«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 սեպտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոսի 2012 թ. |
N 473-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը լրացնել նոր «23.2» կետով. հետևյալ բովանդակությամբ՝
23.2 |
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը |
1 նամականիշ |
III եռամսյակ |
330 |
40 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ASHOT HOVHANNISIAN. 1887-1972» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը թեմային նվիրված «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը. Republic of Armenia-20 years in the Organization for Security and Co-operation in Europe» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ASHOT HOVHANNISIAN. 1887-1972» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
3) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը թեմային նվիրված «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը. Republic of Armenia-20 years in the Organization for Security and Co-operation iո Europe» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 473-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 473-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 473-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|