Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.10/24(898) Հոդ.157
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
20.03.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 ապրիլի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412193

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

20 մարտի 2012 թ.

N 79-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով՝

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության

հետ

24 մարտի 2012 թ.

N 266-Ն հրամանով

Հավելված 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

20 մարտի 2012 թ.

N 79-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հրահանգի 2.2.3-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում միջնորդական գործունեությունից ստացված եկամուտը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում միջնորդական գործունեությունից (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության ծառայություններ) ստացված եկամուտը (միջնորդավճարը` գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)» բառերով:

2. Հրահանգի 2.3.5-րդ կետի «ե» ենթակետի Օրինակ 7-ում «(120,0 - 50,0 = 70,0 մլն դրամ)» բառերը փոխարինել «(12,0 – 5,0 = 7,0 մլն դրամ)» բառերով:

3. Հրահանգի 2.4.5-րդ կետի`

1) «ա» ենթակետը «անհատույց ստացված ակտիվները» բառերից հետո լրացնել «(անհատույց ստացված անշարժ գույքի դեպքում` միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի արժեքը).

2) «գ» ենթակետը «եկամուտները» բառից հետո լրացնել «(բացառությամբ` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ` պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար ոչ ռեզիդենտի օգտին հաշվեգրված տույժերի)»:

4. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.5.8-րդ կետով`

«2.5.8. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ` պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար ոչ ռեզիդենտի օգտին հաշվեգրված տույժերը:»:

5. Հրահանգի 4.1.1-ին կետի`

1) «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ձեռք բերված մաշվող ակտիվների (հիմնական միջոցներ, ոչ նյութական ակտիվներ, այլ մաշվող ակտիվներ) գծով ձեռք բերումից հետո «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների ճշգրտումները (ավելացումները, պակասեցումները) չեն փոփոխում տվյալ մաշվող ակտիվի սկզբնական (ձեռքբերման) կամ հաշվեկշռային արժեքը` ավելացվող գումարները ներառվում են տվյալ հաշվետու տարվա համախառն եկամտի մեջ, իսկ պակասեցվող գումարները ներառվում են ժամանակաշրջանի ծախսերի մեջ և համախառն եկամտից նվազեցվում են ընդհանուր սահմանված կարգով:».

2) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է. չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը (այդ թվում` գույքահարկ, հողի հարկ, ավելացված արժեքի հարկ), պետական տուրքերը, տեղական տուրքերը (վճարները) և այլ պարտադիր վճարները և բնօգտագործման վճարները (այդ թվում` ռոյալթիները), բացառությամբ` ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքում ներառվող վճարումների: Մասնավորապես` չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերի թվին են դասվում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված մասնակի հատուցմամբ իրականացվող գործարքների մասով և նույն հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում լրացուցիչ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարները, ինչպես նաև նույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքերում որևէ հատուցման դիմաց իրականացվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի գումարների միջև առաջացող և չհաշվանցվող բացասական տարբերությունը.».

3) «ը» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ընդ որում` բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող ոչ ռեզիդենտ կազմակերպության մոտ բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող ռեզիդենտ կամ այլ ոչ ռեզիդենտ սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա (հաշվարկվող) տոկոսները համախառն եկամտից նվազեցվում են տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության զուտ ակտիվների կրկնապատիկը չգերազանցող չափով, իսկ բանկ և (կամ) վարկային կազմակերպություն համարվող ոչ ռեզիդենտ կազմակերպության մոտ բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող ռեզիդենտ կամ այլ ոչ ռեզիդենտ սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա (հաշվարկվող) տոկոսները համախառն եկամտից նվազեցվում են տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության զուտ ակտիվների իննապատիկը չգերազանցող չափով: Նշված դրույթի կիրառման առումով ոչ ռեզիդենտի զուտ ակտիվները հաշվարկվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանման (մասնաճյուղ, ներկայացուցչություն) ակտիվների և պարտավորությունների` հարկման նպատակով ճանաչվող արժեքների դրական տարբերության (այսինքն` հարկային հաշվառման արդյունքում ձևավորված սեփական կապիտալի հաշվեկշռային արժեքի) չափով: Սույն պարբերությամբ նշված սահմանափակումները տարածվում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո սկսվող ժամանակահատվածներին վերաբերող տոկոսների վրա: Սույն պարբերության դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա (հաշվարկվող) տոկոսների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների դիմաց վճարման ենթակա (հաշվարկվող) տոկոսների վրա:».

4) «ժա» ենթակետում «և հովանավորչական» բառերը փոխարինել «, հովանավորչական և կառավարման ծառայությունների» բառերով:

6. Հրահանգի 4.2-րդ կետի «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Ընդ որում` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման նպատակով հաշվետու տարվա ընթացքում միակողմանի փաստաթղթերով (կրճատ հաշիվ-ապրանքագիր, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, միակողմանի գնման ակտ) կատարված ծախսերի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 36,0 մլն դրամը:»:

7. Հրահանգի 4.4-րդ կետի`

1) «ա» ենթակետում «և հովանավորչական» բառերը փոխարինել «, հովանավորչական և կառավարման ծառայությունների» բառերով.

2) «ը» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ընդ որում, բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների` բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող ռեզիդենտ կամ այլ ոչ ռեզիդենտ սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա (հաշվարկվող) տոկոսները համախառն եկամտից չեն նվազեցվում տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության զուտ ակտիվների կրկնապատիկի գումարը գերազանցող չափով, իսկ բանկ և (կամ) վարկային կազմակերպություն համարվող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների` բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող ռեզիդենտ կամ այլ ոչ ռեզիդենտ սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա (հաշվարկվող) տոկոսները համախառն եկամտից չեն նվազեցվում տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության զուտ ակտիվների իննապատիկի գումարը գերազանցող չափով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների դիմաց վճարման ենթակա տոկոսների):»:

8. Հրահանգի 5.3-րդ կետում «հաստատագրված վճարներ» բառերը փոխարինել «հաստատագրված վճարներ և (կամ) արտոնագրային վճարներ» բառերով:

9. Հրահանգի 5.4-րդ կետի առաջին պարբերությունում «(այդ թվում` շահութահարկի հաստատագրված վճարներով)» բառերը փոխարինել «(այդ թվում` շահութահարկի հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով)» բառերով:

10. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1.3-րդ կետով`

«6.1.3. Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից` օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը ազատ տնտեսական գոտու շահագործում իրականացնելու ժամանակահատվածի համար նվազեցվում է 100 տոկոսով:»:

11. Հրահանգի 6.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Մասնավորապես` ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող ոչ ռեզիդենտների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի չափով (այդ գործունեության մասով ոչ ռեզիդենտները օգտվում են հարկվող օբյեկտի նվազեցման արտոնությունից): Նշված արտոնությունը կիրառվում է նաև հարկային գործակալների միջոցով ոչ ռեզիդենտների ստացված եկամուտների նկատմամբ` գործունեության այդ մասով:»:

12. Հրահանգի 9.2-րդ կետում`

ա. Օրինակ 20-ում «10,5 մլն դրամ գումարի չափով (70,0x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 59,5 մլն դրամ (70,0-10,5).» բառերը փոխարինել «1,05 մլն դրամ գումարի չափով (7,0x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 5,95 մլն դրամ (7,0-1,05).» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում` արտաքին տնտեսական գործունեության պայմանագրերի շրջանակներում) համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված վճարումների դիմաց արդյունքը վճարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չստացվելու (կամ մասնակի ստացվելու) դեպքում կատարված վճարումների (մասնակի արդյունք ստանալու դեպքում` հանած մարված վճարումների գումարները) նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20% դրույքաչափով: Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կատարված վճարումների դիմաց արդյունքը որոշելու համար կիրառելի են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները, իսկ եկամտի վճարման օր է համարվում վճարման օրվան հաջորդող մեկ տարին լրանալու օրը (եթե այդ ժամանակահատվածում վճարման դիմաց արդյունք չի ստացվել կամ ստացվել է մասնակի): Սույն պարբերության դրույթները վերաբերում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո կատարված վճարումներին (այլ ոչ թե այն վճարումներին, որոնք կատարվել են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը, սակայն որոնց կատարումից հետո մեկ տարվա ժամկետը լրացել է 2012 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո):»:

12. Հրահանգը հավելված 1-ի «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկ»-ի`

1) աղյուսակի «Վճարված եկամուտների գումարը` ըստ ամիսների [11]» և «Պահված հարկի գումարը` ըստ ամիսների [12]» բաժինները լրացնել 011 տողով`

 

«011

                     

 »

 

2) աղյուսակից հետո առաջին պարբերությունում «010` ընդամենը (որպես 001-009 կոդերին համապատասխանող տողերի հանրագումար)» բառերը փոխարինել «010` օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված վճարումների դիմաց արդյունքը վճարման օրվան հաջորդող 1 տարվա ընթացքում չստացվելու (կամ մասնակի ստացվելու) դեպքում կատարված վճարումների գումարները (մասնակի արդյունք ստանալու դեպքում` հանած մարված վճարումների գումարները), 011` ընդամենը (որպես 001-010 կոդերին համապատասխանող տողերի հանրագումար)»:

13. Հրահանգի 11.1-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) Շահութահարկի կիսամյակային կանխավճարների հաշվարկման ժամանակ շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների գումարի մեջ շահութահարկին բաժին ընկնող շահութահարկի գումարները հաշվի չեն առնվում: Այսինքն`

ա. այն ոչ ռեզիդենտը, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող և (կամ) արտոնագրային վճար վճարող, իսկ ընթացիկ տարում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով և (կամ) արտոնագրային վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է տարվա սկզբից), ընթացիկ տարում շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները հաշվարկում է` առանց հաշվի առնելու նախորդ տարվա համար հաշվարկված հաստատագրված վճարի և (կամ) արտոնագրային վճարի գումարի մեջ շահութահարկին բաժին ընկնող (իսկ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի) գումարները.

բ. այն ոչ ռեզիդենտը, որը 1-ին կիսամյակում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից) և (կամ) արտոնագրային վճար վճարող, իսկ 2-րդ կիսամյակում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով և (կամ) արտոնագրային վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է կիսամյակի սկզբից), 2-րդ կիսամյակի շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները վճարում է ընդհանուր սահմանված կարգով.

գ. այն ոչ ռեզիդենտը, որը ընթացիկ կիսամյակի մի ժամանակահատվածում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից) և (կամ) արտոնագրային վճար վճարող, իսկ մյուս ժամանակահատվածից սկսած իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով և (կամ) արտոնագրային վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է կիսամյակի ընթացքում), ապա այդ կիսամյակից սկսած շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները վճարում է ընդհանուր սահմանված կարգով:»:

14. Հրահանգի հավելված 2-ի`

1) «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկ»-ի`

ա. 0100Ա տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 0100Բ տողով`

 

«- արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով

0100Բ

»

 

բ. 0200Ա տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 0200Բ տողով`

 

«- արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով

0200Բ

( )»

 

գ. 0300 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած ստուգման արդյունքները ((տող0100–տող0100Ա-տող0100Բ)+(տող0200–տող0200Ա-տող0200Բ), եթե 9-րդ մասում 0 է

0300

 »

 

2) Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի լրացման ցուցումների`

ա. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) Հաշվարկի 0100, 100Ա և 0100Բ տողերում լրացվում են.

0100 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները), 0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները, 0100Բ տող` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:».

բ. 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7) Հաշվարկի 0200, 0200Ա և 0200Բ տողերում լրացվում են.

0200 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240, 0245 և 0250 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները): 0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները: 0200Բ տող` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները:».

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) ուղղակի եղանակով հարկվող շահույթի որոշման դեպքում` որպես 0100, 0100Ա և 0100Բ տողերի տարբերության ու 0200, 0200Ա և 0200Բ տողերի տարբերության հանրագումար.».

դ. 12-րդ կետի 1201 տողի բացատրության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ընդ որում` այն ոչ ռեզիդենտները, որոնք հաշվետու տարում հանդիսացել են բացառապես շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող կամ որոնց հաշվետու տարվա փաստացի շահութահարկը չի գերազանցել 2,0 մլն դրամը (տող1201<2000000 կամ տող1201=2000000), այդ տողը չեն լրացնում:»: