Basic information
Number
N 1231-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.10.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.10.2007
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
27.10.2007
Effective date
26.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2007 թվականի N 1231-Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1003-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մասին» N 1003-Ա որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմում ընդգրկված «Տրանսալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Մարտիրոսյանի, «Մելտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Մելիքյանի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Ա. Ղազարյանի փոխարեն ռոտացիոն կարգով ընդգրկել «Ռեյլ էքսպրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կ. Մկրտչյանին, «Սենտրակո Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Կարապետյանին և «Մոբտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գ. Ղահրամանովին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մասին» N 1003-Ա որոշման 1-ին կետով հաստատված «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ա. Մանուկյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Լ. Գևորգյան

- ՀՀ Նախագահի օգնական

Ս. Ղոնաղչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ

Հ. Դավթյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական

Կ. Մկրտչյան

- «Ռեյլ էքսպրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

Ս. Կարապետյան

- «Սենտրակո Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

Գ. Ղահրամանով

- «Մոբտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն»։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. հոկտեմբերի 27
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation