Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 710-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.11.18/26(409).1 Հոդ.402.11
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2011

 «Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11811469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հոկտեմբերի 2011 թ.

 թիվ 710-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1064 որոշման 2-րդ կետով հաստատված ցանկի 5-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի օրինակելի ձև Հ-3-ի «Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդի ստացման հաշվարկ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 (հազար դրամ)

 « 
   

Ներքին ֆինանսա-վորման աղբյուր

Արտաքին ֆինանսա-վորման աղբյուր

ա.

Տարեսկզբի ազատ մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ

   

բ.

Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցներ

   

բա.

այդ թվում`
Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից

   

գ.

Արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ միջոցներ կամ միջոցների փոփոխություն

   
 

Հաշվետու ժամանակաշրջանի վերջի
ազատ մնացորդ (ա - բ + բա + գ)

 -

 -

 »:

 

2) Հրամանի «Լրացման պահանջներ» օրինակելի ձև Հ-3-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. «Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդի ստացման հաշվարկ» աղյուսակի ցուցանիշները լրացվում են դրական նշանով, հետևյալ կերպ`

1. աղյուսակի «ա» տողը լրացվում է նախորդ տարիներից աճողական կարգով գոյացած տարեսկզբի ազատ մնացորդը,

2. աղյուսակի «բ» տողում լրացվում է հաշվետվության 5124000 և 5224000 տողերի ցուցանիշները,

3. աղյուսակի «բա» տողը լրացվում է նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքի բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների /բացառությամբ փոխառու միջոցների/ վերադարձից մուտքերը,

4. աղյուսակի «գ» տողը` եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու դեպքում լրացվում է հաշվետվության 5127000 և 5227000 տողերի ցուցանիշները, իսկ տարեկան հաշվետվության դեպքում 5126000 և 5226000 տողերի ցուցանիշները:»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

 Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան