ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ |
10.03.1995 թ. թ. 2-15 թ. |
10.03.1995 թ. |
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
Էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի եՎ կոմունալ ծառայությունների գների եՎ սակագների փոփոխության հետԵՎանքով պարտքերի վերահաշվարկներից առաջացած գումարների ձեՎակերպման վերաբերյալ
ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 30-ի «Էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666, 1994թ. մայիսի 24-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագների հաստատման և դրա համար վճարման կարգի մասին» N 238 և 1994թ. հոկտեմբերի 19-ի «Բնական գազի սակագնի հաստատման և դրա համար վճարման կարգի մասին» N 495 որոշումներով նախատեսվել է էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների դիմաց գոյացած (չվճարված) պարտքերը վերահաշվարկել նոր տարիֆներով (սակագներով):
Հաշվի առնելով վերոհիշյալը և նպատակ ունենալով հստակեցնել տնտեսավարող սուբյեկտների կողմից այդ գումարների ձևակերպման, հարկերի ճիշտ հաշվարկման և ժամանակին վճարման հարցերը, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը պարզաբանում են հետևյալը.
1. Էլեկտրական էներգիա, ջերմային էներգիա, բնական գազ իրացնող և կոմունալ ծառայություններ մատուցող ձեռնարկությունները նոր սակագներով վերահաշվարկված դեբիտորական պարտքերի գումարների ստացման դեպքում վերահաշվարկված պարտքերի գումարների և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերությունը ձևակերպում են որպես արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտ (ժամանակին չվճարված գումարների դիմաց ստացված տուգանքներ):
Հաշվապահական հաշվառման մեջ տրվում է հետևյալ ձևակերպումը.
դեբետ «դրամական միջոցների» հաշիվներ |
(նոր սակագներով վերահաշվարկված և սակագներով հաշվարկված գումարների տարբերության չափով) |
2. Սպառող ձեռնարկությունները նոր սակագներով վերահաշվարկված կրեդիտորական պարտքերի վճարման դեպքում վերահաշվարկված պարտքերի գումարների և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերությունը ձևակերպում են որպես արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտ (ժամանակին չվճարված գումարների դիմաց վճարված տուգանքներ):
Հաշվապահական հաշվառման մեջ տրվում է հետևյալ ձևակերպումը.
կրեդիտ 80 «շահույթ ու վնաս»
դեբետ «դրամական միջոցների հաշիվներ» |
(նոր սակագներով վերահաշվարկված և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերության չափով) |
3. Հաշվարկային փաստաթղթերը լրացվում են հետևյալ տեսքով.
ապրանքի (ծառայությունների) արժեքը _________________________
ավելացված արժեքի հարկը _________________________
---------------------------------------------------------------------------
ընդամենը
_________________________
ժամանակին չվճարված գումարների դիմաց ստացված տուգանքներ (նոր սակագներով վերահաշվարկված և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերության չափով)
---------------------------------------------------------------------------
ընդամենը ենթակա է վճարման _________________________
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|