«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10311590
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
28 նոյեմբերի 2011 թ. |
N 964-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հունիսի 22-ի «Պետական կարիքների համար շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 8-րդ բաժինը համապատասխան կետերից հետո լրացնել նոր` 13.1, 15.1, 15.2, 18.1, 19.1 և 19.2 կետերով հետևյալ բովանդակություններով.
13.1 |
Մետաղապլաստե դռան բլոկ, սպիտակ 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 (հայկական պրոֆիլ) |
15.1 |
Մետաղապլաստե պատուհանի բլոկ, սպիտակ 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 չբացվող (հայկական պրոֆիլ) |
15.2 |
Մետաղապլաստե պատուհանի բլոկ, սպիտակ 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 բացվող (հայկական պրոֆիլ) |
18.1 |
Մետաղապլաստե դռան բլոկ, կաղնեգույն 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 (հայկական պրոֆիլ) |
19.1 |
Մետաղապլաստե պատուհանի բլոկ, կաղնեգույն 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 չբացվող (հայկական պրոֆիլ) |
19.2 |
Մետաղապլաստե պատուհանի բլոկ, կաղնեգույն 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 բացվող (հայկական պրոֆիլ) |
Տ. Դավթյան |