Գլխավոր տեղեկություն
Համար
N 416-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հոդ.214.4
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
01.08.2012
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11612311

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

1 օգոստոսի 2012 թ.
ք. Երևան

N 416-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետությն տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանի հավելվածի 18-րդ կետի 5-րդ սյունակում «200, 200, 200» թվերը համապատասխանաբար փոխարինել «170, 200, 230» թվերով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. 30-րդ Օլիմպիական խաղեր. Լոնդոն թեմային նվիրված «ԼՈՆԴՈՆ. 2012. LONDON» 3 նամականիշի, համաձայն N 1, N 2 և N 3 հավելվածների:

2) Սպորտ. Օլիմպիական չեմպիոններ. Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան, Արմեն Նազարյան թեմային նվիրված «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ. ՕLYMPIC CHAMPIՕNS. Հրաչյա Պետիկյան. Hrachya Petikyan. Բարսելոն. 1992. Barcelona. Իսրայել Միլիտոսյան. Israyel Militosyan. Բարսելոն. 1992. Barcelona. Մնացական Իսկանդարյան. Mnatsakan Iskandaryan. Barcelona. Բարսելոն. 1992. Արմեն Նազարյան. Armen Nazaryan. Atlanta. Ատլանտա. 1996» 4 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. 30-րդ Օլիմպիական խաղեր. Լոնդոն թեմային նվիրված «ԼՈՆԴՈՆ. 2012. LONDON» 3 նամականիշը, սահմանելով անվանագինը` 170, 200 և 230 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

2) Սպորտ. Օլիմպիական չեմպիոններ. Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան, Արմեն Նազարյան թեմային նվիրված «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ. OLYMPIC CHAMPIONS. Հրաչյա Պետիկյան. Hrachya Petikyan. Բարսելոն. 1992. Barcelona. Իսրայել Միլիտոսյան. Israyel Militosyan. Բարսելոն. 1992. Barcelona. Մնացական Իսկանդարյան. Mnatsakan Iskandaryan. Barcelona. Բարսելոն. 1992. Արմեն Նազարյան. Armen Nazaryan. Atlanta. Ատլանտա. 1996» 4 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 120, 120, 120, 120 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Բեգլարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թ. օգոստոսի 1-ի

թիվ 416-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_1982

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թ. օգոստոսի 1-ի

թիվ 416-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_1983

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թ. օգոստոսի 1-ի

թիվ 416-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_1984

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թ. օգոստոսի 1-ի

թիվ 416-Ն հրամանի

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1985

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան