Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.02/17(430) Հոդ.193
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2012
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

12 հունիսի 2012 թ.

ք. Երևան

N 91-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարելու հետևյալ լրացումները.

1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

1.194

Պեսսիլի

ացետամիպրիդ

200

լուծվող փոշի

1.195

Բորեյ

տիամետոսամ-լյամբդա
ցիալհոտրին

141+106

խտացված կախույթ

1.196

Գերոլդ

դիֆլուբենզուրոն

240

ջրային սուսպենզիոն
կոնցենտրատ

 

2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

6.155

Սիգնում

բոսկիլադ, պիրակլոստորոբին

267+67

ջրում դիսպերսվող հատիկներ

6.156

Վիալ Թրասթ

տեբուկոնազոլ, տիաբենդազոլ

60+60

էմուլսիոն կոնցենտրատ

6.157

Մետաքսիլ

մանկոցեբ, մետալաքսիլ

640+80

թրջվող փոշի

6.158

Ռայոկ

դիֆենկոնազոլ

250

խտացված էմուլսիա

6.159

Օրդան

պղնձի քլորօքսիդ, ցիմօքսանիլ

689+42

թրջվող փոշի

 

3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

8.106

ԳԼԻՖՈՍ. ԱՐՄ

գլիֆոսատ

430

ջրային լուծույթ

8.107

ԳԼԻՖՈՍ. ԱՐՄ

գլիֆոսատ

777

լուծվող փոշի

8.108

Բուտիզան Սթար

մետազաքլոր+կվինմերակ

333+83

խտացված սուսպենզիա

8.109

Դիանատ

դիկամբա

480

ջրային լուծույթ

8.110

Բալերինա

ֆլորասուլամ, էթիլհեքսիլային եթեր

7.5+410

խտացված էմուլսիա

8.111

Լաստիկ Էքստրա

ֆենոքսապրոպ-Պ-էթիլ, կլոկվինտոսետմեքսիլ

70+40

խտացված էմուլսիա

8.112

Մորտիրա

տրիբենուրոն-մեթիլ

750

ջրում լուծվող գրանուլներ

8.113

Տորնադո 500

գլիֆոսատ

500

ջրային լուծույթ

8.114

Միուրա

խիզալոֆոպ Պ-էթիլ

125

խտացված էմուլսիա

8.115

Նոմինի Ջի

նատրիումի բիսպիրիբակ

400

խտացված էմուլսիա

 

4) անվանացանկի 8-րդ բաժնի 8.004 կետից հետո լրացնել հետևյալ նոր կետով.

8.005

Արսենալ նոր

իմազապիր

250

ջրում լուծվող խտություն

 

 

Ա. Բախչագուլյան