Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.04/18(892) Հոդ.120
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
08.02.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412158

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

8 փետրվարի 2012 թ. 

ք. Երևան

N 33-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2005 թվականի մայիսի 30-ի «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանում կատարվող փոփոխությունները` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է
 ՀՀ ֆինանսների
նախարարության հետ

 

20 փետրվարի 2012 թ.

թիվ 149-Ն

Համաձայնեցված է
ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարության հետ

 

2 մարտի 2012 թ.

Համաձայնեցված է
ՀՀ էկոնոմիկայի
նախարարության հետ

 

14 մարտի 2012 թ.

Հավելված
ՀՀ կառավարությանն
առընթեր
 պետական
եկամուտների կոմիտեի

 նախագահի

 

 

8 փետրվարի 2012 թ.

 N 33-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի (այսուհետ` հրահանգ) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«18. Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) աշխատանքային պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար վարձու աշխատողները սոցիալական վճարումները կատարում են ստորև բերված աղյուսակում նշված չափերով, որոնց պահումները կատարում են և պետական բյուջե փոխանցում են գործատուները (բացառությամբ` հրահանգի 23-րդ կետում սահմանված դեպքի)`

Աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ամսական չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 2000,0 հազ. դրամ

3%-ը

2000,0 հազ. դրամից ավելի

60,0 հազ. դրամ գումարած 2000,0 հազ. դրամը գերազանցող գումարի 8%-ը

Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համար աշխատողները սոցիալական վճարներ չեն կատարում (այսինքն` գործատուները այդ պայմանագրերի շրջանակներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների սույն կետով նախատեսված չափերով սոցիալական վճարներ չեն կատարում):»:

2. Հրահանգի 23-րդ կետը լրացնել նոր «ժ» պարբերությունով`

«ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված մի շարք պայմանագրերի շրջնականերում` Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելությանը:»:

3. Հրահանգի 25-րդ կետից «, ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը» բառերը հանել:

4. Հրահանգի 27-րդ կետի`

1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«27. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի (աշխատանքային կամ քաղաքացիաիրավական) բացակայության) փաստն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար ստորև բերված աղյուսակում նշված չափերով, որոնք արտացոլվում են տվյալ ամիսը ներառող հաշվետվությունում`

Չձևակերպված աշխատողների թվաքանակը

Սոցիալական վճարի չափը` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողների համար (հազ. դրամ)

1-ից 3-ը

60,0

4-ից 6-ը

150,0

7-ից 9-ը

300,0

10 և ավելի

600,0

Եթե աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի (աշխատանքային կամ քաղաքացիաիրավական) բացակայության) փաստը վերաբերում է 2012 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին, սակայն խախտման փաստն արձանագրվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո և այդ (չձևակերպված) վարձու աշխատողը այդ ժամկետից հետո չի աշխատում (չի աշխատել) տվյալ գործատուի մոտ, ապա գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար 60,0 հազ. դրամի չափով (անկախ չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակից), որն արտացոլվում է տվյալ ամիսը ներառող հաշվետվությունում:»:

2) «ա)» և «բ)» ենթակետերում «սոցիալական վճար 60,0 հազ. դրամ» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերությունում նշված սոցիալական վճարները» բառերով:

5. Հրահանգի 28-րդ կետի`

1) առաջին պարբերությունում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով.

2) երկրորդ պարբերությունում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «ապրիլի 15-ը» բառերով:

6. Հրահանգի 35-րդ կետում`

1) «ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը,», «և թաղման նպաստների», «և թաղման նպաստի» և «և թաղման նպաստը» բառերը հանել.

2) օրինակ 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օրինակ 4. Կազմակերպության վարձու աշխատողին (օտարերկրացու) ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2011թ. հունվարի 10-ին վճարվում է 2010թ. դեկտեմբեր ամսվա համար հիվանդության նպաստ 25,0 հազ. դրամ, որից 15,0 հազ. դրամը վերաբերում է ժամանակավոր անաշխատունակության երկրորդ, երրորդ և չորրորդ աշխատանքային օրերին, իսկ ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար գործատուն իր հայեցողությամբ վարձու աշխատողին ևս վճարում է 5,0 հազ. դրամ: 2011թ. հունվար ամսվա աշխատավարձը կազմում է 120,0 հազ. դրամ:

 Տվյալ դեպքում 2011թ. հունվար ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ` 120,0 հազ. դրամ,
- գործատուի սոցիալական վճար (19,0+(120,0-100,0)x5%)` 20,0 հազ. դրամ,
- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (120,0x3%)` 3,6 հազ. դրամ,
- ընդամենը սոցիալական վճար (20,0+3,6)` 23,6 հազ. դրամ,
- անհատույց տրված գումար` 5,0 հազ. դրամ,
- հիվանդության նպաստ (ընդամենը)` 25,0 հազ. դրամ,
- հաշվարկված սոցիալական վճարից պակասեցվող  
 հիվանդության նպաստ (25,0-15,0)` 10,0 հազ. դրամ,
 - վճարման ենթակա սոցիալական վճար (23,6-10,0)` 13,6 հազ. դրամ:
  Հունվար ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (120,0 հազ. դրամ), սոցիալական վճարները (23,6 հազ. դրամ) և հիվանդության նպաստը (10,0 հազ. դրամ) արտացոլվում են 2011թ. 1-ին եռամսյակի սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ կազմակերպության կողմից մինչև 20.02.2011թ. (ներառյալ) ենթակա է վճարման 13,6 հազ. դրամ հունվար ամսվա սոցիալական վճարների գումարը: Ընդ որում` 2011թ. հունվարի 10-ին վճարված հիվանդության նպաստի չափով սոցիալական վճարի ապառքի գումարի պակասեցումը կատարվում է 2011թ. փետրվարի 20-ին:».

3) օրինակ 4-ից հետո հինգերորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև արձակուրդի ավարտից հետո, ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:»:

7. Հրահանգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«43. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվող տուգանքը հաշվարկվում է այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար Օրենքով սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամտի 10%-ի չափով (բայց 60,0 հազ. դրամից, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 60,0 հազ. դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով սոցիալական վճարների վերջնական պարտավորություն է: Այդ դեպքում համախառն եկամուտը որոշվում է հարկային մարմնի կողմից` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 24.11.2005թ. N 2094-Ն որոշմամբ հաստատված «Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման» կարգը:

Սույն կետում նշված տուգանքը կիրառվում է նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեխնիկական միջոցների համար նախատեսված` յուրաքանչյուր լիցենզիայի համապատասխան ներդիրի բացակայության պարագայում ուղևորափոխադրումների դեպքում:»:

8. Հրահանգի հավելված 3ա-ն շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հավելված 3ա

Գործատուների պարտադիր սոցիալական
ապահովության վճարների

Փաստաթղթի հերթական համարը
N ________________________________
 (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 20__թ. ___ եռամսյակ

Պետական գրանցման համարը  [1]
 

                     

Պետական գրանցման ամսաթիվը 

 [2]

  

               

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) 

 [3]

               

Ապահովադրի կոդը

 [4]

 

               

Կազմակերպության անվանումը

 [5]

  

 

Ֆիզիկական անձի անունը, ազգանունը

  [6]

  

 

Գործունեության ոլորտը (ոլորտները)

 [7]

  

 

Գտնվելու (բնակության) վայրը

 [8]

  

 

Հեռախոսը  

 [9]

 

Հաշվետվության ներկայացման ամսաթիվը

 [10]

 

 

Չափի միավոր

Դրամ

[1] և [2] տողերում նշվում է գործատուի պետական գրանցման (հաշվառման) համարը և օրը, ամիսը, տարին

[3] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[4] տողում նշվում է ապահովադրի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) կոդը

[5] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

[6] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը

[7] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտ(ներ)ը, իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեություն իրականացնելու վերաբերյալ

[8] և [9] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

[10] տողում նշվում է հարկային մարմին հաշվետվության ներկայացման օրը, ամիսը, տարին

 

Աղյուսակ 1

Սոցիալական վճարների օբյեկտի (ԱՎՈՒՄ)
միջակայքերը և քանակը

Հաշվարկված
ԱՎՈՒՄ [11]

Սոցիալական
վճար [12]

Վարձու աշխատողների մասով

 [13]

           

20000 դրամից ոչ ավելի

 [13ա]

           

վարձու աշխատողների թվաքանակ

 [13ա-1]

     

x

x

x

100000 դրամից ոչ ավելի

  [13բ]

           

վարձու աշխատողների թվաքանակ

  [13բ-1]

     

x

x

x

2000000 դրամից ոչ ավելի

  [13գ]

           

վարձու աշխատողների թվաքանակ

  [13գ-1]

     

x

x

x

2000000 դրամից ավելի

 [13դ]

           

վարձու աշխատողների թվաքանակ

 [13դ-1]

     

x

x

x

Այլ աշխատողների մասով

  [14]

           

20000 դրամից ոչ ավելի

 [14ա]

           

աշխատողների թվաքանակ

  [14ա-1]

     

x

x

x

100000 դրամից ոչ ավելի

  [14բ]

           

աշխատողների թվաքանակ

 [14բ-1]

     

x

x

x

100000 դրամից ավելի

 [14գ]

           

աշխատողների թվաքանակ

 [14գ-1]

     

x

x

x

Ընդամենը

  [15]

           

 [11] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (ԱՎՈՒՄ)

 [12] սյունակներում նշվում են [11] սյունակներում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները (սոցիալական վճարները)

 [13] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատանքային պայմանագրերով աշխատողների (վարձու աշխատողներ) հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13ա]+ տող[13բ]+ տող[13գ]+ տող[13դ])

 [13ա], [13բ], [13գ] և [13դ] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողների նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

 [13ա-1], [13բ-1], [13գ-1] տող[13դ-1] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատող վարձու աշխատողների թվաքանակը, որոնց հաշվարկված ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [13ա], [13բ], [13գ] և տող[13դ] տողերում

 [14] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրերով (աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում) աշխատողների (այլ աշխատողներ) հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[14ա]+տող[14բ]+տող[14գ])

 [14ա], [14բ], [14գ] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից այլ աշխատողներին նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

 [14ա-1], [14բ-1] և [14գ-1] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ այլ աշխատողների թվաքանակը, որոնց ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [14ա], [14բ] և [14գ] տողերում

 [15] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ վարձու և այլ աշխատողներին հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13]+տող[14])

 

Աղյուսակ 2

Առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն
չվճարված ԱՎՈՒՄ և դրա նկատմամբ
հաշվարկված սոցիալական վճարներ

ԱՎՈՒՄ
[16]

Վճարված ԱՎՈՒՄ-ի սոցիալական
վճար [17]

Մնացորդը ամսվա սկզբին

  [18]

           

Վճարվել է տվյալ ամսում ԱՎՈՒՄ

 [19]

           

Վճարված ԱՎՈՒՄ-ների քանակը

 [20] 

     

x

x

x

Մնացորդը ամսվա վերջում

 [21]

           

 [16] սյունակներում նշվում են առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ները

 [17] սյունակներում նշվում են [16] սյունակներում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հարկման տարբեր կարգերին (ընդհանուր, հաստատագրված վճարով) համապատասխան հաշվարկված սոցիալական վճարների գումարները (հաշվարկային պարտքերը)

 [18] տողում նշվում են առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա սկզբին

 [19] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (գումարը) և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

 [20] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (քանակը)

 [21] տողում նշվում են առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա վերջում (տող[18]-տող[19])

Աղյուսակ 3

Ժամանակավոր անաշխատունակության
նպաստներ

Նպաստառուներ
[22]

Օրեր
[23]

Վճարված
գումարը
 [24]

Հիվանդության նպաստ

 [25]

           

( )

( )

( )

Պրոթեզավորման նպաստ

 [26]

           

( )

( )

( )

Առողջարանային բուժման նպաստ

 [27]

           

( )

( )

( )

Հղիության և ծննդաբերության նպաստ

 [28]

           

( )

( )

( )

Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ

 [29]

           

( )

( )

( )

Ընդամենը

 [30]

           

( )

( )

( )

Ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը

 [31]

                 

 [22] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուից ժամանակավոր անաշխատունակության նպաստներ (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) (այսուհետ` նպաստներ) ստացած վարձու աշխատողների (նպաստառուների) թիվը

 [23] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) հաշվարկման աշխատանքային օրերի թիվը

 [24] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների), ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները

 [25], [26], [27], [28] և [29] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) յուրաքանչյուր տեսակների վերաբերյալ տվյալները (նպաստառուների թիվը, աշխատանքային օրերի թիվը, վճարված գումարները)

 [30] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) գումարների հանրագումարը (տող[25]+ տող[26]+ տող[27]+տող[28]+տող[29])

 [31] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարների վերաբերյալ տվյալները (նպաստառուների թիվը, աշխատանքային օրերի թիվը, հետպահվող գումարները)

 

Աղյուսակ 4

Հաշվարկված սոցիալական վճարի գումարը

 [32]

     

Կատարված ծախսեր

 [33]

( )

( )

( )

Վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը

 [34]

     

Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար1

 [35]

     

Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար2

 [36]

     

 [32] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարը (տող[15]/սյունակ[12]+տող[19]/սյունակ[17]+տող[31]/սյունակ[24])

 [33] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) ընդհանուր գումարը (տող[30]/սյունակ[24])

 [34] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) սոցիալական վճարների և դրանց հաշվին կատարված ծախսերի դրական տարբերությունը (տող[32]+տող[33], եթե տող[32]>տող[33]) կամ 0 (եթե տող[32]=<տող[33])

 [35] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60000 դրամ, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չի գերազանցում 3-ը, կամ` 150000 դրամ, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չի գերազանցում 6-ը, կամ` 300000 դրամ, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չի գերազանցում 9-ը, կամ` 600000 դրամ, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է 9-ը)

 [36] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ՀՀ հարկային մարմինների կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60000 դրամ, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չի գերազանցում 3-ը, կամ` 150000 դրամ, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չի գերազանցում 6-ը, կամ` 300000 դրամ, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չի գերազանցում 9-ը, կամ` 600000 դրամ, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է 9-ը)։

 

Կ.Տ.

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար)

 ________________

 ________________

 

 (ստորագրություն)

  (անուն, ազգանուն)

 

 

 

Գլխ. հաշվապահ

 ________________

 ________________

 

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հաշվետվությունը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է գործատուին:»: