Գլխավոր տեղեկություն
Համար
N 264-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.30/64(867) Հոդ.402.13
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
07.10.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հոկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32211459

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

7 հոկտեմբերի 2011 թ. 

 ք. Երևան

N 264-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 299-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման տվյալներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N 299-Ն հրամանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Կոմիտեի նախագահ՝

Ե. Զախարյան