Basic information
Number
N 1564-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (17.10.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.11.15/31(271) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
16.10.2007
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
16.10.2007
Effective date
17.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հոկտեմբերի 2007 թվականի N 1564-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԱՌԱ ՍՏՈՄ ԿԼԻՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը,

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Սառա Ստոմ Կլինիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000388 լիցենզիայի գործողությունը մինչև 2008 թվականի հոկտեմբերի 8-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Սառա Ստոմ Կլինիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի կրկնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:


Նախարար`

Հ. Քուշկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation