ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
9 սեպտեմբերի 2011 թ. |
N 2197-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
Հրամայում եմ`
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 08.09.11թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը՝ ուժը կորցրած ճանաչել «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին 01.02.04թ. տրված «Փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության» թիվ 00015 լիցենզիան։
Նախագահ` |
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|