«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612245
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 մայիսի 2012 թ. |
N 270-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆ. 1837-1898. TIGRAN TCHOUKHADJIAN» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Գայի (Հայկ Բժշկյանց) ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Hayk Bzhshkiants. ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ. 1887-1937» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Կրոն. Էջմիածնի գանձեր թեմային նվիրված «Գեղարդը պահարանով: 1687թ.: Reliquary of Geghard, 1687.», «Ճաճանչավոր խաչ մասունքով: 1746թ., Վան: Cross with relic, 1746, Van.» և «Մասունքի պահարան: Արագածի Սբ. Նշան: XIII դ.: Reliquary. Aragadz, St. Nshan, XIII c.» 3 նամականիշերի, համաձայն N 3, N 4 և N 5 հավելվածների:
4) Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «Պերճ Պռոշյան. Perch Proshyan. 1837-1907» նամականիշի, համաձայն N 6 հավելվածի:
5) Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյակը թեմային նվիրված «Lusine Zakaryan. 1937-1992. Լուսինե Զաքարյան» նամականիշի, համաձայն N 7 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության պետին` հրամանի 1-ին կետով նշված փոստային վճարման պետական նշանները տպագրվելուց հետո Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հաստատմանը ներկայացնել Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյակին, Գայի (Հայկ Բժշկյանց) ծննդյան 125-ամյակին, Կրոն. Էջմիածնի գանձեր թեմային, Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյակին և Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշերը գործողության մեջ դնելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 270-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 270-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 270-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 270-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 270-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 6 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 270-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 7 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 270-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|