Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2012-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հոդ.204.18
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
24.05.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412279

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

24 մայիսի 2012 թ.

N 153-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ, ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 6.2-րդ, 16-րդ և 17.1-րդ կետերը, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 6.2-րդ, 15-րդ և 16.1-րդ կետերը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և N 1 հավելվածի 4-րդ և 20-րդ կետերը, «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել վճարողի գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին նրա այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար դիմումի ձևը (Ձև N ՀՎ1), վճարողի գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին նրա այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին եզրակացության ձևը (Ձև N ՀՎ2) և վճարողի գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին նրա այլ պարտավորությունների դիմաց կատարված հաշվանցումների և (կամ) վերադարձների մասին ամփոփ տեղեկանքի ձևը (Ձև N ՀՎ3)` համաձայն հավելվածի:

2. Անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ) գծով գերավճարից տարբերվող գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դեպքերում կիրառվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանով հաստատված «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի» դիմումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1417-Ն հրամանով հաստատված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի «Արտահանված` ակցիզային հարկով հարկված ապրանքների դիմաց վճարված ակցիզային հարկի գումարների վերադարձման» դիմումը (Ձև N 2):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2007 թվականի դեկտեմբերի 17-ի «Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների հաշվանցման կամ վերադարձման համար նախատեսված եզրակացությունների և ամփոփ տեղեկանքների ձևերը հաստատելու մասին» N 16-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից և տարածվում է 2012 թվականի հոկտեմբերի 1-ից հետո առաջացող գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին առանց վճարողի դիմումի կատարվող հաշվանցումներին, ինչպես նաև վճարողների կողմից 2012 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ներկայացված դիմումներով գերավճարների և գերավճարներից տարբերվող գումարների հաշվին կատարվող հաշվանցումներին և (կամ) վերադարձներին:

 

Նախագահ

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության  

հետ  

 

«11» հուլիսի 2012թ. 
N 613-Ն

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

 

 

 «24» մայիսի 2012թ.

 N 153-Ն հրամանի

 

ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ, ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐ

 

1. Դիմում` վճարողի գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին նրա այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար (Ձև N ՀՎ1):

2. Եզրակացություն` վճարողի գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին նրա այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին (Ձև N ՀՎ2):

3. Ամփոփ տեղեկանք վճարողի գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին նրա այլ պարտավորությունների դիմաց կատարված հաշվանցումների և (կամ) վերադարձների մասին (Ձև N ՀՎ3):

 

Ձև N ՀՎ1

___________________________________

(տարածքային) հարկային տեսչություն

ԴԻՄՈՒՄ

 

Վճարողի գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին նրա այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար

 

 

ՀՎՀՀ

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

                   

ԱԱՀ վճարողի հաշվառման համարը

                   

 

1. Խնդրում եմ կատարել դրամով նշված գումարների հաշվանցում անձնական հաշվի քարտերից հետևյալ անձնական հաշվի քարտեր`

 

Անձնական հաշվի քարտի տեսակը, որից կատարվելու է հաշվանցումը

Անձնական հաշվի քարտից հաշվանցման ենթակա գումարը (դրամ)

Անձնական հաշվի քարտի տեսակը, որին կատարվելու է հաշվանցումը

Անձնական հաշվի քարտին հաշվանցման ենթակա գումարը (դրամ)

       
       
       
       
       
       
       
       
       
       

Ընդամենը

 

Ընդամենը

 

 

2. Խնդրում եմ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդից վերադարձնել դրամով նշված գումարները`

Անձնական հաշվի քարտի տեսակը, որից կատարվելու է վերադարձը

Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Անձնական հաշվի քարտից վերադարձման ենթակա գումարը (դրամ)

       
       
       
       
       
       
       
       
       
       

Ընդամենը

 

Դիմումի ներկայացման ամսաթիվը  ___ ___________________ 20__ թ.

     

Տնօրեն կամ անհատ ձեռնարկատեր

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

Հարկ

վճարողի կնիքը`

Հաշվապահ (անունը, ազգանունը և ստորագրությունը)


Ձև N ՀՎ2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________

 

Վճարողի գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին նրա այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին

 

 

ՀՎՀՀ

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

                   

ԱԱՀ վճարողի հաշվառման համարը

                   

Վճարողի ___ ______________ 20__ թ. ներկայացված դիմումի համաձայն`

1. ինչպես նաև առանց վճարողի դիմումի, կամերալ ուսումնասիրությամբ (կամ առանց ուսումնասիրության) վճարողի անձնական հաշվի քարտերից հետևյալ անձնական հաշվի քարտեր կատարվող հաշվանցումներ`

 

Անձնական հաշվի քարտի տեսակը, որից պետք է կատարվի հաշվանցումը

Պետական բյուջեի հաշվի համարը, որից պետք է կատարվի փոխանցումը

Անձնական հաշվի քարտի տեսակը, որին պետք է կատարվի հաշվանցումը

Պետական բյուջեի հաշվի համարը, որին պետք է կատարվի փոխանցումը

Հաշվանցման ամսաթիվը

Անձնական հաշվի քարտին հաշվանցման ենթակա գումարը (դրամ)

           
           
           
           
           
           
           

Ընդամենը

 

 

2. վճարողի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդից ենթակա է վերադարձման (հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունները մարված են)`

Անձնական հաշվի քարտի տեսակը, որից պետք է կատարվի վերադարձը

Պետական բյուջեի հաշվի համարը, որից կատարվում է վերադարձ

Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Անձնական հաշվի քարտից վերադարձման ենթակա գումարը (դրամ)

         
         
         
         
         
         
         

Ընդամենը

 

Վճարողին վերադարձման ենթակա գումարն արձանագրվել է առանց ուսումնասիրության, կամերալ ուսումնասիրությամբ, հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգմամբ` իրականացված ______ _____________ 20 թ. N _______________ հանձնարարագրով (անհրաժեշտն ընդգծել և լրացնել):

 

Եզրակացության կազմման ամսաթիվը __ _____________________ 20__ թ.

 

(Տարածքային) հարկային տեսչություն ____________________________________

(անվանումը)

(Տարածքային) հարկային տեսչության պետ ______________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

Ձև N ՀՎ3

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ______________________

Վճարողի գերավճարների (այդ թվում` անուղղակի հարկերի) կամ գերավճարից տարբերվող գումարների (բացառությամբ` անուղղակի հարկերի) հաշվին նրա այլ պարտավորությունների դիմաց կատարված հաշվանցումների և (կամ) վերադարձների մասին

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20 __ թ.____________ -ի -ից մինչև 20__ թ. __________ -ի ___-ը հարկային մարմիններից ստացված եզրակացությունները, տեղեկացնում է, որ պետական բյուջեի հետևյալ հաշիվներից ստորև նշված գումարները ենթակա են հաշվանցման պետական բյուջեի հետևյալ հաշիվներին.

Հ/հ

Պետական բյուջեի հաշիվը,

որից հաշվանցվում է

Պետական բյուջեի հաշիվը,

որին հաշվանցվում է

Գումարը

(դրամ)

       
       
       
       
       
       
       
       
       
       

Ընդամենը

 

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20__ թ. ___________ -ի ____ -ից մինչև 20__ թ. ____________-ի ___-ը հարկային մարմիններից ստացված եզրակացությունները, տեղեկացնում է, որ պետական բյուջեի հետևյալ հաշիվներից ստորև նշված գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին.

 

Հ/հ

Պետական բյուջեի հաշիվը, որից կատարվում է վերադարձ

Բանկը, որին պետք է փոխանցել գումարը

Հաշվի համարը, որին պետք է փոխանցել գումարը

Գումարը
(դրամ)

         
         
         
         
         
         
         
         
         
         

Ընդամենը

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ  

 

_________________________

(ստորագրություն)

________________________

(անունը, ազգանունը)

     
___ ____________ 20__ թ.  

Կ. Տ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 153-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան