Գլխավոր տեղեկություն
Համար
N 319-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2012-13.03.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.30/34(352) Հոդ.458
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.12.2009
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10209466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 319-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

 

Գ. Դանիելյան

 

 

Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի «__» ______ 20 թ. որոշմամբ

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«_____________________________________»
հիմնադրամի 20 թ. գործունեության մասին

 

1. Հիմնադրամի լրիվ անվանումը՝

1.1. Գրանցման համարը՝

1.2. գրանցման ամսաթիվը՝

1.3. Գտնվելու վայրը՝

 

1.4. Հեռ.

1.5. Բջջ. 

1.6. Կայք

1.7. Էլ.փոստ

 

2. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝

Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված օգնության չափը (դրամային արտահայտությամբ)

 

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝

Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված օգնության չափը (դրամային արտահայտությամբ)

 

4. Աշխատակազմը՝

Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված օգնության չափը (դրամային արտահայտությամբ)

 

5. Իրականացված ծրագրերը՝

Ծրագրի անվանումը, ծախսված գումարը

 

6. Ֆինանսական աղբյուրները՝

Անունը (անվանումը), ծրագրի անվանումը, չափը

 

7. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը՝

 

ՀՀ դրամ

 

 

7.1. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված  ծախսերը չափը՝

 

8. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի

անուն ազգանունը
(անվանումը):

 

 

 

9. Կից ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը (թերթերի քանակը) թերթից

 

10. Հիմնադրամի տնօրեն

 

10.1. Անուն ազգանուն

 

11. Գլխավոր հաշվապահ

 

11.1. Անուն ազգանուն

 

(Հավելվածը խմբ. 01.12.11 N 203-Ն)


 

 

Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի

  

Կ Ա Ր Գ

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկությունները հաշվետվության մեջ պարտադիր է ընդգրկել, եթե այդ կետերում նշված անձինք հաշվետու ժամանակաշրջանում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից:

2. Հաշվետվության 9-րդ կետում նշված եզրակացությունը պարտադիր կցվում է հաշվետվությանը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

3. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա հաշվետվության 1,7-րդ կետը պետք է բովանդակի այդ մասին նշում:

4. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին, 1.1-ից 1.7-րդ կետերում նշված տեղեկությունները և տեղեկություն այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:

5. Հաշվետվությունը պետք է ստորագրվի հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և նշում պարունակի Հաշվետվությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված լինելու մասին ներառյալ` համապատասխան որոշման ամսաթիվը:

6. Հաշվետվությունը համարվում է թերություններով կազմված կամ թերի, եթե այն չի բովանդակում Հավելված N 1-ի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ այն բովանդակում է ակնհայտ հակասություններ:

(Հավելվածը խմբ. 01.12.11 N 203-Ն)

 

 

Հավելված N 3
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի

 
   

Կ Ա Ր Գ

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Հիմնադրամներն իրենց գործունեության մասին հաշվետվությունները հրապարակում են իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում (մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի ցանկացած միջոցում):

2. Մամուլում հրապարակելուց հետո հաշվետվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Մամուլում հրապարակելուց հետո 30 օրվա ընթացքում հաշվետվությունը հրապարակելու մասին հիմնադրամները ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի անունով գրությամբ, որին կից ներկայացվում են հաշվետվությունը և մամուլի միջոցի օրինակը: Գրությունը պետք է բովանդակի տեղեկություններ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում համապատասխան հայտարարության տեղադրված լինելու մասին:

(3-րդ կետը փոփ. 01.12.11 N 203-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.03.2018, N 93-Ն 25.03.2018, N 319-Ն
03.02.2014, N 26-Ն 13.03.2014, N 319-Ն
01.12.2011, N 203-Ն 01.01.2012, N 319-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան