Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 0665/3-3
Տիպ
Պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Ընդունող մարմին
ՀՀ հարկային պետական տեսչության պետի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
10.03.1995
Ստորագրման ամսաթիվ
10.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.1995

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

10.03.1995 թ. 

թ. 2-15 թ.

10.03.1995 թ.
թ. 0665/3-3

 

 

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

Էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի եՎ կոմունալ ծառայությունների գների եՎ սակագների փոփոխության հետԵՎանքով պարտքերի վերահաշվարկներից առաջացած գումարների ձեՎակերպման վերաբերյալ

 

ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 30-ի «Էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666, 1994թ. մայիսի 24-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագների հաստատման և դրա համար վճարման կարգի մասին» N 238 և 1994թ. հոկտեմբերի 19-ի «Բնական գազի սակագնի հաստատման և դրա համար վճարման կարգի մասին» N 495 որոշումներով նախատեսվել է էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների դիմաց գոյացած (չվճարված) պարտքերը վերահաշվարկել նոր տարիֆներով (սակագներով):

Հաշվի առնելով վերոհիշյալը և նպատակ ունենալով հստակեցնել տնտեսավարող սուբյեկտների կողմից այդ գումարների ձևակերպման, հարկերի ճիշտ հաշվարկման և ժամանակին վճարման հարցերը, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը պարզաբանում են հետևյալը.

1. Էլեկտրական էներգիա, ջերմային էներգիա, բնական գազ իրացնող և կոմունալ ծառայություններ մատուցող ձեռնարկությունները նոր սակագներով վերահաշվարկված դեբիտորական պարտքերի գումարների ստացման դեպքում վերահաշվարկված պարտքերի գումարների և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերությունը ձևակերպում են որպես արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտ (ժամանակին չվճարված գումարների դիմաց ստացված տուգանքներ):

Հաշվապահական հաշվառման մեջ տրվում է հետևյալ ձևակերպումը. 

դեբետ «դրամական միջոցների» հաշիվներ
(50, 51, 52, 55, 56)
նախկին կրեդիտ 80 «շահույթ ու վնաս»

(նոր սակագներով վերահաշվարկված և
սակագներով հաշվարկված
գումարների տարբերության չափով)

2. Սպառող ձեռնարկությունները նոր սակագներով վերահաշվարկված կրեդիտորական պարտքերի վճարման դեպքում վերահաշվարկված պարտքերի գումարների և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերությունը ձևակերպում են որպես արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտ (ժամանակին չվճարված գումարների դիմաց վճարված տուգանքներ):

Հաշվապահական հաշվառման մեջ տրվում է հետևյալ ձևակերպումը.

կրեդիտ 80 «շահույթ ու վնաս»

դեբետ «դրամական միջոցների հաշիվներ» 
(50, 51, 52, 55, 56)

(նոր սակագներով վերահաշվարկված և նախկին սակագներով
հաշվարկված գումարների տարբերության չափով)

3. Հաշվարկային փաստաթղթերը լրացվում են հետևյալ տեսքով.

 

 

ապրանքի (ծառայությունների) արժեքը _________________________

ավելացված արժեքի հարկը _________________________

---------------------------------------------------------------------------

ընդամենը

 _________________________

ժամանակին չվճարված գումարների դիմաց ստացված տուգանքներ (նոր սակագներով վերահաշվարկված և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերության չափով)

---------------------------------------------------------------------------

ընդամենը ենթակա է վճարման _________________________