Գլխավոր տեղեկություն
Համար
N 1347-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.30
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2011 թ.

N 1347-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 280-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) 1-ին գլխի 3-րդ կետը լրացնել նոր` «ե» ենթակետով`

«ե) 2012 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադան «Մաթեմատիկա» առարկայից կազմակերպվում է 3 փուլով` համաձայն նախարարության սահմանած ընթացակարգի»:

2) 14-րդ գլխի 3-րդ և 4-րդ կետերի 2-րդ պարբերություններում «մաթեմատիկայից» բառը փոխարինել «հայոց եկեղեցու պատմությունից» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչություններին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Ա. Աշոտյան