Գլխավոր տեղեկություն
Համար
N 1440-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.06.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հունիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1440-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԱՆԻԵԼԱՄԱՐԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «ԴԱՆԻԵԼԱՄԱՐԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 12.06.2012թ. N 15638 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2010 թվականի դեկտեմբերի 1-ին «ԴԱՆԻԵԼԱՄԱՐԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX–001400 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ԴԱՆԻԵԼԱՄԱՐԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան