Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2012-25.04.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.61
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.01.2012
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10312077

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունվարի 2012 թ.
ք. Երևան

N 67-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի և N 7 հավելվածի, սոցիալական փաթեթի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման հետ կապված զբոսաշրջային փաթեթների ձևավորման և իրացման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման (այսուհետ` հաշվառում) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Տ. Դավթյան

 

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2012 թվականի հունվարի 26-ի

N 67-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի (այսուհետ` սոցիալական փաթեթ) հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հաշվառված զբոսաշրջային օպերատորների ցանկի (այսուհետ` ցանկ) հրապարակման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն կարգին համապատասխան:

2. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` սույն կարգով հաշվառված և ցանկում ներառված զբոսաշրջային օպերատորների կողմից, համապատասխան զբոսաշրջային փաթեթներ (այսուհետ` զբոսաշրջային փաթեթ) ձևավորելու և իրացնելու միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Հաշվառվել կարող են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված զբոսաշրջային օպերատորները, որոնք

1) պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան երեք տարի առաջ,

2) համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին,

3) սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հայտը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մասնակցել են առնվազն միջազգային 2 կամ տեղական և միջազգային մեկական զբոսաշրջային ցուցահանդեսի:

4. Զբոսաշրջային օպերատորները հաշվառվելուց և ցանկում հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց ինտերնետային կայքում ապահովում են հատուկ «Սոցիալական փաթեթ» էջի գործողություն, որտեղ տեղադրում են

1) իրենց կողմից առաջարկվող, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 30 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն 10-ը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում, 2-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընդ որում՝ սույն ենթակետով նախատեսված փաթեթները կարող են պարբերաբար թարմացվել և դրանցում սպառողի հետ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ` պահպանելով սույն կարգի պահանջները,

2) սպառողի հետ կնքվող օրինակելի պայմանագիրը, որը պետք է համապատասխանի «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին,

3) բանկային վավերապայմանները:

5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջերում զբոսաշրջային փաթեթները (այդ թվում նաև՝ լիազոր մարմնին հաշվառման նպատակով ներկայացված) ներկայացվում են գնանշմամբ` առանձին նշելով փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գները: Ընդ որում՝ զբոսաշրջային փաթեթում նշված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը (ավելացված արժեքի հարկ վճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում գները հաշվի են առնվում ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավելացված արժեքի հարկ չվճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում` առանց ավելացված արժեքի հարկի):

6. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթներն իրացնում են սպառողի հետ կնքելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմանագիրը ներառում է իրացվող զբոսաշրջային փաթեթի գինը` առանձին նշելով փաթեթում ընդգրկվող հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմաններին:

8. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները լիազոր մարմին ներկայացնում են

1) եռամսյակային տեղեկատվություն սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց կողմից իրացված զբոսաշրջային փաթեթների վերաբերյալ` յուրաքանչյուր եռամսյակը հաջորդող ամսվա առաջին տասն աշխատանքային օրերի ընթացքում, համաձայն ձև 1-ի,

2) սպառողի հետ կնքված պայմանագրերի պատճեններ` լիազոր մարմնի պահանջով, պահանջը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

9. Հաշվառումն իրականացվում է կամավոր սկզբունքով` զբոսաշրջային օպերատորների հայտի հիման վրա:

10. Հաշվառվելու նպատակով զբոսաշրջային օպերատորը լիազոր մարմին է ներկայացնում`

1) հայտ` համաձայն ձև 2-ի,

2) գրասենյակի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 15 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն 5-ը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում, 2-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` առանձին նշելով նաև փաթեթում ներառված հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 5-րդ կետով նախատաեսված պայմաններին,

4) զբոսաշրջային փաթեթներում ընդգրկված առնվազն հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները,

5) սպառողի հետ կնքվող, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանող պայմանագրի օրինակելի ձևը` հաստատված զբոսաշրջային օպերատորի իրավասու մարմնի կողմից,

6) զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութեր կամ փաստաթղթերի պատճեններ:

11. Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացնում է հայտատուին` հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու համար:

12. Լիազոր մարմինը կարող է զբոսաշրջային օպերատորի գրասենյակում գնահատել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին զբոսաշրջային օպերատորի գործունեության համապատասխանությունը:

13. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ամբողջությամբ ստանալուց հետո լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին 3 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կնքել պայմանագիր և կնքված պայմանագրի հիման վրա, 3 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան հրամանով զբոսաշրջային օպերատորին հաշվառում է հաշվառման մատյանում և հրապարակում ցանկում:

14. Լիազոր մարմնի և զբոսաշրջային օպերատորի միջև սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանագիրը կնքվում է սոցիալական փաթեթի շրջանակներում զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու և իրացնելու հետ կապված զբոսաշրջային օպերատորի նկատմամբ սույն հրամանով նախատեսված պայմաններով:

15. Հայտի քննության արդյունքում լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`

1) բացակայում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը կամ 11-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացվել թերությունը.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտորեն խեղաթյուրված են կամ կեղծիք են պարունակում.

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

4) զբոսաշրջային օպերատորի գործունեությունը չի համապատասխանում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

5) զբոսաշրջային օպերատորի ներկայացրած փաթեթն իրատեսական չէ կամ չի համապատասխանում սույն կարգի պահանջներին.

6) զբոսաշրջային օպերատորի` սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը չի համապատասխանում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

7) զբոսաշրջային օպերատորը լիազոր մարմնի առաջարկը ստանալուց հետո եռօրյա ժամկետում լիազոր մարմնի հետ չի կնքել սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանագիրը:

16. Լիազոր մարմինը հայտը մերժում է գրավոր` նշելով մերժման հիմքերը:

17. Զբոսաշրջային օպերատորը հաշվառումից և ցանկից հանվում է

1) իր դիմումի համաձայն` դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

2) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն հավելվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերի պահանջները խախտելու համար նախազգուշացվելու և մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտելու դեպքում.

3) սպառողների հետ կնքված պայմանագիրը մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ խախտելու դեպքում, եթե խախտումներն օրենքով սահմանված կարգով ապացուցված են:

18. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և ցանկից դուրս եկած զբոսաշրջային օպերատորները չեն կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից դուրս գալուց հետո մեկ տարվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

19. Հաշվառված զբոսաշրջային օպերատորների մասին տեղեկատվությունն անմիջապես հրապարակվում է ցանկում:

20. Ցանկում հրապարակվում է նաև զբոսաշրջային օպերատորի հաշվառումից դուրս գալը, նշելով դուրս գալու հիմքը:

21. Սույն կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորների ցանկը կազմվում է զբոսաշրջային օպերատորների հաշվառման հերթականությամբ և ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

1) զբոսաշրջային օպերատորի անվանումը (անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ անուն-ազգանունը)` էլեկտրոնային հղումով դեպի զբոսաշրջային օպերատորի ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» բաժնին,

2) զբոսաշրջային օպերատորի գրասենյակ(ներ)ի հասցեն(երը), հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները և զբոսաշրջային օպերատորի տրամադրած այլ կապի միջոցները,

3) զբոսաշրջային օպերատորի ապրանքային նշանը` զբոսաշրջային օպերատորի կողմից ներկայացվելու դեպքում,

4) զբոսաշրջային օպերատորի բանկային վավերապայմանները:

22. Լիազոր մարմինը ցանկը հրապարակում է իր պաշտոնական կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնում:

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Հ/Հ

ՍՊԱՌՈՂԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՄՍԱԹԻՎԸ ԵՎ ՀԱՄԱՐԸ

ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՀՏՕ) ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԳԻՇԵՐԱԿԱՑԵՐԻ ՔԱՆԱԿԸ

ՓԱԹԵԹԻ ԳԻՆԸ

ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՆԸ (1 ԳԻՇԵՐԱԿԱՑԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ)

ՓԱԹԵԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՀԻՆ ՀՏՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ԳԻՆԸ (1 ԳԻՇԵՐԱԿԱՑԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ)

             
             
             
             
             
             
             

 

Ձև 2

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

________________________________-ին

 

Հ Ա Յ Տ

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվելու նպատակով զբոսաշրջային օպերատորի հաշվառման

 

1. Հայտատուի լրիվ անվանումը (Ա/Ձ անունը, ազգանունը) ___________________

____________________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու վայրը, հեռ. համարը, կայքի հասցեն և էլ. փոստը _____

____________________________________________________________________

____________________________________________________________________

3. Պետական գրանցման համարը ______________________________________

4. Ապրանքային նշանը (առկայության դեպքում) ___________________________

5. Կից ներկայացվում է.

 1) գրասենյակ(ներ)ի տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքը

 հավաստող փաստաթղթի պատճենը` ___ թերթ,

 2) զբոսաշրջային փաթեթներ` ___ թերթ, 

 3) հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող

պայմանագրերի պատճենները` ___ թերթ, 

 4) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` ___ թերթ, 

 5) զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութերի/փաստաթղթերի

 պատճենները` ___ թերթ:

________________________________________________________________

    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 

 _________________________________________ ____ ____________-ի, _____թ.

(պաշտոնը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2013, N 170-Ն 25.04.2013, N 67-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան