերը:

3) 15-րդ կետում «9-րդ դասարանի» բառից հետո լրացնել «և 19 տարին չլրացած 12-րդ դասարանի» բառերը:

4) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«16. Սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի, 12–րդ կետի 1-ին ենթակետի, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերի համաձայն` հանրակրթական ծրագիրը կրկնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները՝ սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:»:

5) 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«20. Մինչև 19 տարեկան 12-րդ դասարանի սովորողը, տարեկան 1-3 և (կամ) ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում (եթե ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը), վերաքննություն է հանձնում՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` իր Հաստատությունում` ԳԹԿ-ի քննական առաջադրանքներով, իսկ ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից՝ իրենց Հաստատության՝ մեթոդմիավորումների կողմից մշակված քննական առաջադրանքներով՝ օգոստոսի 20-30-ը:»:

6) 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«21. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, քննաշրջանի ավարտից հետո տարեկան 1-3 և (կամ) քննական՝ 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

1) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում՝ ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

2) ընթացիկ տարվա գարնանային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները՝ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում՝ զորամասի հրամանատարության համաձայնությամբ՝ իրենց ուսումնական Հաստատությունում,

3) ծառայության ընթացքում՝ զորամասի հրամանատարության համաձայնությամբ՝ իրենց ուսումնական հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:»:

7) 22-րդ կետում «իգական սեռի» բառերից առաջ լրացնել «19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի» բառերը:

8) 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«27. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, առանձին գործող ավագ դպրոցներում՝ նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 միավոր գնահատված սովորողը պարգևատրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գովասանագրով:»:

9) 28-րդ կետում՝ «9-րդ դասարանի» բառից առաջ լրացնել «8-րդ և» բառերը, նույն կետում՝ «Տեխնոլոգիա» բառը հանել:

10) 31-րդ կետում՝ «Տեխնոլոգիա» բառը հանել:

11) 37-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«37. Քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:»:

12) 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«38. Որևէ կիսամյակում կամ ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային (տարեկան) գնահատականներ չեն նշանակվում՝ անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով՝ մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի՝ սույն կարգի համաձայն:»:

13) 39-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«39. 200 ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգի 34-րդ և 37-րդ կետերով նախատեսված քննություններից և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից (10 միավորային համակարգում)՝ 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում՝ սովորողը, կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից:»:

14) 3-րդ գլխի 42-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«42. 9-րդ և 12-րդ դասարանի սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի վերաքննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում՝ «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ», միջնակարգ կրթության ատեստատում՝ «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան, «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատական նշանակելու համար:

15) 3-րդ գլխի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«43. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հայոց լեզու» կամ «Գրականություն» («Հայ գրականություն») առարկաներից կամ երկուսից միաժամանակ տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում, չեն մասնակցում 9-րդ դասարանում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» պետական ավարտական քննություներին և հանձնում են վերաքննություն սույն կարգի 20-րդ կետում նշված ժամանակահատվածներում:

Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու, գրականություն» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

 Ա. Աշոտյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան