Գլխավոր տեղեկություն
Համար
Թիվ 34
Տիպ
Պաշտոնական տեղեկատվություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.31/16(49)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2007

Հ Հ  Ա Ր Դ Ա Ր Ա Դ Ա Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Թիվ 34

15 հունվարի 2007 թվականի

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀՕ-251-Ն) ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2006 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 69 (524) համարում հրապարակված 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-251-Ն) օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` հունվարի 8-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում:

 

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ`

Կ. Խտրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան