Գլխավոր տեղեկություն
Համար
N 1490-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.06.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հունիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1490-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՏՈՒԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-XX-000643 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, 33-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերը «ՀԱՏՈՒԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն` Ա. Հովհաննիսյանի 15.06.2012 թվականի թիվ 16099 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. «ՀԱՏՈՒԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության՝

1) 2004 թվականի նոյեմբերի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000643 լիցենզիան վերաձևակերպել` գտնվելու վայրը տեղափոխելով ք. Երևան, Կոմիտասի պողոտա 49/4 հասցե:

2) 2004 թվականի նոյեմբերի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000643 լիցենզիայով նախատեսված գործունեության իրականացման տեղափոխել ք. Երևան, Կոմիտասի պողոտա 49/4 հասցե:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Ա. Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման և գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան