«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11412187
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
20 մարտի 2012 թ. |
N 38-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 205-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 731 որոշմամբ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթները`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի սեպտեմբերի 15-ի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերի տիպային օրինակները հաստատելու մասին» N 205-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1. Հրամանի 1-ին կետով հաստատված «Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի» 4-րդ կետը լրացնել նոր` 4.5. ենթակետով` հետևյալ բովանդակությամբ. «4.5. Կետանցի վրա տույժը հաշվարկվում է մինչև վարձակալի կողմից ողջ պարտքի փաստացի մարումը:»:
2. Հրամանի 1-ին կետով հաստատված «Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի» 7-րդ կետը լրացնել նոր` 7.1.6. ենթակետով` հետևյալ բովանդակությամբ. «7.1.6. վերակազմավորվել է (դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձանց)»:
3. Հրամանի 2-րդ կետով հաստատված «Ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրի» 6-րդ կետը լրացնել նոր 6.1.5. և 6.1.6 ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«6.1.5. վերակազմավորվել է (դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձանց):»:
«6.1.6. տրամադրված տարածքը չի օգտագործում կամ հանձնել է մեկ այլ սուբյեկտի օգտագործմանը, կամ օգտագործում է համատեղ, ինչը պարզվել է կատարված համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում:»:
4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:
Ա. Սահակյան