Գլխավոր տեղեկություն
Համար
N 2/80-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2012-27.09.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.03.07/7(420) Հոդ.86
Ընդունող մարմին
Արտաքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.02.2012
Ստորագրող մարմին
Արտաքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10412128

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 փետրվարի 2012 թ.

N 2/80-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 26-ի N 230 որոշման 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. հունիսի 23-ի N 974-Ն որոշման 4-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում փոստային առաքումների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար՝

Է. Նալբանդյան

 

 

Հավելված

ՀՀ արտաքին գործերի նախարարի

21 փետրվարի 2012 թվականի

N 2/80-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում՝ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Նախարարություն) և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (այսուհետ՝ Դիվանագիտական ներկայացուցչություն), ինչպես նաև վերջիններիս միջև փոստային առաքումների իրականացման ընթացակարգը:

2. Փոստային առաքումներն իրականացվում են`

1) Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայության միջոցով` «Միջկառավարական սուրհանդակային կապի մասին» 1993 թվականի հունվարի 22-ի ԱՊՀ համաձայնագրի շրջանակներում,

2) Հայաստանի Հանրապետության ազգային փոխադրողի քաղաքացիական օդանավի անձնակազմի հրամանատարի միջոցով,

3) սույն Կարգի 4-րդ կետում նշված ad հօc (ադ հոկ) (ժամանակավոր, կոնկրետ դեպքի համար) սուրհանդակների միջոցով՝ կամավորության սկզբունքով,

4) սույն Կարգով նախատեսված դեպքերում` միջազգային սուրհանդակային ընկերությունների միջոցով FedEx (ֆեդԷքս), DHL (Դի Էյջ Էլ) և այլն:

3. Սույն Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված եղանակով փոստային առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային փոխադրողի միջև կնքված պայմանագրի հիման վրա, ընդ որում` օդանավի անձնակազմի հրամանատարին տրվում է պաշտոնական փաստաթուղթ՝ փոստի նկարագրությամբ:

4. Ad hoc սուրհանդակներ են համարվում Նախարարության և (կամ) դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները, իսկ առանձին դեպքերում նաև ՀՀ պետական կառավարման այլ մարմինների աշխատակիցները: Սույն կետում նշված անձանց Նախարարության կամ Դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրվում է տեղեկանք` համաձայն Ձև 1-ի (Հավելված 1-ը կցվում է), որով հավաստվում է տվյալ անձանց կողմից դիվանագիտական ad hoc սուրհանդակի կարգավիճակ ունենալու փաստը և տրվում է դիվանագիտական փոստի նկարագրությունը: Փոստը ենթակա է տեղափոխման բացառապես ձեռքի ուղեբեռում և չի կարող գերազանցել տվյալ ad hoc սուրհանդակին փոխադրող տրանսպորտային ընկերության կողմից ձեռքի ուղեբեռի համար սահմանված թույլատրվող քաշը և ծավալը:

5. Սույն Կարգի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված եղանակներով փոստային առաքումներն իրականացվում են առավելագույնը 15 օրացուցային օրվա պարբերականությամբ:

6. Սույն Կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված եղանակով՝ միջազգային սուրհանդակային ընկերությունների միջոցով փոստային առաքումներն իրականացվում են հետևյալ դեպքերում՝

1) սույն Կարգի 5-րդ կետում նշված ժամկետներում և եղանակներով փոստային առաքման իրականացման անհնարինության, կամ

2) աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ արտահերթ, կամ

3) քաղաքացու ցանկությամբ՝ արտահերթ:

7. Նախարարությունից դեպի դիվանագիտական ներկայացուցչություններ առաքվող փոստի առաքման և ժամկետների պահպանման համար պատասխանատու է Նախարարության ընդհանուր բաժինը:

8. Դիվանագիտական ներկայացուցչություններից դեպի Նախարարություն կամ այլ դիվանագիտական ներկայացուցչություն առաքվող փոստի առաքման և ժամկետների պահպանման համար պատասխանատու է տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունը:

 

II. Փոստային առաքումները Նախարարությունից դեպի դիվանագիտական ներկայացուցչություններ

 

9. Ընդհանուր բաժինը մեկօրյա ժամկետում ապահովում է Նախարարության ստորաբաժանումներից ստացված փոստի գրանցումը, հաշվառումը, փաթեթավորումը, պիտակավորումը և սույն Կարգով սահմանված ժամկետում առաքումը դեպի դիվանագիտական ներկայացուցչություններ:

10. Ընդհանուր բաժինը Նախարարության համապատասխան ստորաբաժանումից գաղտնի թղթակցությունը ստանում և առաքում է փակ վիճակում՝ պահպանելով սույն Կարգով սահմանված ժամկետները:

11. Անհրաժեշտության դեպքում Նախարարությունը կարող է փոստը դիվանագիտական ներկայացուցչություն ուղարկել մեկ այլ դիվանագիտական ներկայացուցչության միջոցով: Այս դեպքում վերջինս պատասխանատու է փոստի` վերջնական հասցեատիրոջը հասցնելու համար, սույն Կարգի 3-րդ բաժնում նախատեսված կարգով:

12. Փոստային առաքումները սահմանված կարգով իրականացնելու և դրանք հնարավորինս արդյունավետ կազմակերպելու նպատակով ընդհանուր բաժինը կազմում է առաքումների իրականացման օպտիմալ տարբերակներն ըստ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև իրականացվող կանոնավոր չվերթները և Նախարարության աշխատակիցների՝ առաջիկայում նախատեսված գործուղումները: Այդ նպատակով կազմվում է փոստային առաքումների պլանային օրացույց, որը փակցվում է ընդհանուր բաժնում՝ Նախարարության աշխատակիցների համար տեսանելի վայրում:

13. Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը մեկօրյա ժամկետում աշխատակիցների գործուղումների մասին հրամաններն էլեկտրոնային եղանակով ուղարկում է ընդհանուր բաժնի պետին:

14. Նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ընդհանուր բաժնի պետին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների աշխատակիցների գործուղումների մասին՝ այդ մասին տեղեկությունը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

15. Ընդհանուր բաժինն առաքված և ստացված փոստի մասով վարում է առանձնացված հաշվառում` էլեկտրոնային գրանցամատյան (անհրաժեշտության դեպքում նաև թղթային) վարելու միջոցով, որը պարունակում է տվյալներ փոստային առաքանու բովանդակության (համառոտ), քանակի (փաթեթ, տեղ), առաքման ամսաթվի, հասցեատիրոջ և առաքման եղանակի մասին:

Դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված փոստը ընդհանուր բաժինը գրանցում է մեկօրյա ժամկետում և հետագա ընթացքն ապահովում է Նախարարության գործավարության կարգին համապատասխան:

 

III. Փոստային առաքումները դիվանագիտական ներկայացուցչություններից դեպի Նախարարություն կամ այլ դիվանագիտական ներկայացուցչություն

 

16. Դիվանագիտական ներկայացուցչությունն ապահովում է իր կողմից պատրաստված փոստի գրանցումը, հաշվառումը, փաթեթավորումը, պիտակավորումը և կազմակերպում է առաքումը դեպի Նախարարություն կամ այլ դիվանագիտական ներկայացուցչություն:

17. Դիվանագիտական ներկայացուցչություններից դեպի այլ դիվանագիտական ներկայացուցչություններ փոստը առաքվում է սույն Կարգի 2-րդ կետում նշված եղանակներով:

18. Դիվանագիտական ներկայացուցչությունը ստացված և առաքված փոստի մասով իրականացնում է առանձնացված հաշվառում` էլեկտրոնային գրանցամատյան (անհրաժեշտության դեպքում նաև թղթային) վարելու միջոցով, որը պարունակում է տվյալներ փոստային առաքանու բովանդակության (համառոտ), քանակի (փաթեթ, տեղ), առաքման ամսաթվի, հասցեատիրոջ և առաքման եղանակի մասին:

19. Դիվանագիտական ներկայացուցչությունը կազմում է փոստային առաքումների պլանային օրացույց՝ հաշվի առնելով տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից իրականացվող չվերթները, ինչպես նաև Նախարարության աշխատակազմից դեպի տվյալ պետություն առաջիկայում նախատեսված գործուղումները:

20. Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը Նախարարության աշխատակիցների գործուղումների մասին հրամաններն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին, որն այդ մասին հայտնում է փոստային առաքումների պլանավորման և կազմակերպման համար պատասխանատու աշխատակցին:

 

IV. Դիվանագիտական ներկայացուցչություններից քաղաքացիներին ուղղված փոստային առաքումները

 

21. Դիվանագիտական ներկայացուցչության կողմից մատուցվող հյուպատոսական ծառայության հետ կապված (վիզայի տրամադրում, նոր անձնագիր, տեղեկանքի տրամադրում և այլն) քաղաքացիներին ուղղված փոստային առաքումներն իրականացվում են այն դեպքերում, երբ այդպիսի փոստային առաքումն արգելված չէ Հայաստանի Հանրապետության և տվյալ պետության օրենսդրությամբ:

22. Մատուցվող հյուպատոսական ծառայության հետ կապված փոստային առաքումը դիվանագիտական ներկայացուցչությունից քաղաքացիներին իրականացվում է այն դեպքում, երբ տվյալ քաղաքացին նախապես դիմել է այդ խնդրանքով՝ ներկայացնելով նախապես վճարված և լրացված (ստացողի անունը, հասցեն և այլն) փոստային ծրար կամ կատարել է համապատասխան վճարում փոստային առաքման համար:

23. Ելնելով երկրի առանձնահատկություններից՝ փոստային առաքման համար դիմողի կողմից լրացվող դիմումի ձևը դիվանագիտական ներկայացուցչության կողմից սահմանվում և հրապարակվում է Նախարարության հետ համաձայնեցնելուց հետո:

24. Քաղաքացու ցանկությամբ դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է իրականացնել արտահերթ փոստային առաքում դեպի Նախարարություն:

25. Դիվանագիտական ներկայացուցչության պատասխանատու աշխատակիցները քաղաքացիներին տեղեկացնում են այն միջազգային սուրհանդակային ընկերությունների մասին, որոնց միջոցով դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է իրականացնել արտահերթ փոստային առաքում:

26. Դիվանագիտական ներկայացուցչության կողմից քաղաքացիներին առաջարկվող միջազգային սուրհանդակային ընկերությունների վճարովի փոստային առաքումների հնարավոր տարբերակները պետք է նախապես համաձայնեցվեն Նախարարության հետ և հրապարակվեն դիվանագիտական ներկայացուցչության կայքում, ինչպես նաև փակցված լինեն դիվանագիտական ներկայացուցչության քաղաքացիների ընդունելության սրահի տեսանելի վայրում:

 

V. Միջազգային սուրհանդակային ընկերությունների միջոցով փոստային առաքումների համար կատարվող վճարումները

 

27. Նախարարությունից դեպի դիվանագիտական ներկայացուցչություններ կատարվող փոստային առաքումները միջազգային սուրհանդակային ընկերությունների միջոցով կատարելու դեպքում մատուցված ծառայությունների ծախսերն իրականացվում են Նախարարության միջոցների հաշվին:

28. Դիվանագիտական ներկայացուցչություններից դեպի Նախարարություն կամ այլ դիվանագիտական ներկայացուցչություն կատարվող փոստային առաքումները միջազգային սուրհանդակային ընկերությունների միջոցով կատարելու դեպքում մատուցված ծառայությունների ծախսերն իրականացվում են ուղարկող դիվանագիտական ներկայացուցչության պահպանման միջոցների հաշվին:

29. Դիվանագիտական ներկայացուցչություններից քաղաքացիներին ուղղված հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված փոստային առաքումները (բացառութամբ ծանուցումների), ինչպես նաև վերջիններիս ցանկությամբ դեպի Նախարարություն արտահերթ կատարվող փոստային առաքումներն իրականացվում են այդ քաղաքացիների (դիմողների) հաշվին:

 

Ձև 1

 

C E R T I F I C A T E

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Authority

Ում կողմից

 

Address, telephone, e-mail

Գտնվելու վայրը, հեռախոս, Էլ. փոստ

 

This is to certify that

Տեղեկանքը հավաստում է, որ

Mr./Ms.

Պրն/Տկն

 

Passport Number and Issuing Authority

Անձնագրի համարը և ում կողմից է տրված

 

is an AD HOC courier of the DIPLOMATIC MAIL mentioned below

հանդիսանում է ստորև նշված դիվանագիտական փոստի ad հօc սուրհանդակ

Description

Նկարագրությունը

Quantity

Քանակը

Total Weight

Ընդհանուր քաշը

Notes

Նշումներ

       

Recipient

Ստացող

 

Address, telephone, e-mail

Գտնվելու վայրը, հեռախոս, Էլ. փոստ

 

Valid from

Վավերական է

 

To

Մինչև

 

_____________________________________

(Position / Պաշտոնը)

______________________________________

(First name, Last name / Անունը, Ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.07.2013, N 2/459-Ն 27.09.2013, N 2/80-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան