Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.17/18(431) Հոդ.180
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.06.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212238

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հունիսի 2012 թ.

ք. Երևան

N 89-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանի հավելված 1-ում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) կարգի 12-րդ կետում «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժինը» բառերով.

2) կարգի 13-րդ կետում «համապատասխան ստորաբաժանումը» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժինը» բառերով.

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «13.1» կետով.

«13.1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետը՝ Հայաստանի Հանրապետության նախարարի կողմից հաստատված վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագրին համապատասխան, վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացները սկսվելուց առնվազն երեք շաբաթ առաջ ուսումնական հաստատություն է ներկայացնում վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցնող ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ քրեակատարողական հիմնարկի կամ մարմնի անվանումը:».

4) կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (ներառյալ յուրաքանչյուր խմբում ներառված քրեակատարողական ծառայողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ոլորտների և ծառայության վայրի) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Թովմասյան