«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10811474
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 հոկտեմբերի 2011 թ. |
N 174-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1588-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1039-Ն որոշման 3-րդ կետի 1)-ին ենթակետի
Հրամայում եմ՝
1. Հաստատել պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման և նրանց վճարման կարգը, համաձայն հավելվածի:
2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին`
ապահովել օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:
Նախարար՝ |
Ա. Մովսիսյան |
Հավելված
Հաստատված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011 թ. հոկտեմբերի 5-ի N 174-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում են պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացին անկախ փորձագետների ներգրավման նպատակները, գործունեության սահմանները և նրանց վարձատրության չափի սահմանման սկզբունքներն ու ընթացակարգը:
2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) օգտակար հանածոների պաշարների գործակալություն (այսուհետ` Գործակալություն) ներկայացված կոնդիցիաների հիմնավորմամբ օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման (վերագնահատման) աշխատանքների, պաշարների հաշվարկմամբ (վերահաշվարկմամբ) երկրաբանական հաշվետվությունների, ինչպես նաև պաշարների շարժի օպերատիվ հաշվարկման նյութերի (այսուհետ` Նյութեր) պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` Փորձաքննություն) գործընթացին, վճարովի հիմունքներով ներգրավվում են անկախ փորձագետներ (այսուհետ` Փորձագետներ):
3. Փորձագետները ներգրավվում են փորձաքննվող Նյութերն ամբողջությամբ կամ դրանց առանձին մասերը գնահատելու, դիտարկված հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիք ձևավորելու և փորձագիտական եզրակացություն տալու նպատակով:
4. Որպես Փորձագետ կարող է հանդես գալ ընդերքաբանության ոլորտի այն մասնագետը, որը աշխատել է Գործակալությունում առնվազն գլխավոր մասնագետի պաշտոնում կամ հանդիսացել է նվազագույնը 5 (հինգ) ոչ մետաղական կամ 3 (երեք) մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորման կամ պաշարների հաշվարկման նյութերի հեղինակ կամ համահեղինակ:
Փորձագետների անհատական կազմը Գործակալության պետի ներկայացմամբ հաստատում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
5. Նյութերի Փորձաքննության գործընթացին Փորձագետի ներգրավումն իրականացվում է Փորձագետի և Աշխատակազմի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի ձևը կցված է սույն կարգին և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:
6. Փորձագետի աշխատավարձի չափը ձևավորվում է Քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի քաղաքացիական ծառայողի մեկնարկային դրույքաչափի ու Փորձաքննության բարդության գործակցի արտադրյալով:
7. Փորձաքննության բարդության գործակիցները որոշվում են ելնելով փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակությունից, բարդությունից ու ծավալից, ինչպես նաև փորձագետներին առաջադրվող հարցերի շրջանակից` ղեկավարվելով սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով:
8. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի փորձաքննության ներկայացված նյութերն ըստ իրենց բովանդակության, բարդության և ծավալի ստորաբաժանվում են հետևյալ 6 խմբերի.
1) Ոչ մետաղական հանքավայրերի պարզ նյութերի շարքին են դասվում տեխնոլոգիական վերամշակում չպահանջող կամ միայն տեսակավորում պահանջող օգտակար հանածոյով ներկայացված, պարզ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են 1 (մեկ) գրքում և պարունակում են մինչև 3 (երեք) գծագրական հավելվածներ:
2) Ոչ մետաղական հանքավայրերի միջին բարդության նյութերի շարքին են դասվում մեխանիկական կամ հայտնի ավանդական տեխնոլոգիաներով վերամշակման ենթարկվելիք օգտակար հանածոյով ներկայացված, պարզ և միջին բարդության երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են 1 (մեկ) գրքում և պարունակում են մինչև 5 (հինգ) գծագրական հավելվածներ:
3) Ոչ մետաղական հանքավայրերի բարդ նյութերի շարքին են դասվում ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված բարդ երկրաբանական կառուցվածքի և նոր ժամանակակից (ոչ ավանդական) տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված միջին բարդություն և բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են 1-ից ավելի գրքերում և պարունակում են 5-ից ավելի գծագրական հավելվածներ:
4) Մետաղական հանքավայրերի պարզ նյութերի շարքին են դասվում մեկ միասնական հանքամարմնով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված պարզ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են առավելագույնս 2 (երկու) գրքերում և պարունակում են մինչև 10 (տասը) գծագրական հավելվածներ:
5) Մետաղական հանքավայրերի միջին բարդության նյութերի շարքին են դասվում առավելագույնս 10 (տասը) հանքամարմիններով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված պարզ և միջին բարդության երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են առավելագույնս 3 (երեք) գրքերում և պարունակում են մինչև 20 (քսան) գծագրական հավելվածներ:
6) Մետաղական հանքավայրերի բարդ նյութերի շարքին են դասվում առավելագույնս 20 (քսան) հանքամարմիններով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված բարդ երկրաբանական կառուցվածքի և նոր ժամանակակից (ոչ ավանդական) տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված միջին բարդություն և բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա կամ համակցված եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են 5-ից ավելի գրքերում և պարունակում են 20-ից ավելի գծագրական հավելվածներ:
9. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի նյութերի փորձաքննության բարդության գործակիցները ընդունվում են ըստ ստորև բերված սանդղակի:
Աղյուսակ |
Հ/հ |
Փորձագետի գնահատմանն |
Մետաղական օգտակար հանածո |
Ոչ մետաղական օգտակար հանածո | ||||
բարդ |
միջին |
պարզ |
բարդ |
միջին |
պարզ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Հանքավայրի և հանքավայրի շրջանի երկրաբանական կառուցվածքի վերաբերյալ |
0.35 |
0.30 |
0.25 |
0.20 |
0.15 |
0.10 |
2. |
Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական ուսումնասիրության համար ընտրված եղանակների, միջոցների ու ծավալների վերաբերյալ |
0.50 |
0.40 |
0.30 |
0.20 |
0.15 |
0.10 |
3. |
Օգտակար հանածոյի որակատեխնոլոգիական հատկությունների վերաբերյալ |
0.35 |
0.30 |
0.25 |
0.20 |
0.15 |
0.10 |
4. |
Հանքավայրի շահագործման բնական պայմանների (հիդրո-, լեռնա-, ինժեներաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն) վերաբերյալ |
0.20 |
0.15 |
0.15 |
0.10 |
0.05 |
0.05 |
5. |
Պաշարների եզրագծման հիմնավորվածության և հաշվարկների ճշտության վերաբերյալ |
1.50 |
1.00 |
0.50 |
0.35 |
0.30 |
0.20 |
6. |
Հանքավայրի շահագործման նախատեսվող եղանակի, բացման սխեմայի և մշակման համակարգի վերաբերյալ |
0.50 |
0.35 |
0.20 |
0.20 |
0.10 |
0.05 |
7. |
Օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի վերաբերյալ |
0.40 |
0.30 |
0.20 |
0.20 |
0.10 |
- |
8. |
Հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների հիմնավորվածության վերաբերյալ |
0.35 |
0.30 |
0.25 |
0.20 |
0.10 |
0.10 |
9. |
Կոնդիցիաների պարամետրերի կազմի ու չափաքանակների հիմնավորվածության վերաբերյալ |
0.35 |
0.30 |
0.20 |
0.15 |
- |
- |
10. |
Պաշարների շարժի հաշվարկման արդյունքների արժանահավատության վերաբերյալ |
1.75 |
1.25 |
0.75 |
0.30 |
0.25 |
0.15 |
11. |
Փորձաքննվող և ֆոնդային նյութերում զետեղված երկրաբանական տեղեկատվության զուգամիտության վերաբերյալ |
1.00 |
0.60 |
0.30 |
0.20 |
0.10 |
0.05 |
12. |
Ամփոփ և առաջնային երկրաբանական փաստագրման նյութերում զետեղված տեղեկատվության զուգամիտության վերաբերյալ |
0.50 |
0.40 |
0.30 |
0.10 |
0.05 |
0.05 |
10. Ավելի քան 20 (քսան) առանձնացված հանքամարմիններով ներկայացված մետաղական հանքավայրերը վերագրվում են առավել բարդերի շարքին և նման հանքավայրերի նյութերի փորձաքննության ժամանակ յուրաքանչյուր լրացուցիչ 10 (տասը) հանքամարմինների համար նախորդ կետում բերված աղյուսակի 5-րդ և 10-րդ տողերի 3-րդ սյունակում նշված փորձաքննության բարդության գործակիցներին հավելվում է 0.2 գործակից:
11. Ստորգետնյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի նյութերը հավասարեցվում են ոչ մետաղական օգտակար հանածոների բարդ հանքավայրերի նյութերին, իսկ ստորգետնյա հանքային ջրերի հանքավայրերի նյութերը` մետաղական օգտակար հանածոների պարզ հանքավայրերի նյութերին:
12. Փորձագետի վարձատրությունն իրականացվում է միանվագ` նրա Փորձագիտական եզրակացությունը Գործակալություն ներկայացնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում:
13. Փորձագետի վարձատրության հիմք է հանդիսանում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ Գործակալության պետի զեկուցագրի վրա Աշխատակազմի ղեկավարի համապատասխան նշագրումը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011 թ. հոկտեմբերի 5-ի N 174-Ն հրամանով հաստատված կարգի |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
(օրինակելի ձև)
ք. Երևան |
«___» ___________201__ թ. |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ Գործատու), ի դեմս աշխատակազմի ղեկավար՝__________________, որը գործում է նախարարության |
(անուն, հայրանուն, ազգանուն) (սերիա, համար) (ՆԳԲ) |
կողմից (այսուհետ՝ Փորձագետ), մյուս կողմից (այսուհետ միասին` Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը |
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Գործատուն Փորձագետին հանձնարարում է մասնակցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Օգտակար հանածոների պաշարների գործակալությունում (այսուհետ` Գործակալություն) իրականացվող ______________________________________________
հաշվետության անվանումը)
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
________________________________________________________________________(այսուհետ` Նյութեր)
պետական ընդերքաբանական փորձաքննությանը և Գործակալություն ներկայացնել Նյութերի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը` առանձնակի ուշադրության արժանացնելով «Պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման և նրանց վճարման կարգի» (այսուհետ`Կարգ) 9-րդ կետում բերված սանդղակի (այսուհետ` Սանդղակ_____________________________
____________________________________________________________________________________հարցերը:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Փորձագետն իրավունք ունի
2.1.1. Գործատուից պահանջել կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն:
2.2. Փորձագետը պարտավորվում է՝
2.2.1. Ծանոթանալ Նյութերի հետ, գնահատել դրանց բովանդակության և ձևավորման համապատասխանությունը գործող պահանջներին:
2.2.2. Նյութերի հեղինակների և դրանց փորձաքննության պատասխանատուի՝ Գործակալություն
_________________________________________________________________________________________________
(պաշտոն, անուն, հայրանուն, ազգանուն)
________________________________________________________________________հետ համատեղ մասնակցել այդ Նյութերի աշխատանքային քննարկումներին:
2.2.3. Առաջարկություններ տալ Նյութերում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ:
2.2.4. Նյութերի վերաբերյալ իր կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը ներկայացնել Գործակալություն` _____________________ ժամկետում:
2.3. Գործատուն իրավունք ունի.
2.3.1. Նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության ժամանակահատվածում սահմանել Պայմանագրի 2.2.1., 2.2.2 և 2.2.3 ենթակետերում նշված Փորձագետի պարտավորությունների իրականացման ժամկետները, հաշվի առնելով տվյալ Նյութերի փորձաքննության գործընթացի փաստացի ընթացքը:
2.4. Գործատուն պարտավորվում է՝
2.4.1. Տրամադրել Փորձագետին փորձաքննության ենթարկվելիք Նյութերի լիարժեք փաթեթը և ապահովել նրան համապատասխան հրահանգչական ու նորմատիվ փաստաթղթերով:
2.4.2. Կազմակերպել Նյութերի աշխատանքային քննարկումներ Նյութերի հեղինակների, դրանց փորձաքննության պատասխանատուի և փորձաքննությանը ներգրավված բոլոր անկախ փորձագետների մասնակցությամբ:
3. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՁԵՎԸ
3.1. Փորձագետի կողմից պայմանագրի 1.1 կետով նախատեսված աշխատանքի կատարման համար սահմանվում է
/_________________ /_________________________________________________________________________
(գումարը թվերով) |
(գումարը բառերով) |
_________________________________ / ՀՀ դրամ աշխատավարձ, որը հաշվարկվում է հաշվի առնելով Սանդղակի համաձայն սահմանված փորձաքննության բարդության _____ գործակիցը:
3.2. Պայմանագրի 3.1 կետով նախատեսված աշխատավարձին համապատասխանող եկամտահարկի, սոցիալական ապահովագրության, ինչպես նաև ՀՀ օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարումները իրականացնում է Գործատուն:
3.3. Վճարման ձևը փոխանցումային է:
4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՔԸ
4.1. Փորձագետի վարձատրությունն իրականացվում է միանվագ` նրա Փորձագիտական եզրակացությունը Գործակալություն ներկայացնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում:
4.2. Փորձագետի վարձատրության հիմք է հանդիսանում Պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ Գործակալության պետի զեկուցագրի վրա Աշխատակազմի ղեկավարի համապատասխան նշագրումը:
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
5.1. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև ________________:
(ամիս, ամսաթիվ)
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Կողմերը Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին՝ մեկական օրինակ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳՈՐԾԱՏՈՒ՝ ՓՈՐՁԱԳԵՏ՝ ________________________
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության աշխատակազմի ղեկավար՝
անուն, ազգանուն, հայրանուն
_________________/__________________/
Անձնագրի տվյալներ _________________
Գտնվելու վայրը՝ ք. Երևան, Հանրապետության
հրապարակ, Կառավարության տուն 2
Սոցիալական քարտի N _______________
Բնակության վայրը ___________________
Հ/Հ ___________________________________
______________________________________
______________________________________
______________________________________
ստորագրություն
ստորագրություն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|