ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիսի 2012 թ. ք. Երևան |
N 261-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ՄԵԿ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00654 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 2012 թվականի մայիսի 15-ի գրությունը` անհատ ձեռնարկատեր ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՏԾ N 00654 լիցենզիայի գործողության կասեցումը 2012 թվականի մայիսի 18-ից վերացնելու մասին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 18-ի N 18/9 եզրակացությունը.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մայիսի 2-ի «Անհատ ձեռնարկատեր ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին» N 221-Ա հրամանում նշված անհատ ձեռնարկատեր ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 2009 թվականի ապրիլի 17-ի ՏԾ N 00654 լիցենզիայի գործողության կասեցումը 2012 թվականի մայիսի 18-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|