«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11812165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 մարտի 2012 թ. |
թիվ 227-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 471-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված «Լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի» 8-րդ կետի «ա» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
Հրամայում եմ`
1. Հաստատել աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի ապրիլի 28-ի «Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի և աուդիտորի որակավորման վկայականի ձևերը հաստատելու մասին» N 471-Ն հրամանի «ա» կետը:
3. Ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Վ. Գաբրիելյան
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թ. մարտի 15-ի N 227-Ն հրամանի |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- աուդիտորների որակավորման հանձնաժողովի նախագահ պրն ___________________________________ (նախարարի տեղակալի անունը, ազգանունը) ____________________________________ ___________________________________ -ից (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը) |
Դ Ի Մ ՈՒ Մ
աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու
Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված` «Լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի» 8-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:
Հավաստիացնում եմ, որ դատարանի վճռով չեմ ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատարանի դատավճռով չեմ զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Խնդրում եմ թույլատրել ինձ` մասնակցելու աուդիտորների որակավորման քննությանը:
___________________________________________________________________
(դիմողի ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը)
___________________________________________________________________
(հաշվառման վայրը)
___________________________________________________________________
(քաղաքացիությունը, անձնագրի N, ում կողմից է տրված և երբ)
___________________________________________________________________
(բնակության վայրը, հեռախոսի համարը)
Առդիր` «______» թերթ:
Դիմող` (ստորագրություն) «___»__________________ թ.
Գրանցման N ______
(դիմողի կողմից չի լրացվում)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|